Սուրբ գրություններ
2 Նեփի 17


Գլուխ 17

Եփրեմը և Ասորիքը պատերազմ են մղում Հուդայի դեմ – Քրիստոսը կծնվի կույսից – Համեմատեք Եսայիայի Է: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, Հուդայի թագավոր՝ Ոզիայի որդի, Հովաթամի որդի Աքազի օրերում, որ Ռասինը՝ Ասորիքի թագավորը և Փակեեն՝ Ռովմելայի որդին, Իսրայելի թագավորը, եկան դեպի Երուսաղեմ՝ պատերազմելու նրա դեմ, բայց չկարողացան հաղթել նրան:

2 Եվ լուր տրվեց Դավթի տանը՝ ասելով. Ասորիքը դաշնակից է աԵփրեմի հետ: Եվ դողաց նրա սիրտը և նրա ժողովրդի սիրտը, ինչպես անտառի ծառերը դողում են քամուց:

3 Հետո Տերն ասաց Եսայիային. Առաջ գնա այժմ դիմավորելու Աքազին, դու և քո որդին՝ աՍեար-յասուբը, վերին ավազանի ջրախողովակի վերջում, թափիչի դաշտի ճանապարհին:

4 Եվ ասա նրան. Զգույշ եղիր և հանգիստ կաց. մի ավախեցիր և ոչ էլ եղիր թուլասիրտ, այս երկու ծայրը ծխացող խանձողներից՝ Ռասինի ու Ասորիքի կատաղի բարկությունից և Ռովմելայի որդուց:

5 Որովհետև Ասորիքը, Եփրեմը և Ռովմելայի որդին չար խորհուրդ են արել քո դեմ՝ ասելով.

6 Եկեք գնանք Հուդայի դեմ և ահաբեկենք նրան, և եկեք աճեղք բացենք նրա մեջ մեզ համար և թագավոր դնենք նրա մեջ, այո, Տաբեելի որդուն:

7 Այսպես է ասում Տեր Աստված. Դա չի հաստատվի, ոչ էլ կլինի դա:

8 Քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է և Դամասկոսի գլուխը՝ Ռասինը. և ոչ ուշ, քան վաթսունևհինգ տարում Եփրեմը կջարդվի այնպես, որ այն ժողովուրդ չի լինի:

9 Եվ Եփրեմի գլուխը Սամարիան է, և Սամարիայի գլուխը Ռովմելայի որդին: Եթե դուք աչհավատաք, դուք, անշուշտ, չեք հաստատվի:

10 Դեռ ավելին, Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ՝ ասելով.

11 Խնդրիր մի անշան Տիրոջից՝ քո Աստծուց. խնդրիր այն կամ խորը՝ խորքերում, կամ վերը՝ բարձրերում:

12 Բայց Աքազն ասաց. Ես չեմ խնդրի, ոչ էլ ակփորձեմ Տիրոջը:

13 Եվ նա ասաց. Հիմա լսեք, ո՛վ Դավթի տուն. ձեզ համար քի՞չ է հոգնեցնել մարդկանց, բայց իմ Աստծուն է՞լ եք ուզում հոգնեցնել:

14 Հետևաբար, Տերն ինքը կտա ձեզ նշան,– Ահա, մի ակույս կհղիանա և կծնի որդի և կկոչի նրա անունը բԷմմանուել:

15 Կարագ ու մեղր նա կուտի, որպեսզի կարողանա գիտենալ՝ մերժել չարը և ընտրել բարին:

16 Քանզի մինչև աերեխան գիտենա մերժել չարը և ընտրել բարին, երկիրը, որ դուք ատում եք, լքված կլինի իր բերկու թագավորներից:

17 Տերը քո վրա, և քո ժողովրդի վրա, և քո հոր տան վրա պիտի աբերի Ասորեստանի թագավորին, օրեր, որ չէին եկել այն օրից, որ բԵփրեմը բաժանվեց Հուդայից:

18 Եվ կլինի այնպես, այն օրը, որ Տերը ակսուլի ճանճին, որը Եգիպտոսի ամենահեռավոր մասում է, և մեղվին, որ Ասորեստանի հողում է:

19 Եվ նրանք կգան ու կհանգչեն ամենքն ամայի դաշտավայրերում և ժայռերի խոռոչներում, և բոլոր փշերի, և բոլոր թփերի վրա:

20 Նույն օրը, Տերն ածելիով, որը վարձված է, նրանց միջոցով՝ գետի այն կողմից, Ասորեստանի աթագավորի միջոցով, բկսափրի գլուխը և ոտքերի մազը. և նա կվերացնի նաև մորուքը:

21 Եվ կլինի այնպես, այն օրը, որ մի մարդ ակպահի մի երինջ և երկու ոչխար.

22 Եվ կլինի այնպես, որ կաթի առատությունից, որ կտան նրանք, նա կուտի կարագ. քանզի կարագ ու մեղր կուտի ամեն ոք, որ մնացել է երկրում:

23 Եվ կլինի այնպես, այն օրը, որ ամեն տեղ, որտեղ կային հազար որթ, հազար աարծաթի, դրանք կլինեն ցախեր և տատասկափշեր:

24 Նետերով և աղեղներով կգան մարդիկ այդտեղ, որովհետև ողջ երկիրը ցախ և փուշ կդառնա:

25 Եվ բոլոր սարերը, որ կփորվեն բրիչով, այդտեղ չի գա ցախի և փշի վախը. այլ դրանք կլինեն արջառներին արոտի ուղարկելու և ամանր անասունների կոխկրտման համար:

      • նշ. Ողջ հյուսիսային Իսրայելը կոչվում էր Եփրեմի անունով; որը հյուսիսի առաջնորդ ցեղն էր:

      • եբր. մնացորդը կվերադառնա:

      • նշ. Խուճապի մի մատնվիր հարձակումից. այդ երկու թագավորներին մի փոքր կրակ է մնացել:

      • եբր. բաժանենք այն:

      • նշ. փորձության ենթարկել կամ ստուգել:

      • ԿԱՄ շվացնել; այսինքն՝ նշան տալ; կանչել: Ես. Ե.26:

      • նշ. Միայն իրենց ապահովող մի քանի փրկվածներ կմնան:

      • ԿԱՄ արծաթի կտորներ:

      • եբր. ոչխարներ կամ այծեր: