Սուրբ գրություններ
2 Նեփի 21


Գլուխ 21

Հեսսեի ցողունը (Քրիստոսը) կդատի արդարությամբ – Գիտելիքը Աստծո մասին, կպատի երկիրը Հազարամյակի ժամանակ – Տերը մի դրոշակ կբարձրացնի և կժողովի Իսրայելը – Համեմատեք Եսայիայի ԺԱ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ մի աշառավիղ պիտի դուրս գա բՀեսսեի գցողունից, և մի ընձյուղ պիտի աճի նրա արմատներից:

2 Եվ Տիրոջ աՀոգին կհանգչի նրա վրա՝ իմաստության և բանականության ոգին, խորհրդի և զորության ոգին, գիտության և Տիրոջ երկյուղի ոգին.

3 Եվ կդարձնի նրան արագ ըմբռնմամբ՝ Տիրոջ երկյուղով, և նա չի ադատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ կհանդիմանի ըստ իր ականջների լսածի:

4 Այլ աարդարությամբ կդատի աղքատին և անաչառությամբ բկհանդիմանի երկրի գհեզերի համար. և նա կզարկի երկիրն իր բերանի գավազանով և իր շրթունքների շնչով կսպանի ամբարիշտներին:

5 Եվ արդարությունը կլինի նրա մեջքի գոտին և հավատարմությունը՝ աերանքի գոտին:

6 Գայլը նույնպես կբնակվի գառի հետ, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, և հորթը, կորյունը և պարարտ զվարակը՝ միասին. և մի փոքր երեխա կառաջնորդի նրանց:

7 Եվ կովն ու արջը կարածեն. նրանց ձագերը կպառկեն միասին. և առյուծը ծղոտ կուտի, ինչպես արջառը:

8 Եվ ծծկեր երեխան կխաղա աիժի անցքի վրա, և կաթից կտրված երեխան ձեռքը բքարբի բնի վրա կդնի:

9 Նրանք աչեն վնասի կամ ավերի իմ ողջ սուրբ սարում, քանզի երկիրը Տիրոջ բգիտությունով լցված կլինի, ինչպես ջրերն են ծածկում ծովը:

10 Եվ աայն օրը կլինի Հեսսեի մի բարմատ, որը կկանգնի որպես դրոշ ժողովրդի համար. գդեպի նրան կձգտեն դհեթանոսները. և նրա հանգիստը փառահեղ կլինի:

11 Եվ կլինի, այն օրը, որ Տերն իր ձեռքը կրկին կպարզի, աերկրորդ անգամ ետ բերելու իր ժողովրդի մնացորդին, որոնք մնացած կլինեն Ասորեստանից և Եգիպտոսից, Պաթուրեսից և Քուշից, Եղամից և Սենաարից, Եմաթից և ծովի կղզիներից:

12 Եվ նա ադրոշ կբարձրացնի ազգերի համար և կժողովի Իսրայելի բտարագիրներին և գկհավաքի Հուդայի ցրվածներին՝ աշխարհի չորս անկյուններից:

13 Եփրեմի անախանձը նույնպես կվերանա և Հուդայի հակառակորդները կբնաջնջվեն. Եփրեմը չի բնախանձի գՀուդային, և Հուդան չի նեղի Եփրեմին:

14 Այլ նրանք Փղշտացիների ուսերի վրայով ակթռչեն դեպի արևմուտք, նրանք միասին կթալանեն նրանց՝ արևելքում. կդնեն իրենց ձեռքը Եդովմի և Մովաբի վրա. և Ամմոնի զավակները կհնազանդվեն նրանց:

15 Եվ Տերը լիովին ակկործանի Եգիպտական ծովի լեզվակը. և իր հզոր քամիով նա իր ձեռքը կշարժի գետի վրա և կզարկի այն յոթ վտակների, և անցնել կտա մարդկանց չոր կոշիկով:

16 Եվ մի ամայրուղի կլինի իր ժողովրդի մնացորդի համար, որոնք մնացած կլինեն Ասորեստանից, ինչպես որ եղավ Իսրայելի համար այն օրը, երբ նա դուրս եկավ Եգիպտոսի երկրից: