Սուրբ գրություններ
2 Նեփի 1


Նեփիի երկրորդ գիրքը

Լեքիի մահվան պատմությունը: Նեփիի եղբայրներն ապստամբում են նրա դեմ: Տերը նախազգուշացնում է Նեփիին՝ հեռանալ անապատ: Նրա ճամփորդություններն անապատում և այլն:

Գլուխ 1

Լեքին մարգարեանում է ազատության մի երկրի վերաբերյալ – Նրա սերունդը կցրվի և կզարկվի, եթե նրանք մերժեն Սուրբին Իսրայելի – Նա հորդորում է իր որդիներին հագնել արդարության զենքերը: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ երբ ես՝ Նեփիս, վերջ դրեցի իմ եղբայրներին սովորեցնելուն, մեր ահայրը՝ Լեքին, նույնպես շատ բաներ խոսեց նրանց հետ և կրկնեց նրանց, թե ինչ մեծ բաներ էր արել Տերը նրանց համար, դուրս բերելով նրանց Երուսաղեմի հողից:

2 Եվ նա խոսեց նրանց հետ ջրերի վրա իրենց աապստամբությունների և Աստծո ողորմությունների մասին, որը նրանց կյանքը խնայում էր, որպեսզի կուլ չգնային ծովին:

3 Եվ նա խոսեց նրանց հետ նաև խոստումի երկրի մասին, որը նրանք ձեռք էին բերել, որքան ողորմած էր Տերը եղել՝ նախազգուշացնելով մեզ, որ մենք պետք է դուրս փախչեինք Երուսաղեմի հողից:

4 Քանզի, ահա, ասաց նա, ես ատեսիլք եմ տեսել, որով ես գիտեմ, որ բԵրուսաղեմը կործանվել է. և եթե մենք մնացած լինեինք Երուսաղեմում, մենք նույնպես գկորած կլինեինք:

5 Բայց, ասաց նա, չնայած մեր չարչարանքներին, մենք ձեռք ենք բերել խոստումի աերկիր, երկիր, որը բոլոր մյուս երկրներից ավելի բընտիր է. երկիր, որը Տեր Աստված ուխտել է ինձ հետ՝ լինելու մի երկիր իմ սերնդի ժառանգության համար: Այո, Տերը հավիտյան գուխտել է այս երկիրն ինձ և իմ զավակներին, և նաև բոլոր նրանց, ովքեր դուրս կառաջնորդվեն ուրիշ երկրներից Տիրոջ ձեռքով:

6 Ուստի, ես՝ Լեքիս, մարգարեանում եմ, համաձայն Հոգու ներգործումների, որն ինձանում է, որ ոչ ոք աչի գա այս երկիրը, եթե նա չբերվի Տիրոջ ձեռքով:

7 Ուստի, այս աերկիրը նվիրագործված է նրա համար, ում նա կբերի: Եվ եթե լինի այնպես, որ նրանք ծառայեն նրան, ըստ այն պատվիրանների, որոնք նա տվել է, այն կլինի բազատության երկիր նրանց համար. ուստի, նրանք երբեք չեն տարվի գերության. եթե այդպես լինի, դա կլինի անօրինության պատճառով. քանզի եթե անօրինությունը շատանա, երկիրը նրանց համար գանիծված կլինի, իսկ արդարների համար այն օրհնված կլինի հավիտյան:

8 Եվ, ահա, դա իմաստություն է, որ այս երկիրը դեռ պետք է պահվի մյուս ազգերի իմացությունից. քանզի ահա, բազմաթիվ ազգեր կհեղեղեին երկիրը, այնպես որ ժառանգության համար տեղ չէր լինի:

9 Ուստի, ես՝ Լեքիս, ձեռք եմ բերել խոստում, որ աորքան որ նրանք, ում Տեր Աստված դուրս կբերի Երուսաղեմի հողից, կպահեն նրա պատվիրանները, նրանք բկբարգավաճեն այս երկրի երեսին. և նրանք կպահվեն բոլոր մյուս ազգերից, որ կարողանան տիրել այս երկրին՝ իրենց համար: Եվ եթե լինի այնպես, որ նրանք գպահեն նրա պատվիրանները, նրանք կօրհնվեն այս երկրի երեսին և չի լինի մեկը, որ նեղություն պատճառի նրանց, ոչ էլ խլի նրանց ժառանգության հողը. և նրանք ապահով կբնակվեն հավիտյան:

10 Բայց ահա, երբ գա ժամանակը, որ նրանք անհավատության մեջ ընկնեն, Տիրոջ ձեռքից այնպիսի մեծ օրհնություններ ստանալուց հետո, գիտելիք ունենալով երկրի և բոլոր մարդկանց ստեղծման մասին, իմանալով Տիրոջ մեծ ու զարմանալի գործերն աշխարհի արարումից ի վեր. իրենց տրված զորություն ունենալով անելու բոլոր բաները հավատքով. սկզբից ի վեր ունենալով բոլոր պատվիրանները և նրա անսահման բարությամբ բերված լինելով այս ընտիր երկիրը խոստումի, ահա, ես ասում եմ, եթե գա այն օրը, որ նրանք մերժեն Սուրբին Իսրայելի՝ ճշմարիտ աՄեսիային՝ իրենց Քավչին և իրենց Աստծուն, ահա, դատաստանները նրա, ով արդար է, կհանգչեն նրանց վրա:

11 Այո, նա աուրիշ ազգեր կբերի նրանց մոտ, և զորություն կտա նրանց, և կվերցնի նրանցից իրենց տոհմական հողերը և այնպես կանի, որ նրանք բցրվեն ու զարկվեն:

12 Այո, երբ մի սերունդը փոխվի մյուսով, կլինեն աարյունահեղություններ և մեծ այցելություններ նրանց մեջ. ուստի, իմ որդինե՛ր, ես կկամենայի, որ դուք հիշեք. այո՛, ես կկամենայի, որ դուք ականջ դնեք իմ խոսքերին:

13 Ա՜խ, երանի թե դուք արթնանաք. արթնանաք խորը քնից, այո, այսինքն՝ ադժոխքի քնից և թոթափեք ահավոր բշղթաները, որոնցով դուք կապված եք, որոնք այն շղթաներն են, որ կապում են մարդկանց զավակներին, որպեսզի նրանք տարվեն գերության՝ ներքև, դեպի թշվառության ու վայի հավերժական գանդունդը:

14 Զարթնեք և բարձրացեք փոշուց և լսեք խոսքերը դողահար ածնողի, որի ձեռքն ու ոտքը դուք շուտով պետք է սառը և լուռ բգերեզմանը դնեք, որտեղից ոչ մի ճամփորդ չի կարող վերադառնալ. ևս մի քանի օր, և ես գնալու եմ երկրի ողջ գճանապարհը:

15 Բայց ահա, Տերը ափրկագնել է իմ հոգին դժոխքից, և ես տեսել եմ նրա փառքը և ես հավերժորեն օղակված եմ նրա բսիրո գբազուկների մեջ:

16 Եվ ես փափագում եմ, որ դուք հիշեք պահել Տիրոջ ականոններն ու դատաստանները. ահա, սա է եղել իմ հոգու անհանգստությունը՝ սկզբից ի վեր:

17 Իմ սիրտը վշտից ծանրացած է եղել, ժամանակ առ ժամանակ, քանզի ես սարսափել եմ, որ չլինի թե ձեր սրտերի կարծրության համար Տերը՝ ձեր Աստվածը, դուրս գա ձեզ վրա իր լիակատար ացասման մեջ, այնպես որ դուք բկտրվեք և կործանվեք հավիտյան.

18 Կամ, որ մի անեծք գա ձեզ վրա աշատ սերունդների ընթացքում. և ձեզ այցելեն սրով ու սովով, և ատեն և առաջնորդեն համաձայն բդևի կամքի ու գերության:

19 Ո՜վ իմ որդիներ, երանի այս բաները չգան ձեզ վրա, այլ որ դուք լինեք Տիրոջ ընտրյալ և աարտոնյալ մի ժողովուրդ: Բայց, ահա, թող նրա կամքը կատարվի. քանզի նրա բճանապարհներն արդարություն են հավիտյան:

20 Եվ նա ասել է որ. աՈրքան որ դուք կպահեք իմ բպատվիրանները, դուք գկբարգավաճեք երկրի վրա. բայց որքան որ դուք չեք պահի իմ պատվիրանները, դուք կկտրվեք իմ ներկայությունից:

21 Եվ այժմ, որպեսզի իմ հոգին կարողանա ուրախություն ունենալ ձեզանում, և որպեսզի իմ սիրտը կարողանա ուրախությամբ թողնել այս աշխարհը շնորհիվ ձեզ, որպեսզի ես վայր չիջեցվեմ գերեզման կսկիծով ու վշտով, ելեք փոշուց, իմ որդինե՛ր, և ատղամարդ եղեք, և եղեք վճռակամ, մտքով բմեկ և սրտով մեկ՝ բոլոր բաներում միաբանված, որպեսզի դուք չգնաք ներքև՝ գերության.

22 Որպեսզի դուք չանիծվեք դառն անեծքով. և նաև, որպեսզի դուք ձեզ վրա չհրավիրեք աարդար Աստծո դժգոհությունը՝ ի կործանումն, այո, երկուստեք՝ հոգու և մարմնի հավերժական կործանումը:

23 Զարթնեք, իմ որդինե՛ր. հագեք արդարության ազենքերը: Թոթափեք շղթաները, որոնցով դուք կապված եք, և դուրս եկեք մթության միջից, և վեր ելեք փոշուց:

24 Այլևս մի ապստամբեք ձեր եղբոր դեմ, որի տեսիլքները փառավոր են, և որը պահել է պատվիրանները՝ այն ժամանակից ի վեր, որ մենք թողեցինք Երուսաղեմը. և որը Աստծո ձեռքում եղել է գործիք՝ բերելով մեզ առաջ, դեպի խոստումի երկիրը. քանզի եթե չլիներ նա, մենք անապատում ասովից մեռած կլինեինք. սակայն դուք ջանում էիք բխլել նրա կյանքը. այո, և նա շատ վիշտ տարավ ձեր պատճառով:

25 Եվ ես չափազանց վախենում և դողդողում եմ ձեզ համար, որ չլինի թե նա նորից տառապի. քանզի, ահա, դուք մեղադրում եք նրան, որ նա ձեզ վրա իշխանություն և աիրավունք է փնտրում. բայց ես գիտեմ, որ նա չի փնտրել ո՛չ իշխանություն, ո՛չ էլ իրավունք ձեզ վրա, այլ փնտրել է Աստծո փառքը և ձեր սեփական հավերժական բարօրությունը:

26 Եվ դուք տրտնջացել եք, որովհետև նա շիտակ է եղել ձեր հանդեպ: Դուք ասում եք, որ նա ախստություն է գործադրել. դուք ասում եք, որ նա բարկացել է ձեզ վրա. բայց ահա, նրա խստությունը Աստծո խոսքի զորության խստությունն էր, որը նրա մեջ էր. և այն, ինչը դուք կոչում եք բարկություն, ճշմարտությունն էր, համաձայն նրա, ինչը Աստծո մեջ է, որը նա չէր կարող զսպել՝ համարձակորեն բացահայտելով ձեր անօրինությունները:

27 Եվ դա անպայման պետք է լինի, որպեսզի Աստծո ազորությունը լինի նրա հետ, մինչև իսկ պատվիրելու ձեզ, որպեսզի դուք հնազանդվեք: Բայց ահա, այդ նա չէր, այլ Տիրոջ բՀոգին էր, որը նրա մեջ էր, որը գբացեց նրա բերանը խոսելու համար, որ նա չկարողացավ փակել այն:

28 Եվ այժմ, որդի՛ս, Լաման, և նաև Լեմուել ու Սամ, և նաև իմ որդինե՛ր, որ Իսմայելի որդիներն եք, ահա, եթե դուք ականջ դնեք Նեփիի ձայնին, դուք չեք կորչի: Եվ եթե դուք կամենաք ականջ դնել նրան, ես ձեզ թողնում եմ աօրհնություն, այո, նույնիսկ իմ առաջին օրհնությունը:

29 Բայց, եթե դուք չկամենաք ականջ դնել նրան, ես վերցնում եմ իմ աառաջին օրհնությունը, այո, այսինքն՝ իմ օրհնությունը, և այն կհանգչի նրա վրա:

30 Եվ այժմ, Զորա՛մ, ես խոսում եմ քեզ հետ: Ահա, դու Լաբանի ածառան ես. սակայն դու դուրս ես բերվել Երուսաղեմի հողից, և ես գիտեմ, որ դու ճշմարիտ ընկեր ես՝ իմ որդի Նեփիի համար հավիտյան:

31 Ուստի, քանի որ դու հավատարիմ ես եղել, քո սերունդը կօրհնվի նրա սերնդի ահետ, որ նրանք երկար բնակվեն այս երկրի երեսին բարեկեցության մեջ. և ոչինչ, բացի անօրինությունից նրանց մեջ, չի վնասի, կամ խանգարի նրանց բարեկեցությանը, այս երկրի երեսին, հավիտյան:

32 Ուստի, եթե դու պահես Տիրոջ պատվիրանները, Տերը նվիրագործել է այս երկիրը, քո սերնդի ապահովության համար, իմ որդու սերնդի հետ: