Սուրբ գրություններ
2 Նեփի 2


Գլուխ 2

Փրկագնումը գալիս է Սուրբ Մեսիայի միջոցով – Ընտրության ազատությունը (ազատ կամքը) էական է՝ գոյության և առաջընթացի համար – Ադամն ընկավ, որպեսզի մարդկությունը լինի – Մարդիկ ազատ են ընտրել ազատություն և հավերժական կյանք: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, Հակո՛բ, ես խոսում եմ քեզ հետ. Անապատում, իմ նեղության օրերում, իմ աառաջնեկն ես դու: Եվ, ահա, քո մանկության տարիներին դու տարել ես չարչարանքներ և շատ վիշտ՝ քո եղբայրների կոպտության պատճառով:

2 Այնուամենայնիվ, Հակոբ, անապատում իմ առաջնե՛կ, դու գիտես Աստծո մեծությունը. և նա կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար:

3 Ուստի, քո հոգին կօրհնվի և դու ապահով կբնակվես քո եղբոր՝ Նեփիի հետ. և օրերդ կանցնեն քո Աստծո ծառայության մեջ: Ուստի, ես գիտեմ, որ դու փրկագնված ես քո Քավչի արդարության շնորհիվ. քանզի դու տեսել ես, որ ժամանակի լրիվության մեջ նա գալիս է՝ փրկություն բերելու մարդկությանը:

4 Եվ դու ատեսել ես նրա փառքը քո երիտասարդության տարիներին. ուստի, դու օրհնված ես հենց նրանց պես, որոնց նա կծառայի՝ մարմնում. քանզի, Հոգին նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան: Եվ ուղին պատրաստված է՝ մարդու անկումից ի վեր և փրկությունն բանհատույց է:

5 Եվ մարդիկ բավականին ուսուցանված են, որ բարին ատարբերեն չարից: Եվ օրենքը տրված է մարդկանց: Եվ օրենքով ոչ մի մարմին չի բարդարացվում. կամ օրենքով՝ մարդիկ կտրված են: Այո, մարմնական օրենքով նրանք գկտրված էին. և հոգևոր օրենքով նույնպես, նրանք մահանում են բարի բաների նկատմամբ և դառնում հավիտյան թշվառ:

6 Ուստի, ափրկագնումը Սուրբ բՄեսիայի մեջ է և նրա միջոցով. քանզի նա լի է գշնորհով և ճշմարտությամբ:

7 Ահա, նա իրեն ազոհ է մատուցում մեղքի համար՝ բավարարելու օրենքի պահանջները, բոլոր նրանց համար, ովքեր ունեն կոտրված սիրտ ու փշրված հոգի. և ուրիշ ոչ մեկի համար օրենքի բպահանջները չեն կարող բավարարվել:

8 Ուստի, որքա՜ն մեծ է այս բաները հայտնի դարձնելու կարևորությունը երկրի բնակիչներին, որպեսզի նրանք իմանան, որ չկա մարմին, որ կարող է բնակվել Աստծո ներկայության մեջ, աբացի դա լինի Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով, որը վայր է դնում իր կյանքը՝ ըստ մարմնի, և կրկին վերցնում է այն, Հոգու զորությամբ, որպեսզի կարողանա իրագործել մեռելների բհարությունը՝ լինելով առաջինը, որ պիտի հարություն առնի:

9 Ուստի, նա առաջնապտուղ է Աստծո համար, այնպես որ նա ակբարեխոսի բոլոր մարդկանց զավակների համար. և ովքեր հավատում են նրան, կփրկվեն:

10 Եվ աբոլորի համար բարեխոսության շնորհիվ, բոլոր մարդիկ գալիս են Աստծո մոտ. ուստի, նրանք կանգնում են նրա ներկայության մեջ, բդատվելու նրա կողմից, համաձայն այն ճշմարտության և գսրբության, որը նրանում է: Ուստի, օրենքի պահանջները, որոնք Սուրբը տվել է՝ պատժի ենթարկելու, որը սահմանված է, այդ սահմանված պատիժը հակադրության մեջ է այն երջանկության հետ, որը սահմանված է՝ դքավության պահանջները բավարարելու համար,

11 Քանզի, անպայման պետք է, որ ահակադրություն լինի բոլոր բաներում: Եթե այդպես չլիներ, անապատում իմ առաջնեկ, արդարությունը չէր կարող իրագործվել, ոչ էլ ամբարշտությունը, ո՛չ սրբությունը, ո՛չ էլ թշվառությունը, ո՛չ լավը, ո՛չ էլ վատը: Ուստի, բոլոր բաները պետք է որ բաղադրված լինեին մեկում. ուստի, եթե լիներ մեկ մարմին, այն անպայման պետք է մնար մեռած՝ ունենալով ո՛չ կյանք, ո՛չ էլ մահ, ո՛չ ապականություն, ո՛չ էլ անապականություն, ո՛չ երջանկություն, ո՛չ էլ թշվառություն, ո՛չ զգայունություն, ո՛չ էլ անզգայունություն:

12 Ուստի, դա անպայման պետք է ստեղծված լիներ, որպես ոչինչ մի բան. հետևաբար, դրա ստեղծման վերջում ոչ մի անպատակ չէր լինի: Ուստի, այս բանն անպայման պիտի կործաներ Աստծո իմաստությունը և նրա հավերժական նպատակները, և նաև Աստծո զորությունը և ողորմությունը և բարդարադատությունը:

13 Եվ եթե դու ասես՝ աչկա օրենք, դու կասես նաև չկա մեղք: Եթե դու ասես՝ չկա մեղք, դու նաև կասես՝ չկա արդարություն: Եվ եթե չլինի արդարություն, չի լինի երջանկություն: Եվ եթե չլինի արդարություն, ոչ էլ երջանկություն, չի լինի ո՛չ պատիժ, ո՛չ էլ թշվառություն: Եվ եթե այս բաները չկան, բչկա Աստված: Եվ եթե չկա Աստված, չկանք մենք, ոչ էլ երկիրը, քանզի չէր կարող եղած լինել բաների արարում, ո՛չ ներգործելու, ո՛չ էլ ներգործվելու. ուստի, բոլոր բաները պիտի վերացած լինեին:

14 Եվ այժմ, իմ որդինե՛ր, ես խոսում եմ այս բաները ձեզ հետ՝ ձեր օգտի և ուսման համար. քանզի, կա Աստված, և նա է աստեղծել բոլոր բաները՝ և՛ երկինքները, և՛ երկիրը, և՛ բոլոր բաները, որ դրանց մեջ են՝ թե՛ ներգործող բաները և թե՛ բներգործվող բաները:

15 Եվ իր հավերժական անպատակներն իրագործելու համար, մինչև մարդու վախճանը, այն բանից հետո, երբ նա արարել էր մեր առաջին ծնողներին և դաշտի գազաններին և օդի թռչուններին և, ի վերջո, բոլոր բաները, որոնք ստեղծվել են, անպայման պետք է որ լիներ հակադրություն. այսինքն՝ բարգելված գպտուղն ի հակադրություն կենաց դծառի՝ մեկը լինելով քաղցր, իսկ մյուսը՝ դառը:

16 Ուստի, Տեր Աստված տվեց մարդուն, որ նա ագործի ինքնուրույն: Ուստի, մարդը չէր կարող գործել ինքնուրույն, մինչև որ բչհրապուրվեր մեկի կամ մյուսի կողմից:

17 Եվ ես՝ Լեքիս, ըստ այն բաների, որ ես կարդացել եմ, անշուշտ պետք է ենթադրեմ, որ Աստծո մի ահրեշտակ, համաձայն այն բանի, ինչ գրված է, բընկել է երկնքից. այդ պատճառով, նա դարձել է գդև՝ փնտրելով այն, ինչը չար է Աստծո առաջ:

18 Եվ, քանի որ նա ընկել էր երկնքից և հավիտյան թշվառ էր դարձել, նա ափնտրում էր նաև ողջ մարդկության թշվառությունը: Այդ պատճառով, նա ասաց բԵվային, այո, նույն այն հին օձը, որը դևն է, որը բոլոր ստերի գհայրն է, այդ պատճառով, նա ասաց. Ճաշակի՛ր արգելված պտղից, և դու չես մեռնի, այլ դու կլինես, ինչպես Աստված՝ դիմանալով բարին և չարը:

19 Եվ Ադամն ու Եվան, արգելված պտղից աճաշակելուց հետո, դուրս քշվեցին բԵդեմի պարտեզից՝ մշակելու հողը:

20 Եվ նրանք բերեցին երեխաներ. այո, այսինքն՝ ողջ երկրագնդի աընտանիքը:

21 Եվ ամարդկանց զավակների օրերը երկարացվեցին՝ ըստ Աստծո կամքի, որպեսզի նրանք կարողանան բապաշխարել, մինչ մարմնում են. ուստի, նրանց վիճակը դարձավ գփորձության մի վիճակ և նրանց ժամանակը երկարաձգվեց՝ ըստ այն պատվիրանների, որոնք Տեր Աստված տվեց մարդկանց զավակներին: Քանզի նա տվեց պատվիրան, որ բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն. քանզի նա ցույց տվեց բոլոր մարդկանց, որ նրանք դկորած են՝ իրենց ծնողների օրինազանցության պատճառով:

22 Եվ, ահա, եթե Ադամն օրինազանցություն չաներ, նա չէր ընկնի, այլ կմնար Եդեմի պարտեզում: Եվ բոլոր բաները, որոնք արարվել էին, պետք է մնացած լինեին նույն վիճակում, որում եղել էին արարվելուց հետո. և նրանք պետք է հավիտյան մնային և չունենային վերջ:

23 Եվ նրանք աերեխաներ չէին ունենա. ուստի, նրանք մնացած կլինեին անմեղության վիճակում, չունենալով ուրախություն, քանզի չգիտեին թշվառություն. չանելով բարիք, քանզի նրանք չգիտեին մեղքը:

24 Բայց, ահա, բոլոր բաներն արվել են նրա իմաստությամբ, ով ագիտի բոլոր բաները:

25 աԱդամն բընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ գկան, որպեսզի ունենան դուրախություն:

26 Եվ աՄեսիան գալիս է ժամանակի լրիվության մեջ, որպեսզի մարդկանց զավակներին բփրկագնի անկումից: Եվ որովհետև նրանք փրկագնված են անկումից, նրանք դարձել են գազատ հավիտյան՝ տարբերելով բարին չարից. գործելու ինքնուրույն և չներգործվելու, բացի դա լինի դօրենքի պատժով՝ այն մեծ և վերջին օրը, համաձայն այն պատվիրանների, որոնք Աստված տվել է:

27 Ուստի, մարդիկ աազատ են՝ ըստ մարմնի. և բոլոր բաները, որոնք անհրաժեշտ են մարդկանց, տրված են նրանց: Եվ նրանք ազատ են՝ բընտրելու ազատություն և գհավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ, ըստ դևի գերության և զորության. քանզի նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը:

28 Եվ այժմ, իմ որդինե՛ր, ես կկամենայի, որ դուք նայեք մեծ աՄիջնորդին և ականջ դնեք նրա մեծ պատվիրաններին. և լինեք հավատարիմ նրա խոսքերին և ընտրեք հավերժական կյանք՝ համաձայն նրա Սուրբ Հոգու կամքի.

29 Եվ չընտրեք հավերժական մահ՝ համաձայն մարմնի կամքի ու չարության, որը նրանում է, որը դևի ոգուն զորություն է տալիս ագերելու՝ բդժոխք իջեցնելու, որպեսզի նա իշխի ձեր վրա իր սեփական թագավորությունում:

30 Ես ասացի այս մի քանի խոսքերը ձեզ բոլորիդ, իմ որդինե՛ր, իմ փորձության վերջին օրերին. և ես ընտրեցի բարի բաժինը՝ ըստ մարգարեի խոսքերի: Եվ ես չունեմ ոչ մի ուրիշ նպատակ, բացի ձեր հոգիների հավիտենական բարօրությունից: Ամեն: