Սուրբ գրություններ
2 Նեփի 29


Գլուխ 29

Շատ հեթանոսներ կմերժեն Մորմոնի Գիրքը – Նրանք կասեն. Մենք մեկ այլ Աստվածաշնչի կարիք չունենք – Տերը խոսում է շատ ազգերի հետ – Նա կդատի աշխարհը՝ ելնելով այն գրքերից, որոնք կգրվեն: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Բայց ահա, կլինեն շատերը, այն օրը, երբ ես կսկսեմ մի ազարմանալի գործ անել նրանց մեջ, որպեսզի կարողանամ հիշել իմ բուխտերը, որոնք ես արել եմ մարդկանց զավակների հետ, որպեսզի ես կարողանամ կրկին պարզել իմ ձեռքը՝ գերկրորդ անգամ ետ բերելու իմ ժողովրդին, որոնք Իսրայելի տնից են.

2 Եվ նաև, որպեսզի ես կարողանամ հիշել խոստումները, որոնք ես տվել եմ քե՛զ, Նեփի, և նաև քո հորը, որ ես կհիշեմ քո սերնդին. և որ քո սերնդի ախոսքերը դուրս կգան իմ բերանից դեպի քո սերունդը. և իմ խոսքերն առաջ բկսլանան մինչև աշխարհի ծայրերը՝ որպես գդրոշ իմ ժողովրդի համար, որոնք Իսրայելի տնից են.

3 Եվ որովհետև իմ խոսքերը կսլանան առաջ, շատերը հեթանոսներից կասեն. աԱստվածաշու՜նչ, Աստվածաշու՜նչ: Մենք ունենք Աստվածաշունչ և չի կարող լինել որևէ այլ Աստվածաշունչ:

4 Բայց այսպես է ասում Տեր Աստված. Ո՜վ հիմարներ, նրանք կունենան Աստվածաշունչ. և այն դուրս կգա ահրեաներից՝ իմ հին ուխտի ժողովրդից: Եվ ի՞նչպես են շնորհակալություն հայտնում նրանք բհրեաներին գԱստվածաշնչի համար, որը նրանք ստացել են նրանցից: Այո, ի՞նչ ի նկատի ունեն հեթանոսները: Հիշո՞ւմ են նրանք հրեաների չարքաշությունները, ճիգերը և ցավերը, և նրանց ջանասիրությունը հանդեպ ինձ, հեթանոսներին փրկություն բերելիս:

5 Ո՜վ դուք, հեթանոսնե՛ր, դուք հիշե՞լ եք հրեաներին՝ իմ հին ուխտի ժողովրդին: Ո՛չ. այլ դուք անիծել եք նրանց, և աատել եք նրանց, և չե՛ք ջանացել ետ վերադարձնել նրանց: Բայց ահա, ես կվերադարձնեմ բոլոր այս բաները ձեր իսկ գլխին. քանզի ես՝ Տերս, չեմ մոռացել իմ ժողովրդին:

6 Դո՛ւ, անմի՛տ, որ կասես. աԱստվածաշունչ, մենք ունենք Աստվածաշունչ, և մենք կարիք չունենք մեկ այլ Աստվածաշնչի: Մի՞թե դուք ձեռք բերած կլինեիք Աստվածաշունչ, եթե դա չլիներ հրեաների միջոցով:

7 Չգիտե՞ք դուք, որ կան մեկից ավելի ազգեր: Չգիտե՞ք, որ ես՝ Տերս, ձեր Աստվածը, աստեղծել եմ բոլոր մարդկանց, և որ ես հիշում եմ նրանց, ովքեր ծովի բկղզիների վրա են. և որ ես իշխում եմ վերը՝ երկինքներում, և ներքևում՝ երկրի վրա. և ես հայտնի եմ դարձնում իմ խոսքը մարդկանց զավակներին, այո, այսինքն՝ երկրագնդի բոլոր ազգերին:

8 Ինչի՞ համար եք տրտնջում դուք, մի՞թե այն պատճառով, որ ստանալու եք ավելի շատ իմ խոսքերից: Չգիտե՞ք դուք, որ աերկու ազգերի բվկայությունն ապացույց է ձեզ, որ ես եմ Աստված, որ ես հիշում եմ մեկ ազգին, ինչպես մյուսին: Ուստի, ես խոսում եմ նույն խոսքերն ինչպես մեկ ազգին, այնպես էլ մյուսին: Եվ երբ երկու գազգերը միավորվեն, երկու ազգերի վկայությունները նույնպես կմիավորվեն:

9 Եվ ես անում եմ այս, որպեսզի կարողանամ ապացուցել շատերին, որ ես անույնն եմ՝ երեկ, այսօր և հավիտյան. և որ ես խոսում եմ իմ խոսքերը՝ ըստ իմ սեփական կամքի: Եվ այն պատճառով, որ ես խոսել եմ մի բխոսք, դուք չպետք է ենթադրեք, որ ես չեմ կարող խոսել մեկ ուրիշը. քանզի իմ գործը դեռ չի ավարտվել. ոչ էլ այն կավարտվի, մինչև մարդու վախճանը, ոչ էլ այդ ժամանակից՝ այնուհետև և հավիտյան:

10 Ուստի, քանի որ դուք ունեք Աստվածաշունչ, դուք կարիք չունեք ենթադրելու, որ այն պարունակում է բոլոր իմ ախոսքերը. ոչ էլ կարիք ունեք ենթադրելու, որ ես գրել չեմ տվել ավելին:

11 Քանզի ես պատվիրում եմ աբոլոր մարդկանց՝ և՛ արևելքում, և՛ արևմուտքում, և՛ հյուսիսում, և՛ հարավում, և՛ ծովի կղզիներում, որ նրանք պետք է բգրեն խոսքերը, որոնք ես խոսում եմ նրանց համար, քանզի այն գգրքերից ելնելով, որոնք կգրվեն, ես դկդատեմ աշխարհը, ամեն մարդու՝ համաձայն իր գործերի, համաձայն նրա, ինչ գրված է:

12 Քանզի ահա, ես կխոսեմ ահրեաների համար, և նրանք կգրեն այն. և ես կխոսեմ նաև Նեփիացիների համար, և նրանք բկգրեն այն. և ես կխոսեմ Իսրայելի տան մյուս ցեղերի համար, որոնց ես հեռուն եմ առաջնորդել. և նրանք կգրեն այն. և ես կխոսեմ նաև երկրագնդի գբոլոր ազգերի համար, և նրանք կգրեն այն:

13 Եվ կլինի այնպես, որ ահրեաները կունենան Նեփիացիների խոսքերը, և Նեփիացիները կունենան հրեաների խոսքերը. և Նեփիացիներն ու հրեաները կունենան Իսրայելի բկորած ցեղերի խոսքերը. և Իսրայելի կորած ցեղերը կունենան Նեփիացիների ու հրեաների խոսքերը:

14 Եվ կլինի այնպես, որ իմ ժողովուրդը, որոնք Իսրայելի ատնից են, կհավաքվեն տուն՝ իրենց տոհմական հողերի վրա. և իմ խոսքը նույնպես բմեկտեղ կհավաքվի: Եվ ես ցույց կտամ նրանց, որ կռվում են իմ խոսքի դեմ և իմ ժողովրդի դեմ, ովքեր Իսրայելի գտնից են, որ ես եմ Աստված, և որ ես դուխտել եմ Աբրահամի հետ, որ ես հիշելու եմ նրա եսերնդին զհավիտյան: