Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 53


Բաժին 53

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ալջերնոն Սիդնի Գիլբերտին, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. հունիսին (History of the Church, 1.179–180): Սիդնի Գիլբերտի խնդրանքով, Մարգարեն հարցրեց Տիրոջը, թե որն է Եղբայր Գիլբերտի գործը և նշանակումը Եկեղեցում:

1–3՝ Սիդնի Գիլբերտի կոչումը և ընտրությունը Եկեղեցում՝ երեց կարգվելն է. 4–7՝ Նա պետք է նաև ծառայի, որպես եպիսկոպոսի գործակալ:

1 Ահա, ես ասում եմ քեզ, իմ ծառա՛ Սիդնի Գիլբերտ, որ ես լսել եմ քո աղոթքները. և դու կանչել ես առ ինձ, որ քեզ հայտնի դարձվի Տիրոջ՝ քո Աստծու կողմից, եկեղեցում քո կոչման և աընտրության վերաբերյալ, որը ես՝ Տերս, բարձրացրել եմ այս վերջին օրերին:

2 Ահա, ես՝ Տերս, որը ախաչվեց աշխարհի մեղքերի համար, պատվիրան եմ տալիս քեզ, որ դու պետք է բթողնես աշխարհը:

3 Քեզ վրա վերցրու իմ կարգումը, այսինքն՝ այն, որ երեցինն է, քարոզելու հավատք և ապաշխարություն և մեղքերի աթողություն, համաձայն իմ խոսքի, և Սուրբ Հոգու ստացումը բձեռնադրմամբ.

4 Եվ նաև ագործակալ լինելու այս եկեղեցու համար, այնտեղ, որտեղ եպիսկոպոսը կնշանակի, համաձայն պատվիրանների, որոնք կտրվեն այսուհետև:

5 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ քեզ, դու պետք է ճամփա ընկնես իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի և Սիդնի Ռիգդոնի հետ:

6 Ահա, դրանք առաջին արարողություններն են, որ դու պիտի ստանաս. իսկ մնացածը քեզ հայտնի կդարձվի ապագայում՝ իմ այգում քո աշխատանքի համաձայն:

7 Եվ բացի այդ, ես կկամենայի, որ դուք իմանաք, որ միայն նա է փրկվում, ով ահամբերում է մինչև վերջ: Ճիշտ այդպես: Ամեն: