2 Նեփի 6
նախորդ հաջորդ

Գլուխ 6

Հակոբը շարադրում է հրեական պատմությունը՝ Բաբելոնյան գերությունը և վերադարձը. Իսրայելի Սուրբի ծառայությունը և խաչելությունը. հեթանոսների կողմից ստացված օգնությունը. և հրեաների վերականգնումը վերջին օրերին, երբ նրանք կհավատան Մեսիային: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Խոսքերը Հակոբի՝ Նեփիի եղբոր, որոնք նա ասաց Նեփիի ժողովրդին.

2 Ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես՝ Հակոբս, կանչված լինելով Աստծուց և կարգված, ըստ նրա սուրբ կարգի, և նվիրաբերված լինելով իմ եղբայր Նեփիի կողմից, որին դուք նայում եք՝ որպես աթագավորի կամ պաշտպանի, և որին դուք ապավինում եք՝ անվտանգության համար, ահա, դուք գիտեք, որ ես ասել եմ ձեզ չափազանց շատ բաներ:

3 Այնուամենայնիվ, ես կրկին խոսում եմ ձեզ հետ. քանզի ես փափագում եմ ձեր հոգիների բարօրությունը: Այո, մեծ է իմ անհանգստությունը ձեզ համար. և դուք ինքներդ գիտեք, որ այն մշտապես եղել է: Քանզի ես հորդորել եմ ձեզ ողջ ջանասիրությամբ. և ես սովորեցրել եմ ձեզ իմ հոր խոսքերը. և ես խոսել եմ ձեզ հետ բոլոր բաների վերաբերյալ, որոնք գրված են աշխարհի արարումից ի վեր:

4 Եվ այժմ, ահա, ես կկամենայի խոսել ձեզ հետ բաների վերաբերյալ, որոնք կան, և որոնք պիտի գան. ուստի, ես կկարդամ աԵսայիայի խոսքերը: Եվ դրանք այն խոսքերն են, որոնք եղբայրս ցանկացել է, որ ես խոսեմ ձեզ հետ: Եվ ես խոսում եմ ձեզ հետ ձեր օգտի համար, որպեսզի դուք կարողանաք սովորել և փառաբանել ձեր Աստծո անունը:

5 Եվ արդ, խոսքերը, որոնք ես կկարդամ, այն խոսքերն են, որոնք Եսայիան ասել է ամբողջ Իսրայելի տան վերաբերյալ. ուստի, դրանք կարելի է վերագրել ձեզ, քանզի դուք Իսրայելի տնից եք: Եվ կան շատ բաներ, որոնք ասվել են Եսայիայի կողմից, որոնք կարելի է վերագրել ձեզ, որովհետև դուք Իսրայելի տնից եք:

6 Եվ արդ, սրանք են խոսքերը. աԱյսպես է ասում Տեր Աստված. Ահա, ես կբարձրացնեմ իմ ձեռքը դեպի հեթանոսները և վեր կհանեմ իմ բդրոշը ժողովրդի համար. և նրանք իրենց ձեռքերի վրա կբերեն քո որդիներին, և քո դուստրերին կտանեն իրենց ուսերին:

7 Եվ թագավորները կլինեն քո խնամող հայրերը, և նրանց թագուհիները՝ քո ստնտու մայրերը. նրանք երեսնիվայր մինչև գետին կխոնարհվեն քեզ և կլիզեն քո ոտքերի փոշին. և դու կիմանաս, որ ես եմ Տերը. քանզի նրանք, ովքեր ասպասում են ինձ, ամոթով չեն մնա:

8 Եվ այժմ, ես՝ Հակոբս, կկամենայի խոսել որոշ բան այս խոսքերի վերաբերյալ: Քանզի, ահա, Տերը ցույց է տվել ինձ, որ նրանք, ովքեր աԵրուսաղեմում էին, որտեղից մենք եկանք, սպանվել են ու բտարվել գերության:

9 Սակայն Տերը ցույց է տվել ինձ, որ նրանք կրկին ակվերադառնան: Եվ նա նաև ցույց է տվել ինձ, որ Տեր Աստված՝ Սուրբն Իսրայելի, ինքը մարմնում կհայտնվի նրանց. և ապա, երբ նա ինքը հայտնվի նրանց, նրանք կխարազանեն նրան և բկխաչեն նրան, ըստ հրեշտակի խոսքերի, որն ասաց ինձ այդ:

10 Եվ Իսրայելի Սուրբի դեմ իրենց սրտերը կարծրացնելուց և պարանոցները խստացնելուց հետո, ահա, Իսրայելի Սուրբի ադատաստանները պիտի գան նրանց վրա: Եվ գալիս է օրը, որ նրանք պիտի լինեն ծեծված և չարչարված:

11 Ուստի, նրանք այստեղ-այնտեղ քշվելուց հետո, քանզի այսպես է ասում հրեշտակը. Շատերը չարչարված կլինեն մարմնում, բայց հավատարիմների աղոթքների շնորհիվ կորստի չեն ենթարկվի. նրանք ցրված և ծեծված և ատված կլինեն. այնուամենայնիվ, Տերը ողորմած կլինի նրանց հանդեպ, այնպես որ, աերբ նրանք գան իրենց Քավչի բիմացությանը, նրանք կրկին գկժողովվեն միասին՝ իրենց ժառանգության հողերում:

12 Եվ օրհնված են ահեթանոսները, նրանք, ում մասին գրել է մարգարեն. քանզի, ահա, եթե լինի այնպես, որ նրանք ապաշխարեն, և չկռվեն Սիոնի դեմ, և չմիանան այն մեծ և բպիղծ եկեղեցուն, նրանք կփրկվեն, քանզի Տեր Աստված կիրագործի իր գուխտերը, որոնք նա արել է իր զավակների հետ. և այդ պատճառով մարգարեն գրել է այս բաները:

13 Ուստի, նրանք, ովքեր կռվում են Սիոնի դեմ և Տիրոջ ուխտյալ ժողովրդի, կլիզեն նրանց ոտքերի փոշին. և Տիրոջ ժողովուրդը չպիտի մնա աամոթով: Քանզի Տիրոջ ժողովուրդը նրանք են, ովքեր բսպասում են նրան. քանզի նրանք դեռ սպասում են Մեսիայի գալստին:

14 Եվ ահա, ըստ մարգարեի խոսքերի, Մեսիան ինքը կսկսի կրկին, աերկրորդ անգամ դարձի բերել նրանց. ուստի, նա իրեն բհայտնի կդարձնի նրանց, զորությամբ և մեծ փառքով, ի գկործանումն նրանց թշնամիների, երբ գա այն օրը, երբ նրանք կհավատան նրան. և ոչ մեկին նա չի կործանի, ով կհավատա իրեն:

15 Եվ նրանք, ովքեր չեն հավատա նրան, ակկործանվեն՝ և՛ բկրակով, և՛ փոթորկով, և՛ երկրաշարժերով, և՛ արյունահեղություններով, և՛ գժանտախտով, և՛ սովով: Եվ նրանք կիմանան, որ Տերն է Աստված՝ Սուրբն Իսրայելի:

16 աՔանզի մի՞թե հզորից կառնվի ավարը, կամ արդյոք բօրինական գերյալները կազատվե՞ն:

17 Բայց այսպես է ասում Տերը. Նույնիսկ հզորի ագերիները կառնվեն և զարհուրելիի ավարը կազատվի. քանզի բՀզոր Աստված գկազատի իր ուխտյալ ժողովրդին: Քանզի այսպես է ասում Տերը. Ես կկռվեմ նրանց հետ, ովքեր կռվում են քեզ հետ,

18 Եվ ես կկերակրեմ նրանց, ովքեր քեզ ճնշում են, իրենց իսկ մսով. և նրանք կհարբեն իրենց իսկ արյունով, ինչպես քաղցր գինով. և ամեն մարմին կիմանա, որ ես՝ Տերս եմ քո Փրկիչը և քո աՔավիչը՝ Հակոբի բՀզորը: