Սուրբ գրություններ
2 Նեփի 16


Գլուխ 16

Եսայիան տեսնում է Տիրոջը – Եսայիայի մեղքերը ներվում են – Նա կանչվում է՝ մարգարեանալու – Նա մարգարեանում է հրեաների կողմից Քրիստոսի վարդապետությունների մերժման մասին – Մի մնացորդ պիտի վերադառնա – Համեմատեք Եսայիայի Զ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Այն ատարին, որ Ոզիա թագավորը մեռավ, ես տեսա նաև Տիրոջը՝ նստած գահի վրա, բարձր և վեհացած, և նրա բքղանցքը լցրել էր տաճարը:

2 Դրա վերևում կանգնած էին ասերովբեները, ամեն մեկն ուներ վեց թև. երկուսով նա ծածկում էր իր երեսը, և երկուսով ծածկում էր իր ոտքերը, և երկուսով նա թռչում էր:

3 Եվ մեկը կանչում էր մյուսին և ասում. Սու՜րբ, սու՜րբ, սու՜րբ է Զորաց Տերը, ողջ երկիրը լցված է նրա փառքով:

4 Եվ դրանդիքի ասյուները շարժվեցին նրա ձայնից, որ գոչեց, և տունը լցվեց ծխով:

5 Ապա ասացի ես. Վա՜յ ինձ, քանզի ես ակործանված եմ. որովհետև ես անմաքուր շրթունքներով մի մարդ եմ. և ես բնակվում եմ անմաքուր շրթունքներով մարդկանց մեջ. քանզի իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորաց Տիրոջը:

6 Հետո սերովբեներից մեկը թռավ դեպի ինձ՝ իր ձեռքին ունենալով բոցավառվող աածուխ, որը նա ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից.

7 Եվ նա դրեց այն իմ բերանի վրա և ասաց. Ահա, սա դիպել է քո շրթունքներին. և աքո անօրինությունը վերցված է քեզանից, և քո մեղքը՝ մաքրված:

8 Նաև ես լսեցի Տիրոջ ձայնը՝ ասելիս. Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար: Ապա ես ասացի՝ Ահա ես. ինձ ուղարկիր:

9 Եվ նա ասաց. Գնա և ասա այս ժողովրդին. Դե, լսե՛ք, բայց նրանք չհասկացան. և Դե, տեսե՛ք, բայց նրանք չըմբռնեցին:

10 Թանձրացրու այս ժողովրդի սիրտը և ծանրացրու նրանց ականջները և փակիր նրանց աչքերը,– չլինի թե նրանք տեսնեն իրենց աչքերով և ալսեն իրենց ականջներով, և հասկանան իրենց սրտով, և դարձի գան ու բժշկվեն:

11 Ապա ասացի ես. Տե՛ր, մինչև ե՞րբ: Եվ նա ասաց. Մինչև քաղաքներն ամայացվեն՝ առանց բնակչի և տներն՝ առանց մարդու և երկիրը լիովին ամայի լինի.

12 Եվ Տերը ատանի մարդկանց հեռու, քանզի մի մեծ լքվածություն պիտի լինի երկրի մեջ:

13 Բայց դեռ կլինի մեկ տասներորդը, և նրանք կվերադառնան և կուտվեն, ինչպես բևեկնին, և ինչպես կաղնին, որոնց բնանյութն իրենց մեջ է, երբ նրանք թափում են իրենց տերևները. այսպիսով, սուրբ սերունդը կլինի նրա աբնանյութը:

      • նշ. Ք.ծ.ա. մոտ 750թ.

      • նշ. նրա հանդերձի ներքևի եզրը; կամ փեշը:

      • եբր. դռան շեմքի հիմքը ցնցվեց:

      • եբր. կորած; այսինքն՝ նա ճնշված էր իր անձնական և իր ժողովրդի մեղքերի գիտակցումից:

      • նշ. մաքրագործման խորհրդանիշ:

      • նշ. Ծառի նման; չնայած տերևները թափվում են; կյանքը և սերմ տալու ներուժը դեռ մնում է նրանում: