Սուրբ գրություններ
2 Նեփի 8


Գլուխ 8

Վերջին օրերին Տերը կմխիթարի Սիոնը և կհավաքի Իսրայելը – Փրկագնվածները, մեծ ուրախությամբ, կգան Սիոն – Համեմատեք Եսայիայի ԾԱ և ԾԲ.1–2: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Լսեք ինձ, դո՛ւք, որ հետամուտ եք արդարության: Նայեք ավեմին, որից դուք պոկված եք և հորի անցքին, որից դուք փորված եք:

2 Նայեք Աբրահամին՝ ձեր ահորը, և բՍարրային՝ նրան, որ բերել է ձեզ. քանզի ես միայն նրան կանչեցի և օրհնեցի նրան:

3 Քանզի Տերը կմխիթարի աՍիոնը, նա կմխիթարի նրա բոլոր լքված տեղերը. և նա կդարձնի նրա բանապատը Եդեմի նման, և նրա ամայի վայրերը՝ Տիրոջ պարտեզի նման: Ցնծությունն ու բերկրանքը կտիրի այնտեղ, գոհաբանությունն ու մեղեդու ձայնը:

4 Լսիր ինձ, իմ ժողովո՛ւրդ և ականջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ. քանզի աօրենք է դուրս գալու ինձանից, և ես կանեմ այնպես, որ իմ դատաստանը դրվի իբրև մի բլույս մարդկանց համար:

5 Իմ արդարությունը մոտ է. իմ ափրկությունը՝ առաջ գնացած, և իմ բազուկը կդատի մարդկանց: բԿղզիները կսպասեն ինձ և իմ բազկին կապավինեն:

6 Բարձրացրեք ձեր աչքերը դեպի երկինքները, և նայեք երկրի վրա՝ դեպի ցած. քանզի աերկինքները բկանհետանան, ինչպես ծուխ, և երկիրը գկմաշվի, ինչպես հանդերձը. և նրանք, ովքեր բնակվում են նրա մեջ, կմեռնեն նույն ձևով: Բայց իմ փրկությունը կլինի հավիտյան, և իմ արդարությունը չի վերանա:

7 Լսեք ինձ, դո՛ւք, որ գիտեք արդարություն, մարդիկ, որոնց սրտում ես գրել եմ իմ օրենքը, մի ավախեցեք մարդկանց նախատինքից, ոչ էլ վախեցեք նրանց հայհոյանքներից:

8 Քանզի ցեցը կուտի նրանց, ինչպես հանդերձը, և որդը կուտի նրանց, ինչպես բուրդը: Բայց իմ արդարությունը կլինի հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդե-սերունդ:

9 Զարթնիր, զարթնիր: աԶորություն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ. զարթնիր, ինչպես հնադարյան օրերում: Մի՞թե դու նա չես, որ կտոր-կտոր արեցիր Ռահաբին և խոցեցիր վիշապին:

10 Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը՝ մեծ անդունդի ջրերը. որ ծովի խորքերը աճանապարհ շինեցիր՝ փրկվածների անցնելու համար:

11 Հետևաբար, Տիրոջ ափրկագնվածները կվերադառնան և բերգելով կգան Սիոն. և հավիտենական ուրախություն ու սրբություն կլինի նրանց գլուխների վրա. և նրանք ձեռք կբերեն բերկրանք և ուրախություն. վիշտը և գսուգը հեռու կփախչեն:

12 աԵս նա եմ. այո՛, ես նա եմ, որ մխիթարում է ձեզ: Ահա, ո՞վ ես դու, որ բվախենում ես մարդուց, որը պիտի մեռնի, և մարդու որդուց, որը պիտի դառնա գխոտի պես:

13 Եվ ամոռանո՞ւմ ես Տիրոջը՝ քո արարչին, որ տարածել է երկինքները, և դրել է երկրի հիմքերը, և ամեն օր, շարունակ վախենում ես բռնակալի կատաղությունից, կարծես թե նա պատրաստ էր՝ կործանելու: Եվ ո՞ւր է բռնակալի կատաղությունը:

14 Գերի աքսորյալը շտապում է, որպեսզի կարողանա արձակվել, և որպեսզի չմեռնի հորում, ոչ էլ որպեսզի նրա հացը պակասի:

15 Բայց ես եմ Տերը՝ քո Աստվածը, որի աալիքները շառաչում են. Զորաց Տեր է իմ անունը:

16 Եվ ես դրել եմ իմ խոսքերը քո բերանում, և ծածկել եմ քեզ իմ ձեռքի ստվերում, որպեսզի կարողանամ տնկել երկինքները և դնել երկրի հիմքերը, և ասել Սիոնին. Ահա, դո՛ւ ես իմ աժողովուրդը:

17 Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ո՛վ Երուսաղեմ, որ խմել ես Տիրոջ ձեռքից նրա աբարկության բբաժակը, դու խմել ես, պարպելով մրուրը դողացնող բաժակի,

18 Եվ չունի ոչ մեկը, իր բերած որդիների միջից, առաջնորդելու իրեն. ոչ էլ, որպեսզի բռնի նրա ձեռքը, բոլոր որդիներից, որ նա մեծացրել է:

19 Այս երկու աորդիներն են քեզ մոտ եկած, որոնք կխղճան քեզ՝ քո լքվածությանը և ավերվածությանը և սովին և սրին, և ո՞ւմ ձեռքով ես պետք է մխիթարեմ քեզ:

20 Քո որդիները նվաղել են, բացի այս երկուսից. նրանք պառկած են բոլոր փողոցների գլխին. ինչպես վայրի ցուլը ցանցի մեջ, նրանք լի են Տիրոջ կատաղությամբ, քո Աստծո կշտամբանքով:

21 Ուրեմն, լսիր այժմ սա, ո՛վ չարչարված և ահարբած, բայց ոչ թե գինով.

22 Այսպես է ասում քո Տերը. Տերը և քո Աստվածը ապաշտպանում է իր ժողովրդի դատը. ահա, ես քո ձեռքից վերցրել եմ դողացնող բաժակը, իմ կատաղության բաժակի մրուրը. դու այլևս չպիտի խմես այն նորից:

23 Այլ աես կդնեմ այն նրանց ձեռքում, ովքեր չարչարում են քեզ, ովքեր ասում էին քո հոգուն. Վա՛ր կռացիր, որ մենք կարողանանք անցնել վրայովդ, և դու քո մարմինը դրեցիր, որպես գետին և որպես փողոց, նրանց համար, որոնք անցան վրայովդ:

24 աԶարթնիր, զարթնիր, հագիր բզորությունդ, ո՜վ գՍիոն, հագիր գեղեցիկ հանդերձներդ, ո՜վ Երուսաղեմ, սո՛ւրբ քաղաք. քանզի այսուհետև դայլևս քո մեջ չի մտնի անթլպատը և անմաքուրը:

25 Թափ տուր փոշին քեզանից. աելիր, նստիր, ո՜վ Երուսաղեմ. արձակիր պարանոցիդ բկապերը, ո՜վ Սիոնի գերի աղջիկ: