Մովսես 6
նախորդ հաջորդ

Գլուխ 6

(1830թ. նոյեմբեր – դեկտեմբեր)

Ադամի սերունդը հիշատակի գիրք է պահում – Նրա արդար սերունդն ապաշխարություն է քարոզում – Աստված իրեն հայտնի է դարձնում Ենովքին – Ենովքը քարոզում է ավետարանը – Փրկության ծրագիրը հայտնի էր դարձվել Ադամին – Նա մկրտվել էր և ընդունել քահանայությունը:

1 Եվ աԱդամն ականջ դրեց Աստծո ձայնին, և կոչ արեց իր որդիներին, որ ապաշխարեն:

2 Եվ Ադամը գիտեցավ իր կնոջը կրկին, և նա բերեց որդի, և նա կոչեց նրա անունը աՍեթ: Եվ Ադամը փառավորեց Աստծո անունը. քանզի նա ասաց. Աստված մեկ ուրիշ սերունդ նշանակեց ինձ, Աբելի փոխարեն, որին Կայենը սպանեց:

3 Եվ Աստված իրեն հայտնի դարձրեց Սեթին, և նա չապստամբեց, այլ իր եղբայր Աբելի նման ընդունելի ազոհ մատուցեց: Եվ նրան նույնպես որդի ծնվեց, և նա կոչեց նրա անունը Ենովս:

4 Եվ այդ ժամանակ, այս մարդիկ սկսեցին ականչել Տիրոջ անունը, և Տերն օրհնեց նրանց.

5 Եվ հիշատակի մի ագիրք էր պահվում, որում գրվում էր, Ադամի լեզվով, քանզի բոլոր նրանց, ովքեր կանչել են Աստծուն, տրվել է գրել բոգեշնչման ոգով.

6 Եվ նրանց կողմից իրենց երեխաները սովորեցվել էին գրել և կարդալ՝ ունենալով լեզու, որը մաքուր էր և անարատ:

7 Արդ, այդ նույն աՔահանայությունը, որը կար ի սկզբանե, կլինի նաև աշխարհի վերջում:

8 Արդ, այս մարգարեությունն Ադամը խոսեց, շարժվելով աՍուրբ Հոգու կողմից, և մի բտոհմաբանություն էր պահվել Աստծո գզավակների կողմից: Եվ դա Ադամի սերունդների դգիրքն էր, որն ասում էր. Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծո նմանությամբ արարեց նա նրան.

9 Իր մարմնի ապատկերով, արու և էգ ստեղծեց նա բնրանց, և օրհնեց նրանց, և նրանց գանունը կոչեց Ադամ, այն օրը, երբ նրանք ստեղծվեցին ու դարձան կենդանի դհոգիներ այն երկրի վրա, որն Աստծո ոտքերի եպատվանդանն է:

10 Եվ աԱդամն ապրեց հարյուր և երեսուն տարի, և որդի ծնեց, իր նմանությամբ, իր բպատկերով, և նրա անունը կոչեց Սեթ:

11 Եվ Ադամի օրերը, Սեթին ծնելուց հետո, ութ հարյուր տարի եղավ, և նա շատ որդիներ ու դուստրեր ծնեց.

12 Եվ Ադամի ապրած բոլոր օրերն ինն հարյուր և երեսուն տարի եղավ, և նա մահացավ:

13 Սեթն ապրեց հարյուր և հինգ տարի, և ծնեց Ենովսին, և մարգարեացավ իր բոլոր օրերում, և ուսուցանեց իր որդի Ենովսին Աստծո ճանապարհներով. ուստի Ենովսը նույնպես մարգարեացավ:

14 Եվ Ենովսին ծնելուց հետո, Սեթն ապրեց ութ հարյուր և յոթ տարի, և շատ որդիներ ու դուստրեր ծնեց:

15 Եվ մարդկանց զավակները բազմաթիվ էին ողջ երկրի երեսին: Եվ այդ օրերին Սատանան մեծ ատիրապետություն ուներ մարդկանց մեջ, և մոլեգնում էր նրանց սրտերում. և այդ ժամանակից ի վեր եղան պատերազմներ ու արյունահեղություն. և մարդու ձեռքն իր եղբոր դեմ էր բարձրացված, մահ բերելով, բգաղտնի գործերի պատճառով՝ փնտրելով իշխանություն:

16 Եվ Սեթի բոլոր օրերն ինն հարյուր և տասներկու տարի եղավ, և նա մահացավ:

17 Եվ Ենովսն ապրեց իննսուն տարի, և ծնեց աԿայնանին: Եվ Ենովսը և Աստծո մնացած ժողովուրդը դուրս եկան երկրից, որը կոչվում էր Շուլոն, և բնակվեցին խոստումի երկրում, որը նա կոչեց իր որդու անունով, որին նա կոչել էր Կայնան:

18 Եվ Կայնանին ծնելուց հետո, Ենովսն ապրեց ութ հարյուր և տասնհինգ տարի, և ծնեց շատ որդիներ ու դուստրեր: Եվ Ենովսի բոլոր օրերն ինն հարյուր և հինգ տարի եղավ, և նա մահացավ:

19 Եվ Կայնանն ապրեց յոթանասուն տարի, և ծնեց Մաղաղիելին. և Մաղաղիելին ծնելուց հետո, Կայնանն ապրեց ութ հարյուր և քառասուն տարի, և ծնեց որդիներ ու դուստրեր: Եվ Կայնանի բոլոր օրերն ինն հարյուր և տասը տարի եղավ, և նա մահացավ:

20 Եվ Մաղաղիելն ապրեց վաթսունհինգ տարի, և ծնեց Հարեդին. Հարեդին ծնելուց հետո, Մաղաղիելն ապրեց ութ հարյուր և երեսուն տարի, և որդիներ ու դուստրեր ծնեց: Եվ Մաղաղիելի բոլոր օրերն ութ հարյուր և իննսունհինգ տարի եղավ, և նա մահացավ:

21 Եվ Հարեդն ապրեց հարյուր և վաթսուներկու տարի և ծնեց աԵնովքին. և Հարեդը, Ենովքին ծնելուց հետո, ապրեց ութ հարյուր տարի, և որդիներ ու դուստրեր ծնեց: Եվ Հարեդը Ենովքին ուսուցանեց Աստծո բոլոր ճանապարհներով:

22 Եվ սա է Ադամի որդիների տոհմաբանությունը, որն Աստծո աորդի էր, որի հետ Աստված անձամբ խոսեց:

23 Եվ նրանք արդարության աքարոզիչներ էին, և խոսեցին և բմարգարեացան, և բոլոր մարդկանց, ամենուրեք, կոչ արեցին գապաշխարել. և մարդկանց զավակներին դհավատք էին ուսուցանում:

24 Եվ եղավ այնպես, որ Հարեդի բոլոր օրերն ինն հարյուր և վաթսուներկու տարի եղավ, և նա մահացավ:

25 Եվ Ենովքն ապրեց վաթսունհինգ տարի, և ծնեց աՄաթուսաղային:

26 Եվ եղավ այնպես, որ Ենովքը ճամփորդում էր երկրով մեկ, մարդկանց մեջ. և մինչ նա ճամփորդում էր, Աստծո Հոգին երկնքից իջավ, և մնաց նրա վրա:

27 Եվ նա մի ձայն լսեց երկնքից ասելիս. Ենո՛վք, որդի՛ս, մարգարեացիր այս ժողովրդի համար և ասա նրանց,– Ապաշխարեք, քանզի այսպես է ասում Տերը. Ես աբարկացած եմ այս ժողովրդի վրա, և իմ կատաղի բարկությունը բռնկված է նրանց դեմ. քանզի նրանց սիրտը կարծրացած է, և նրանց բականջները ծանրացած են, որ լսեն, և նրանց աչքերը հեռուն գչեն տեսնում.

28 Եվ այս շատ սերունդների ընթացքում, այն օրից, ինչ նրանց ստեղծել եմ, նրանք ամոլորվել են, և ուրացել են ինձ, և իրենց իսկ խորհուրդներն են փնտրել խավարի մեջ. և իրենց պղծությունների մեջ նրանք սպանություն են դավել և չեն պահել պատվիրանները, որոնք ես տվել եմ նրանց հորը՝ Ադամին:

29 Ուստի, նրանք սուտ երդում են տվել իրենց, և իրենց աերդումներով, նրանք մահ են բերել իրենց վրա. և ես բդժոխք եմ պատրաստել նրանց համար, եթե նրանք չապաշխարեն.

30 Եվ դա է հրամանագիրը, որը ես առաջ եմ ուղարկել աշխարհի սկզբում, իմ իսկ բերանով, նրա հիմնադրումից ի վեր, և իմ ծառաների՝ ձեր հայրերի բերանով, ես սահմանել եմ դա, ինչպես որ այն առաջ կուղարկվի աշխարհում, մինչև նրա ծայրերը:

31 Եվ երբ Ենովքը լսեց այս խոսքերը, նա խոնարհվեց մինչև գետին, Տիրոջ առաջ, և խոսեց Տիրոջ առաջ՝ ասելով. Ինչո՞ւ եմ ես շնորհ գտել քո աչքում, և ես մի պատանի եմ միայն, և բոլոր մարդիկ ատում են ինձ. քանզի ես ածանրախոս եմ. ուստի, մի՞թե ես քո ծառան եմ:

32 Եվ Տերն ասաց Ենովքին. Առաջ գնա և վարվիր ինչպես պատվիրել եմ քեզ, և ոչ մի մարդ քեզ չի խոցի: Բացիր աբերանդ, և այն կլցվի, և ես կտամ քեզ արտասանություն, քանզի բոլոր մարմիններն իմ ձեռքում են, քանզի ես կվարվեմ, ինչպես ինձ բարի է երևում:

33 Ասա այս ժողովրդին. աԸնտրեք այսօր՝ ծառայելու Տեր Աստծուն, որն արարել է ձեզ:

34 Ահա, իմ Հոգին քո վրա է, ուստի քո բոլոր խոսքերը ես կարդարացնեմ. և ասարերը կփախչեն քո ներկայությունից, և բգետերը կփոխեն իրենց հոսանքը. և դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, գքայլիր ինձ հետ:

35 Եվ Տերը խոսեց Ենովքի հետ, և ասաց նրան. Կավով օծիր քո աչքերը, և լվա այն, և դու կտեսնես: Եվ նա այդպես արեց:

36 Եվ նա տեսավ աոգիներին, որոնց Աստված ստեղծել էր. և նա տեսավ նաև բաները, որոնք տեսանելի չէին բբնական աչքերով. և այն ժամանակից ի վեր խոսակցություն տարածվեց ամենուրեք երկրի վրա. Տերը մի գտեսանող է բարձրացրել իր ժողովրդի համար:

37 Եվ եղավ այնպես, որ Ենովքն առաջ գնաց երկրով, մարդկանց մեջ, կանգնելով բլուրների վրա և բարձր տեղերում, և բացականչեց բարձր ձայնով՝ վկայելով նրանց գործերի դեմ. և բոլոր մարդիկ ավիրավորվեցին նրա պատճառով:

38 Եվ նրանք առաջ էին գալիս նրան լսելու, բարձր տեղերում՝ վրանապահներին ասելով. Մնացեք այստեղ և պահեք վրանները, մինչև որ մենք գնանք այնտեղ, որ տեսնենք այդ տեսանողին, քանզի նա մարգարեանում է, և տարօրինակ բան կա երկրում. մի վայրի մարդ է եկել մեր մեջ:

39 Եվ եղավ այնպես, երբ նրանք լսում էին նրան, ոչ ոք ձեռք չբարձրացրեց նրա վրա. քանզի վախ եկավ բոլոր նրանց վրա, ովքեր լսեցին նրան. քանզի նա քայլում էր Աստծո հետ:

40 Եվ մի մարդ եկավ նրանց մոտ, որի անունը Մահիա էր, և նրան ասաց. Պարզ ասա մեզ, ո՞վ ես դու, և որտեղի՞ց ես եկել:

41 Եվ նա ասաց նրանց. Ես եկել եմ Կայնանի երկրից, իմ հայրերի երկրից, որն արդարության երկիր է մինչ այսօր: Եվ իմ հայրն ինձ սովորեցրել է Աստծո բոլոր ճանապարհներով:

42 Եվ եղավ այնպես, որ մինչ ես ճամփորդում էի Կայնանի երկրից, ծովի արևելքով, ես մի տեսիլք տեսա. և ահա, երկինքները ես տեսա, և Տերը խոսեց ինձ հետ և պատվիրան տվեց ինձ. ուստի, այդ պատճառով, որպեսզի պահեմ պատվիրանը, ես խոսում եմ այս խոսքերը:

43 Եվ Ենովքը շարունակեց իր խոսքը՝ ասելով. Տերը, որը խոսեց ինձ հետ, նա այն նույն Աստվածն է երկնքի, և նա իմ Աստվածն է, և ձեր Աստվածն է, և դուք իմ եղբայրներն եք, և ինչո՞ւ եք դուք ախորհուրդ անում և ուրանում եք երկնքի Աստծուն:

44 Երկինքները նա է արարել. աերկիրը նրա ոտքի բպատվանդանն է. և դրա հիմքն իրենն է: Ահա, նա է այն դրել, մարդկանց բազմությունը նա է բերել դրա երեսին:

45 Եվ մահ է եկել մեր հայրերի վրա. այնուամենայնիվ, մենք գիտենք նրանց, և չենք կարող ուրանալ, և նույնիսկ բոլորից առաջինին մենք գիտենք, այսինքն՝ Ադամին:

46 Քանզի մենք մեր մեջ ահիշատակի գիրք ենք գրել՝ Աստծո մատով տրված օրինակի համաձայն. և այն տրվել է մեր իսկ լեզվով:

47 Եվ երբ Ենովքը խոսում էր Աստծո խոսքերը, ժողովուրդը դողում էր, և չէր կարողանում կանգնել նրա ներկայությամբ:

48 Եվ նա ասաց նրանց. Քանի որ Ադամն աընկավ, մենք կանք. և նրա անկումով եկավ բմահը. և մենք դարձել ենք թշվառության և վայի ճաշակողներ:

49 Ահա, Սատանան եկել է մարդկանց զավակների մեջ և նրանց ագայթակղում է, որ երկրպագեն իրեն. և մարդիկ դարձել են բմարմնական, գզգայական և դիվական, և դզրկված են Աստծո ներկայությունից:

50 Բայց Աստված մեր հայրերին հայտնի է դարձրել, որ բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն:

51 Եվ նա կանչեց մեր հայր Ադամին իր իսկ ձայնով՝ ասելով. Ես եմ Աստված. Ես արարեցի աշխարհը և ամարդկանց, բնախքան նրանց մարմնում լինելը:

52 Եվ նա նաև նրան ասաց. Եթե դառնաս դեպի ինձ և ականջ դնես իմ ձայնին և հավատաս և ապաշխարես քո բոլոր օրինազանցություններից և ամկրտվես, այսինքն՝ ջրով, իմ Միածին Որդու անունով, որը լի է բշնորհով ու ճշմարտությամբ, որը գՀիսուս Քրիստոսն է, միակ դանունը, որը պիտի տրվի երկնքի տակ, որով եփրկություն կգա մարդկանց զավակներին, դու կստանաս Սուրբ Հոգու պարգևը՝ խնդրելով բոլոր բաները նրա անունով, և ինչ էլ որ խնդրես, այն կտրվի քեզ:

53 Եվ մեր հայր Ադամը խոսեց Տիրոջ հետ և ասաց. Ինչո՞ւ պետք է մարդիկ ապաշխարեն և ջրով մկրտվեն: Եվ Տերն ասաց Ադամին. Ահա, ես քեզ աներել եմ Եդեմի պարտեզի քո օրինազանցությունը:

54 Այդտեղից տարածվեց խոսքն ամենուրեք մարդկանց մեջ, որ Աստծո աՈրդին բքավել է նախնական հանցանքը, որով ծնողների մեղքը չի դրվի գզավակների գլխին, քանզի նրանք անմեղ են աշխարհի հիմնադրումից ի վեր:

55 Եվ Տերը խոսեց Ադամի հետ՝ ասելով. Քանի որ քո զավակները ծնվել են դեպի մեղքը, ճիշտ այդպես, երբ նրանք սկսում են մեծանալ, ամեղքը ծնվում է նրանց սրտում, և նրանք բդառնություն են ճաշակում, որպեսզի սովորեն գնահատել բարին:

56 Եվ նրանց տրված է բարին տարբերել չարից. ուստի նրանք ագործակալն են իրենց անձի, և ես ձեզ տվել եմ մեկ ուրիշ օրենք և պատվիրան:

57 Ուստի ուսուցանեք ձեր երեխաներին, որ բոլոր մարդիկ, ամենուրեք, պետք է աապաշխարեն, այլապես նրանք ոչ մի կերպ չեն ժառանգի Աստծո արքայությունը, քանզի ոչ մի բանմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ գբնակվել նրա ներկայության մեջ. քանզի Ադամի լեզվով, Սրբության դՄարդ է նրա անունը, և նրա Միածնի անունն է՝ Մարդու եՈրդի, այսինքն՝ Հիսուս Քրիստոս, արդար զԴատավոր, որը պիտի գա ժամանակների գագաթնակետին:

58 Դրա համար, ես ձեզ պատվիրում եմ այս բաներն ազատ սովորեցնել ձեր ազավակներին՝ ասելով.

59 Որ, օրինազանցության պատճառով գալիս է անկումը, անկում, որը մահ է բերում, և քանի որ դուք աշխարհում ծնվել եք ջրով և արյունով և աոգով, որն արարել եմ ես, և այդպես բփոշուց կենդանի հոգի դարձավ, ճիշտ այդպես, դուք պետք է վերստին գծնվեք երկնքի արքայության մեջ՝ դջրով և Հոգով, և մաքրվեք արյունով, այսինքն՝ իմ Միածնի արյունով. որպեսզի դուք սրբագործվեք բոլոր մեղքերից և եվայելեք հավերժական կյանքի զխոսքերն այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում, այսինքն՝ անմահության էփառքը.

60 Քանզի, աջրով դուք պահում եք պատվիրանը. Հոգով դուք բարդարացվում եք, և գարյամբ դուք դսրբագործվում եք.

61 Դրա համար տրվում է, որ ձեր մեջ մնա. երկնքի վկայությունը. աՄխիթարիչը. անմահության փառքի խաղարարար բաները. բոլոր բաների ճշմարտությունը. այն, որ կենդանացնում է բոլոր բաները, որը կյանք է տալիս բոլոր բաներին. այն, որը գիտի բոլոր բաները, և ունի ողջ զորությունը՝ համաձայն իմաստության, ողորմության, ճշմարտության, արդարադատության և դատաստանի:

62 Եվ արդ, ահա, ես ասում եմ քեզ. Սա է փրկության ածրագիրը բոլոր մարդկանց համար, իմ բՄիածնի արյան միջոցով, որը պիտի գա ժամանակների գագաթնակետին:

63 Եվ ահա, բոլոր բաներն ունեն իրենց նմանությունը, և բոլոր բաները ստեղծվել և արարվել են իմ մասին ավկայելու համար՝ թե՛ նյութական բաները, թե՛ հոգևոր բաները. բաներ, որոնք վերը՝ երկնքում են, և բաներ, որոնք երկրի վրա են, և բաներ, որոնք երկրի մեջ են, և բաները, որոնք երկրի տակ են՝ թե՛ վերևում, թե՛ ներքևում. բոլոր բաները վկայում են իմ մասին:

64 Եվ եղավ այնպես, որ հետո, երբ Տերը խոսել էր Ադամի՝ մեր հոր հետ, Ադամը կանչեց առ Տերը, և նա հափշտակվեց Տիրոջ աՀոգու կողմից, որը տարավ նրան ջրի մեջ, ընկղմեց բջրի տակ և դուրս բերեց ջրից:

65 Եվ այդպես նա մկրտվեց, և Աստծո Հոգին իջավ նրա վրա, և այդպես նա ածնվեց Հոգուց, և կենդանացավ բներսի մարդում:

66 Եվ նա ձայն լսեց երկնքից, որն ասաց. Դու ամկրտվել ես կրակով, և Սուրբ Հոգով: Սա Հոր և Որդու բվկայությունն է այսուհետև և հավիտյանս.

67 Եվ դու ըստ նրա ակարգի ես, որն առանց օրերի սկզբի է կամ տարիների վերջի, ողջ հավերժությունից ողջ հավերժություն:

68 Ահա, դու ամեկ ես ինձանում՝ Աստծո որդի. և այդպես բոլորը կարող են դառնալ իմ բորդիները: Ամեն: