Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 36


Բաժին 36

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Էդվարդ Պատրիջին, Ֆայեթի մոտակայքում, Նյու Յորք, 1830թ. դեկտեմբերին (History of the Church, 1.131): (Տե՛ս 35-րդ բաժնի նախադրությունը): Մարգարեն ասել է, որ Էդվարդ Պատրիջը «բարեպաշտության օրինակ էր և Տիրոջ մեծ մարդկանցից մեկը» (History of the Church, 1.128):

1–3՝ Սիդնի Ռիգդոնի ձեռքով Տերը ձեռնադրում է Էդվարդ Պատրիջին. 4–8՝ Ամեն մի տղամարդ, որ ընդունում է ավետարանը և քահանայությունը, պետք է կանչվի, որ առաջ գնա և քարոզի:

1 Այսպես է ասում Տեր Աստվածը՝ Իսրայելի աՀզորը. Ահա ես ասում եմ քեզ, իմ ծառա բԷդվարդ, որ դու օրհնված ես, և որ քո մեղքերը ներված են քեզ, և դու կանչված ես իմ ավետարանը քարոզելու, ինչպես մի փողի ձայնով.

2 Եվ ես ակձեռնադրեմ քեզ իմ ծառա Սիդնի Ռիգդոնի ձեռքով, և դու կստանաս իմ Հոգին՝ Սուրբ Հոգին, այսինքն՝ բՄխիթարիչը, որը կսովորեցնի քեզ արքայության գխաղաղարար բաները.

3 Եվ դու պիտի հայտարարես այն բարձր ձայնով՝ ասելով. Ովսա՜ննա, օրհնյա՜լ է բարձրյալ Աստծո անունը:

4 Եվ արդ, այս կոչումն ու պատվիրանն եմ ես տալիս ձեզ՝ բոլոր մարդկանց վերաբերյալ,–

5 Որ, բոլոր նրանք, ովքեր կգան իմ ծառաներ Սիդնի Ռիգդոնի և Ջոզեֆ Սմիթ կրտսերի առաջ, ընդունելով այս կոչումն ու պատվիրանը, պիտի ակարգվեն և առաջ ուղարկվեն՝ բքարոզելու հավիտենական ավետարանն ազգերի մեջ,–

6 Ապաշխարություն աղաղակելով՝ ասելով. աԱզատվե՛ք այս անհնազանդ սերնդից, և դո՛ւրս եկեք կրակի միջից, ատելով նույնիսկ մարմնից բծոտվող բհանդերձները:

7 Եվ այս պատվիրանը պիտի տրվի իմ եկեղեցու երեցներին, որ ամեն մարդ, որը կընդունի դա սրտի պարզությամբ, կարող է կարգվել ու առաջ ուղարկվել, ճիշտ ինչպես ես ասացի:

8 Ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո Որդին. ուստի, գոտեպնդեք ձեր մեջքը, և ես հանկարծակի գալու եմ իմ ատաճարը: Ճիշտ այդպես: Ամեն: