Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Սուրբ Հոգի
նախորդ հաջորդ

Սուրբ Հոգի

Աստվածագլխի երրորդ անդամը (Ա Հովհ. Ե.7; ՎևՈՒ 20.28): Նա հոգեղեն անձնավորություն է՝ չունենալով մսից և ոսկորից մարմին (ՎևՈՒ 130.22): Սուրբ Հոգուն հաճախ դիմում են՝ որպես Հոգի, կամ Աստծո Հոգի:

Սուրբ Հոգին մի քանի էական դեր է կատարում փրկության ծրագրում: (1) Նա վկայում է Հոր և Որդու մասին (Ա Կոր. ԺԲ.3; 3 Նեփի 28.11; Եթեր 12.41): (2) Նա հայտնում է բոլոր բաների ճշմարտությունը (Հովհ. ԺԴ.26; ԺԶ.13; Մոր. 10.5; ՎևՈՒ 39.6): (3) Նա սրբագործում է նրանց, ովքեր ապաշխարել և մկրտվել են (Հովհ. Գ.5; 3 Նեփի 27.20; Մովսես 6.64–68): (4) Նա Խոստումի Սուրբ Հոգին է (ՎևՈՒ 76.50–53; 132.7, 18–19, 26):

Սուրբ Հոգու զորությունը կարող է իջնել մարդու վրա մկրտությունից առաջ և վկայել, որ ավետարանը ճշմարիտ է: Սակայն Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալու իրավունքը, երբ մարդ արժանի է, պարգև է, որը կարելի է ստանալ միայն Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների ձեռնադրմամբ՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում լիազորված մկրտությունից հետո:

Հիսուսն ուսուցանել է, որ բոլոր մեղքերը կարող են ներվել, բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից (Մատ. ԺԲ.31–32; Մար. Գ.28–29; Ղուկ. ԺԲ.10; Եբր. Զ.4–8; ՎևՈՒ 76.34–35):