Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հոգի


Հոգի

Սուրբ գրքերում հոգիների մասին խոսվում է երեք իմաստով. (1) ոգեղեն էակներ՝ թե՛ նախամահկանացու, թե՛ ետմահկանացու (Ալմա 40.11–14; Աբր. 3.23). (2) ոգու և մարմնի մահկանացու միացություն (Աբր. 5.7). և (3) անմահ, հարություն առած էակ, որի ոգին ու մարմինն անբաժանելիորեն միացած են (Ալմա 40.23; ՎևՈՒ 88.15–16):

Հոգիների արժեքը

Բոլոր մարդիկ Աստծո հոգևոր զավակներն են: Նա հոգ է տանում իր յուրաքանչյուր զավակի համար և յուրաքանչյուրին կարևոր է համարում: Քանի որ նրանք իր երեխաներն են, նրանք իր նման դառնալու ներուժ ունեն: Ուստի նրանք մեծ արժեք ունեն: