Քրիստոս (հունարեն) և Մեսիա (եբրայերեն) բառերը նշանակում են «օծյալ»: Հիսուս Քրիստոսը Հոր անդրանիկն է հոգում (Եբր. Ա.6 ; ՎևՈՒ 93.21 ): Նա Հոր Միածին Որդին է մարմնում (Հովհ. Ա.14 ; Գ.16 ): Նա Եհովան է (ՎևՈՒ 110.3–4 ) և իր մեծ կոչման համար նա նախակարգված է եղել աշխարհի հիմնադրումից առաջ: Հոր ղեկավարության ներքո Հիսուսը ստեղծեց երկիրը և ամեն ինչ, որ նրա վրա է (Հովհ. Ա.3, 14 ; Մովսես 1.31–33 ): Նա ծնվեց Մարիամից, Բեթլեհեմում, ապրեց մեղսազուրկ կյանքով և կատարյալ քավություն կատարեց բոլոր մարդկության մեղքերի համար՝ հեղելով իր արյունը և իր կյանքը տալով խաչի վրա (Մատ. Բ.1 ; 1 Նեփի 11.13–33 ; 3 Նեփի 27.13–16 ; ՎևՈՒ 76.40–42 ): Նա հարություն առավ մեռելներից՝ այդպիսով երաշխավորելով ողջ մարդկության վերջնական հարությունը: Հիսուսի քավության և հարության միջոցով, նրանք, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերից և հնազանդվում են Աստծո պատվիրաններին, կարող են հավերժ ապրել Հիսուսի և Հոր մոտ (2 Նեփի 9.10–12 ; 21–22 ; ՎևՈՒ 76.50–53, 62 ):
Հիսուս Քրիստոսն ամենավեհ էակն է, որը պիտի ծնվեր այս աշխարհի վրա: Նրա կյանքը կատարյալ օրինակ է ողջ մարդկության համար, թե ինչպես պիտի նրանք ապրեն: Բոլոր աղոթքները, օրհնությունները և քահանայության արարողությունները պետք է կատարվեն նրա անունով: Նա տերերի Տերն է, թագավորների Թագավորը, Ստեղծողը, Փրկիչը և Աստվածը ողջ երկրի:
Հիսուս Քրիստոսը կրկին կգա, զորությամբ և փառքով, որպեսզի թագավորի երկրի վրա Հազարամյակի ընթացքում: Վերջին օրը նա կդատի ողջ մարդկությանը (Ալմա 11.40–41 ; ՋՍ–Մ 1 ):
Նրա կյանքի համառոտ շարադրանքը (իրադարձությունների հերթականությամբ)
Հիսուսի ծնունդն ու առաքելությունը կանխավ պատմվել է, Ղուկ. Ա.26–38 (Ես. Է.14 ; Թ.6–7 ; 1 Նեփի 11 ).
Ծնվեց, Ղուկ. Բ.1–7 (Մատ. Ա.18–25 ).
Թլփատվեց, Ղուկ. Բ.21 .
Ներկայացվեց տաճարում, Ղուկ. Բ.22–38 .
Նրան այցելեցին իմաստունները, Մատ. Բ.1–12 .
Հովսեփը և Մարիամը նրա հետ փախան Եգիպտոս, Մատ. Բ.13–18 .
Նրան բերեցին Նազարեթ, Մատ. Բ.19–23 .
Այցելեց տաճար տասներկու տարեկանում, Ղուկ. Բ.41–50 .
Ուներ եղբայրներ և քույրեր, Մատ. ԺԳ.55–56 (Մար. Զ.3 ).
Մկրտվեց, Մատ. Գ.13–17 (Մար. Ա.9–11 ; Ղուկ. Գ.21–22 ).
Փորձվեց դևի կողմից, Մատ. Դ.1–11 (Մար. Ա.12–13 ; Ղուկ. Դ.1–13 ).
Կանչեց իր աշակերտներին, Մատ. Դ.18–22 (Մատ. Թ.9 ; Մար. Ա.16–20 ; Բ.13–14 ; Ղուկ. Ե.1–11, 27–28 ; Զ.12–16 ; Հովհ. Ա.35–51 ).
Լիազորեց Տասներկուսին, Մատ. Ժ.1–4 (Մար. Գ.13–19 ; Ղուկ. Զ.12–16 ).
Ասաց սարի վրայի քարոզը, Մատ. 5–7 .
Կանխապատմեց սեփական մահն ու հարությունը, Մատ. ԺԶ.21 (Մատ. ԺԷ.21–22 ; 20.17–19 ; Մար. Ը.31 ; Թ.30–32 ; Ժ.32–34 ; Ղուկ. Թ.22 ; ԺԸ.31–34 ).
Կերպարանափոխվեց, Մատ. ԺԷ.1–9 (Մար. Թ.1–7 ; Ղուկ. Թ.28–36 ).
Ուղարկեց յոթանասունին, Ղուկ. Ժ.1–20 .
Կատարեց իր հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, Մատ. ԻԱ.1–11 (Մար. ԺԱ.1–11 ; Ղուկ. ԺԹ.29–40 ; Հովհ. ԺԲ.12–15 ).
Հաստատեց հաղորդությունը, Մատ. ԻԶ.26–29 (Մար. ԺԴ.22–25 ; Ղուկ. ԻԲ.19–20 ).
Տառապանք կրեց և աղոթեց Գեթսեմանիում, Մատ. ԻԶ.36–46 (Մար. ԺԴ.32–42 ; Ղուկ. ԻԲ.39–46 ).
Նրան դավաճանեցին, ձերբակալեցին և լքեցին, Մատ. ԻԶ.47–56 (Մար. ԺԴ.43–53 ; Ղուկ. ԻԲ.47–54 ; Հովհ. ԺԸ.2–13 ).
Խաչվեց, Մատ. ԻԷ.31–54 (Մար. ԺԵ.20–41 ; Ղուկ. ԻԳ.26–28, 32–49 ; Հովհ. ԺԹ.16–30 ).
Հարություն առավ, Մատ. ԻԸ.1–8 (Մար. ԺԶ.1–8 ; Ղուկ. ԻԴ.1–12 ; Հովհ. Ի.1–10 ).
Հայտնվեց իր հարությունից հետո, Մատ. ԻԸ.9–20 (Մար. ԺԶ.9–18 ; Ղուկ. ԻԴ.13–48 ; Հովհ. Ի.11–31 ; Գոր. Ա.3–8 ; Ա Կոր. ԺԵ.5–8 ).
Համբարձվեց երկինք, Մար. ԺԶ.19–20 (Ղուկ. ԻԴ.51–53 ; Գոր. Ա.9–12 ).
Նա արդարությամբ կդատի աշխարհը, Սաղ. Թ.8 (3 Նեփի 27.16 ).
Նա գալիս է՝ երկիրը դատելու, Սաղ. ՂԶ.13 .
Աստված կդատի արդարին և ամբարիշտին, Ժող. Գ.17 .
Նա պիտի դատի ազգերի մեջ, Ես. Բ.4 (Միքիա Դ.3 ; 2 Նեփի 12.4 ).
Նա արդարությամբ կդատի աղքատներին, Ես. ԺԱ.2–4 .
Հայրը բոլոր դատաստանը տվել է Որդուն, Հովհ. Ե.22 .
Եթե ես դատեմ, իմ դատաստանը ճշմարիտ է, Հովհ. Ը.16 .
Նա կենդանիների և մեռելների դատավոր է կարգվել Աստծո կողմից, Գոր. Ժ.42 (Բ Տիմ. Դ.1 ).
Աստված մարդկանց ծածուկ բաները կդատի Հիսուս Քրիստոսի ձեռքով, Հռովմ. Բ.16 .
Մենք բոլորս կկանգնենք Քրիստոսի դատարանի առջև, Հռովմ. ԺԴ.10 (Բ Կոր. Ե.10 ; Ալմա 12.12 ; Մորմ. 3.20 ; 7.6 ; Եթեր 12.38 ; ՎևՈՒ 135.5 ).
Քրիստոսը Եկեղեցու գլուխն է, Եփես. Ե.23 (Եփես. Ա.22 ; Դ.15 ).
Նա է մարմնի՝ Եկեղեցու գլուխը, Կող. Ա.18 .
Հիսուսն ուսուցանում էր իշխանություն ունեցողի պես, Մատ. Է.28–29 (Մար. Ա.22 ).
Մարդու Որդին երկրի վրա մեղքեր թողելու իշխանություն ունի, Մատ. Թ.6 .
Հիսուսն իշխանությունով հրամայում էր պիղծ ոգիներին և նրանք հնազանդվում էին նրան, Մար. Ա.27 (Ղուկ. Դ.33–36 ).
Հիսուսը կարգեց տասներկուսին, որ զորություն ունենան, Մար. Գ.14–15 .
Հիսուսի խոսքը զորությամբ էր, Ղուկ. Դ.32 .
Հայրը բոլոր դատաստանը հանձնել է Որդուն, Հովհ. Ե.22, 27 .
Աստված Հիսուսին օծել է Սուրբ Հոգով և զորությամբ, Գոր. Ժ.38 .
Քրիստոսը նախակարգվել է աշխարհի հիմնադրումից առաջ, Ա Պետ. Ա.20 (Եթեր 3.14 ).
Քրիստոսն ունի դժոխքի և մահվան բանալիները, Հայտ. Ա.18 .
Բոլոր մարդիկ ենթակա են դառնում Քրիստոսին, 2 Նեփի 9.5 .
Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, երկնքի և երկրի Հայրն է, բոլոր բաների Ստեղծողն ի սկզբանե, Հել. 14.12 .
Քրիստոսը եկավ Հոր կամքով՝ նրա կամքը կատարելու համար, ՎևՈՒ 19.24 .
Հիսուսն ստացավ Հոր փառքի լիությունը և ստացավ ողջ զորությունը, ՎևՈՒ 93.3–4, 16–17 (Հովհ. Գ.35–36 ).
Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելը
Չկա ուրիշ անուն, որով մենք պետք է փրկվենք, Գոր. Դ.12 (2 Նեփի 31.21 ).
Առաքյալներն ուրախանում էին, որ արժանի եղան նրա անունի համար անարգվել, Գոր. Ե.38–42 .
Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը, Ա Հովհ. Գ.23 .
Վկայեք, որ կամենում եք մկրտվելով ձեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, 2 Նեփի 31.13 .
Ես կկամենայի, որ դուք ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը, Մոսիա 5.6–12 (Մոսիա 1.11 ).
Ովքեր որ ցանկանում էին իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը, միանում էին Աստծո Եկեղեցուն, Մոսիա 25.23 .
Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներ էին, իրենց վրա վերցրեցին Քրիստոսի անունը, Ալմա 46.15 .
Երկնքի դուռը բաց է բոլորի համար, ովքեր կհավատան Հիսուս Քրիստոսի անվանը, Հել. 3.28 .
Օրհնյալ է նա, որ հավատարիմ կլինի իմ անվանը վերջին օրը, Եթեր 4.19 .
Նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը Որդու, Մոր. 4.3 (ՎևՈՒ 20.77 ).
Հիսուս Քրիստոսի մասին բերված վկայությունները
Պողոսը վկայել է, որ Հիսուսը Քրիստոսն է, Գոր. ԺԸ.5 .
Անգամ չար ոգիներն էին վկայում, որ գիտեին Հիսուսին, Գոր. ԺԹ.15 .
Ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր անվանել, եթե ոչ Սուրբ Հոգով, Ա Կոր. ԺԲ.3 .
Ամեն ծունկ պիտի ծալվի և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է, Փիլ. Բ.10–11 .
Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, 2 Նեփի 25.26 .
Մորմոնի Գիրքը հրեաներին և հեթանոսներին պիտի համոզի, որ Հիսուսը Քրիստոսն է, 2 Նեփի 26.12 (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ ).
Մարգարեները և սուրբ գրքերը վկայում են Քրիստոսի մասին, Հակոբ 7.11, 19 .
Փնտրեք այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները, Եթեր 12.41 .
Մենք տեսանք նրան և լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա է Միածինը, ՎևՈՒ 76.20–24 .
Սա է հավերժական կյանքերը՝ ճանաչել Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ՎևՈՒ 132.24 .
Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ՀՀ 1.1 .
Մենք հավատում ենք, որ Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա, ՀՀ 1.10 .
Տիրոջ փառքը լցրեց խորանը, Ել. Խ.34–38 .
Ողջ երկիրը լցված է նրա փառքով, Ես. Զ.3 (2 Նեփի 16.3 ).
Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, Ես. Կ.1–2 .
Մարդու Որդին կգա իր Հոր փառքով, Մատ. ԺԶ.27 .
Փառավորիր ինձ այն փառքով, որ աշխարհի լինելուց առաջ ունեի քեզ հետ, Հովհ. ԺԷ.5 .
Իսրայելի Սուրբը պիտի թագավորի մեծ փառքով, 1 Նեփի 22.24 .
Մենք ունեինք նրա փառքի հույսը, Հակոբ 4.4 .
Աստծո Որդին գալիս է իր փառքով, Ալմա 5.50 .
Նա մեկնաբանեց բոլոր բաները, սկսած սկզբից, մինչև այն ժամանակը, երբ նա պիտի գա իր փառքով, 3 Նեփի 26.3 .
Իմ Առաքյալները պիտի կանգնեն փառք հագած, ճիշտ ինչպես ես եմ, ՎևՈՒ 29.12 (ՎևՈՒ 45.44 ).
Մենք տեսանք Որդու փառքը Հոր աջ կողմում, ՎևՈՒ 76.19–23 .
Հովհաննեսը տեսավ և վկայեց իմ փառքի լիության մասին, ՎևՈՒ 93.6 (Հովհ. Ա.14 ).
Նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ, ՎևՈՒ 110.3 .
Ես ձեզ օրինակ տվեցի, Հովհ. ԺԳ.15 .
Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, Հովհ. ԺԴ.6 .
Քրիստոսը չարչարվեց մեզ համար, օրինակ թողնելով մեզ համար, որ նրա հետքերին հետևենք, Ա Պետ. Բ.21 .
Մինչև որ մարդ չհետևի կենդանի Աստծո Որդու օրինակին, նա չի կարող փրկվել, 2 Նեփի 31.16 .
Ես կամենում եմ, որ դուք կատարյալ լինեք, ճիշտ ինչպես ես, 3 Նեփի 12.48 .
Դուք միշտ պիտի հետևեք, որ անեք դա, ճիշտ ինչպես ես արեցի, 3 Նեփի 18.6 .
Ես օրինակ եղա ձեզ համար, 3 Նեփի 18.16 .
Գործերը, որոնք տեսել եք ինձ անելիս, դրանք պետք է նաև դուք անեք, 3 Նեփի 27.21, 27 .
Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները պետք է լինեն նրա նման, Մոր. 7.48 .
Մարգարեություններ Հիսուս Քրիստոսի ծննդի և մահվան մասին
Կույսը կհղիանա և մի որդի կբերի, Ես. Է.14 (1 Նեփի 11.13–20 ).
Բեթլեհեմից պիտի իշխան դուրս գա Իսրայելի համար, Միքիա Ե.2 .
Սամուել Լամանացին մարգարեացավ, որ մի ցերեկ և մի գիշեր ու մի ցերեկ անընդհատ լույս կլինի. նոր աստղ և այլ նշաններ կլինեն, Հել. 14.2–6 .
Սամուել Լամանացին մարգարեացավ խավարի, որոտների և կայծակների և երկրի ցնցումների մասին, Հել. 14.20–27 .
Հիսուսի ծննդյան նշանները կատարվեցին, 3 Նեփի 1.15–21 .
Հիսուսի մահվան նշանները կատարվեցին, 3 Նեփի 8.5–23 .
Քրիստոսի ետմահկանացու հայտնության դեպքերը
Երբ Հիսուսը հարություն առավ, նա առաջինը հայտնվեց Մարիամին, Մար. ԺԶ.9 (Հովհ. Ի.11–18 ).
Հիսուսը քայլեց և խոսեց երկու աշակերտների հետ Էմմաուսի ճանապարհին, Ղուկ. ԻԴ.13–34 .
Հիսուսը հայտնվեց Առաքյալներին, որոնք շոշափեցին նրա ձեռքերն ու ոտքերը, Ղուկ. ԻԴ.36–43 (Հովհ. Ի.19–20 ).
Հիսուսը հայտնվեց Թովմասին, Հովհ. Ի.24–29 .
Հիսուսը հայտնվեց աշակերտներին Տիբերեայի ծովի մոտ, Հովհ. ԻԱ.1–14 .
Իր հարությունից հետո, Հիսուսը քառասուն օր դեռ ծառայեց, Գոր. Ա.2–3 .
Ստեփանոսը տեսավ Հիսուսին Աստծո աջ կողմում կանգնած, Գոր. Է.55 .
Հիսուսը հայտնվեց Սողոսին, Գոր. Թ.1–8 (ՋՍԹ Գոր. 9.7 ; Գոր. ԻԶ.9–17 ).
Քրիստոսը երևաց ավելի քան 500 մարդու, Ա Կոր. ԺԵ.3–8 .
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան Հիսուսին, ՎևՈՒ 76.22–23 .
Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին տեսան Տիրոջը Կիրթլենդի Տաճարում, ՎևՈՒ 110.1–4 .
Քրիստոսի հազարամյա թագավորությունը
Իշխանությունը կլինի նրա ուսի վրա, Ես. Թ.6 (2 Նեփի 19.6 ).
Ես կբնակվեմ ձեր մեջ, ասում է Տերը, Զաք. Բ.10–12 (Զաք. ԺԴ.9 ).
Աստված Հիսուսին կտա նրա Դավիթ հոր գահը, Ղուկ. Ա.30–33 .
Քրիստոսը կթագավորի հավիտյանս հավիտենից, Հայտ. ԺԱ.15 .
Սրբերը Քրիստոսի հետ հազար տարի կթագավորեն, Հայտ. Ի.4 (ՎևՈՒ 76.63 ).
Հազար տարի ես մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, ՎևՈՒ 29.11 (ՎևՈՒ 43.29–30 ).
Ենթարկվեք գոյություն ունեցող իշխանություններին, մինչև որ թագավորի նա, ում իրավունքն է թագավորել, ՎևՈՒ 58.22 (Ա Կոր. ԺԵ.25 ).
Քրիստոսի նախամահկանացու գոյությունը
Տերը հայտնվեց Աբրամին, Ծն. ԺԲ.7 (Ծն. ԺԷ.1 ; ԺԸ.1 ; Աբր. 2.6–8 ).
Տերը դեմառդեմ խոսեց Մովսեսի հետ, Ել. ԼԳ.11 (Բ Օր. ԼԴ.10 ; Մովսես 1.1–2 ).
Ես տեսա Տիրոջը զոհասեղանի վրա կանգնած, Ամովս Թ.1 .
Սկզբում Բանն Աստծո մոտ էր: Եվ Բանը մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ, Հովհ. Ա.1, 14 (Ա Հովհ. Ա.1–3 ).
Նախքան Աբրահամի լինելը, Ես եմ, Հովհ. Ը.58 .
Փառավորիր ինձ այն փառքով, որ աշխարհի լինելուց առաջ ունեի, Հովհ. ԺԷ.5 .
Եսայիան իսկապես տեսել էր իմ Քավչին, ինչպես ես և իմ եղբայրը՝ Հակոբն ենք տեսել նրան, 2 Նեփի 11.2–3 .
Էգուց ես գալիս եմ աշխարհ, 3 Նեփի 1.12–14 .
Քրիստոսը կար նախքան աշխարհը եղավ, 3 Նեփի 26.5 (Հովհ. Զ.63 ).
Ինչպես ես հայտնվում եմ քեզ, ես կհայտնվեմ իմ ժողովրդին մարմնի մեջ, Եթեր 3.14–17 .
Իմ Սիրելի Որդին, որն իմ Սիրելին ու Ընտրյալն էր ի սկզբանե, Մովսես 4.2 .
Տերն ասաց. Ո՞ւմ ուղարկեմ: Եվ մեկը՝ Մարդու Որդու նման, պատասխանեց. Ահա ես, ուղարկիր ինձ, Աբր. 3.27 .
Քրիստոսին մարմնավորող խորհրդանիշները
Աբելը մատուցեց իր հոտի առաջնեկներին, Ծն. Դ.4 (Մովսես 5.20 ).
Վերցրու քո միակ որդուն՝ Իսահակին, և զոհ մատուցիր նրան, Ծն. ԻԲ.1–13 (Հակոբ 4.5 ).
Տերն Իսրայելի զավակներին պատվիրեց զոհաբերել անարատ գառները, Ել. ԺԲ.5, 21, 46 (Թվ. Թ.12 ; Հովհ. Ա.29 ; ԺԹ.33 ; Ա Պետ. Ա.19 ; Հայտ. Ե.6 ).
Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ, որ ուտեք, Ել. ԺԶ.2–15 (Հովհ. Զ.51 ).
Ժայռին զարկիր և նրանից ջուր դուրս կգա, որ ժողովուրդը խմի, Ել. ԺԷ.6 (Հովհ. Դ.6–14 ; Ա Կոր. Ժ.1–4 ).
Նոխազն իր վրա կտանի նրանց բոլոր անօրինությունները, Ղև. ԺԶ.20–22 (Ես. ԾԳ.11 ; Մոսիա 14.11 ; 15.6–9 ).
Մովսեսը պղնձե մի օձ բարձրացրեց, որ փրկի բոլոր նրանց, ովքեր կնայեն նրան, Թվ. ԻԱ.8–9 (Հովհ. Գ.14–15 ; Ալմա 33.19 ; Հել. 8.14–15 ).
Հովնանը երեք օր ձկան փորում էր, Հովն. Ա.17 (Մատ. ԺԲ.40 ).