Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 125


Բաժին 125

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Նավուում, Իլինոյս, 1841թ. մարտին, Այովայի տարածքում գտնվող Սրբերի վերաբերյալ (History of the Church, 4.311–312):

1–4՝ Սրբերը պետք է քաղաքներ կառուցեն և հավաքվեն Սիոնի ցցերում:

1 Ո՞րն է Տիրոջ կամքը՝ Այովայի Տարածքում գտնվող սրբերի վերաբերյալ:

2 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Ես ասում եմ ձեզ, եթե նրանք, ովքեր իրենց ակոչում են իմ անունով և ջանում են լինել իմ սրբերը, եթե նրանք կամենում են իմ կամքը կատարել և պահել իմ պատվիրաններն իրենց վերաբերյալ, թող միասին հավաքվեն այն վայրերում, որ ես կնշանակեմ նրանց համար իմ ծառա Ջոզեֆի միջոցով, և քաղաքներ կառուցեն իմ անվան համար, որպեսզի նրանք պատրաստ լինեն այն բանին, ինչը պահված է գալիք ժամանակների համար:

3 Թող նրանք մի քաղաք կառուցեն իմ անվան համար, Նավու քաղաքի դիմաց գտնվող հողի վրա, և թող աԶարահեմլա անունով կոչվի այն:

4 Եվ թող բոլոր նրանք, ովքեր գալիս են արևելքից, և արևմուտքից, և հյուսիսից, և հարավից, ովքեր ցանկություն ունեն բնակվել այնտեղ, վերցնեն իրենց ժառանգությունն այդ վայրում, ինչպես նաև աՆեշվիլ քաղաքում կամ Նավու քաղաքում, և բոլոր բցցերում, որոնք ես նշանակել եմ, ասում է Տերը: