Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մահ հոգեվոր


Մահ հոգեվոր

Հեռացում Աստծուց և նրա ազդեցությունից. մահանալ արդարությանը վերաբերող բաների նկատմամբ: Լյուցիֆերը և երկնային զորքերի մեկ երրորդ մասը հոգևոր մահ ապրեցին, երբ նրանք դուրս գցվեցին երկնքից (ՎևՈՒ 29.36–37):

Հոգևոր մահն աշխարհ մտավ Ադամի անկման միջոցով (Մովսես 6.48): Չար մտքերով, խոսքերով և գործերով մահկանացու մարդիկ հոգով մահացած են, չնայած որ ֆիզիկապես ապրում են երկրի վրա (Ա Տիմ. Ե.6): Հիսուս Քրիստոսի քավության և ավետարանի սկզբունքներին ու արարողություններին հնազանդվելու միջոցով, տղամարդիկ և կանայք կարող են մաքրվել մեղքերից և հաղթահարել հոգևոր մահը:

Հոգևոր մահը լինում է նաև մահկանացու մահից հետո: Թե՛ հարություն առած էակները, թե՛ դևն ու նրա հրեշտակները պիտի դատվեն: Նրանք, ովքեր գիտակցաբար ապստամբել են ավետարանի լույսի և ճշմարտության դեմ, հոգևոր մահ կապրեն: Այդ մահը հաճախ անվանվում է երկրորդ մահ (Ալմա 12.16; Հել. 14.16–19; ՎևՈՒ 76.36–38):