Սուրբ գրություններ
2 Նեփի 14


Գլուխ 14

Սիոնը և նրա դուստրերը կփրկագնվեն և կմաքրվեն հազարամյակի օրը – Համեմատեք Եսայիայի Դ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այն օրը յոթը կին կբռնեն մեկ մարդու՝ ասելով. Մենք կուտենք մեր սեփական հացը և կհագնենք մեր սեփական հագուստը. միայն թույլ տուր մեզ կոչվելու քո անունով՝ վերացնելու համար մեր անախատինքը:

2 Այն օրը Տիրոջ աշառավիղը կլինի գեղեցիկ և փառավոր. երկրի միրգը՝ գերազանց և դուրեկան նրանց համար, որոնք Իսրայելի փրկվածներից են:

3 Եվ կլինի այնպես, որ նրանք, ովքեր թողնվել են Սիոնում և մնացել Երուսաղեմում, կկոչվեն սուրբ, ամեն ոք, որ գրված է ապրողների թվում՝ Երուսաղեմում,

4 աԵրբ Տերը բլվացած կլինի Սիոնի դուստրերի կեղտը և զտած կլինի Երուսաղեմի արյունը նրանց միջից՝ դատաստանի ոգով և գկիզման ոգով:

5 Եվ Տերը Սիոն սարի ամեն մի բնակատեղի և նրա ժողովների վրա կստեղծի մի աամպ և մեգ ցերեկով, և բոցավառ կրակի փայլ գիշերով. քանզի Սիոնի ողջ փառքի վրա պաշտպանություն կլինի:

6 Եվ կլինի տաղավար՝ որպես հովանի ցերեկվա շոգից, և աապաստարանի տեղ և ծածկ՝ մրրիկից ու անձրևից: