Սուրբ գրություններ
2 Նեփի 22


Գլուխ 22

Հազարամյակի օրոք բոլոր մարդիկ կգովաբանեն Տիրոջը – Նա կբնակվի նրանց մեջ – Համեմատեք Եսայիայի ԺԲ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այն օրը դու կասես. Ո՜վ Տեր, ես կգովաբանեմ քեզ. թեև դու բարկացած էիր ինձ վրա, քո բարկությունը մեկդի դարձավ, և դու մխիթարում ես ինձ:

2 Ահա, Աստված իմ փրկությունն է. ես ակապավինեմ և չեմ վախենա. քանզի Տեր բԵհովան է իմ ուժը և իմ երգը. նա նաև դարձել է իմ փրկությունը:

3 Ուստի, ուրախությամբ դուք աջուր դուրս կքաշեք փրկության ջրհորներից:

4 Եվ այն օրը դուք կասեք. աԳովք ասեք Տիրոջը, կանչեք նրա անունը, հայտարարեք նրա գործերը ժողովրդի մեջ, հիշեք, որ նրա անունը մեծարված է:

5 աՕրհներգեք Տիրոջը. քանզի նա արել է մեծամեծ բաներ. սա հայտնի է ողջ աշխարհում:

6 աԱղաղակեք և ցնծացեք, Սիոնի՛ բնակիչներ. քանզի մեծ է Իսրայելի Սուրբը քո մեջ: