Սուրբ գրություններ
2 Նեփի 24


Գլուխ 24

Իսրայելը կհավաքվի և կվայելի հազարամյա հանգիստ – Լյուցիֆերը դուրս էր շպրտվել երկնքից ապստամբության պատճառով – Իսրայելը կհաղթի Բաբելոնին (աշխարհին) – Համեմատեք Եսայիայի ԺԴ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Քանզի Տերը ողորմություն կունենա Հակոբի վրա, և դեռ ակընտրի Իսրայելին, և կհաստատի նրանց իրենց սեփական երկրում. և բօտարականները կմիավորվեն նրանց հետ և կհարեն Հակոբի տանը:

2 Եվ աժողովուրդները կվերցնեն ու կբերեն նրանց իրենց տեղը. այո, հեռվից՝ աշխարհի ծայրերից. և նրանք կվերադառնան իրենց բերկրները խոստումի: Եվ Իսրայելի Տունը կտիրի դրանց, և Տիրոջ երկիրը կլինի գծառաների ու աղախինների համար. և նրանք գերի կվերցնեն նրանց, որոնց իրենք էին գերի. և նրանք կիշխեն իրենց բռնացողների վրա:

3 Եվ կլինի այնպես, այն օրը, որ Տերը քեզ ահանգիստ կտա քո վշտերից և քո երկյուղից և ծանր ճորտությունից, որով քեզ ստիպել էին ծառայել:

4 Եվ կլինի այնպես, այն օրը, որ դու այս առակը կբերես աԲաբելոնի թագավորի դեմ և կասես. Ինչպե՜ս է դադարել բռնակալը, ոսկե քաղաքը դադարեց:

5 Տերը կոտրել է ամբարիշտների գավազանը, իշխանավորների գայիսոնները:

6 Նա, ով զարկում էր ժողովրդին ցասմամբ՝ մի անդադար հարվածով, նա, ով իշխում էր ազգերին բարկությունով, հալածվում է, և ոչ ոք չի արգելում:

7 Ողջ երկիրը հանգիստ է և խաղաղ. նրանք սկսում են հանկարծ աերգել:

8 Այո, աեղևնիները ցնծում են քո վրա, և նաև Լիբանանի մայրիները՝ ասելով. Այն ժամանակից, որ դու վայր ես բտապալվել, ոչ մի գփայտահատ չի գալիս մեր վրա:

9 աԴժոխքը տակից դղրդաց քեզ համար՝ դիմավորելու քեզ քո գալստյան ժամանակ. այն վեր է հանում բմեռածներին քեզ համար, նույնիսկ աշխարհի բոլոր գլխավորներին. այն վեր կանգնեցրեց ազգերի բոլոր թագավորներին իրենց գահերից:

10 Բոլոր նրանք կխոսեն և կասեն քեզ. Դու է՞լ ես տկարացել, ինչպես մենք: Դու է՞լ ես դարձել մեզ նման:

11 Քո շքեղությունը վայր բերվեց գերեզման. քո տավիղների հնչյունները չեն լսվում. որդն է տարածված քո տակ, և որդերն են ծածկում քեզ:

12 աԻնչպե՜ս դու ընկար երկնքից, ո՛վ բԼյուցիֆեր, արշալույսի՛ որդի: Վայր ես տապալված գետնին, դո՛ւ, որ խեղճացնում էիր ազգերին:

13 Քանզի դու ասացիր քո սրտում. աԵս կելնե՜մ երկինք, ես կբարձրացնե՜մ իմ գահը Աստծո աստղերից վեր. ես կնստե՜մ նաև ժողովի սարի վրա՝ բհյուսիսային կողմում.

14 Ես կբարձրանա՜մ ամպերի բարձունքներից վեր. ես կլինեմ Բարձրյալի նման:

15 Մինչդեռ դու պիտի վայր բերվես դժոխք՝ ագուբի խորխորատները:

16 Նրանք, որ կտեսնեն քեզ, ամոտիկից կզննեն քեզ և կտնտղեն քեզ, և կասեն. Սա՞ է այն մարդը, որ ստիպում էր դողալ աշխարհին, որ ցնցում էր թագավորությունները:

17 Եվ դարձրեց աշխարհն անապատի պես, և կործանեց նրա քաղաքները, և չբացեց իր բանտարկյալների տունը:

18 Ազգերի բոլոր թագավորները, այո, նրանք՝ բոլորը, պառկած են փառքով, նրանցից ամեն մեկն աիր սեփական տանը:

19 Բայց դու դուրս ես գցված քո գերեզմանից ազզվելի ճյուղի և նրանց մնացորդի պես, որոնք սպանված են՝ սրով խոցված, որոնք գնում են ցած դեպի գուբի բքարերը. ոտնակոխ դիակի պես:

20 Դու թաղումով չես միացվելու նրանց, որովհետև դու կործանել ես քո երկիրը և սպանել քո ժողովրդին. աչարագործների բսերունդը երբեք չպիտի փառաբանվի:

21 Կոտորած պատրաստեք նրա զավակների համար, նրանց հայրերի աանօրինությունների պատճառով, որպեսզի նրանք չբարձրանան, ո՛չ էլ տիրեն երկրին, ո՛չ էլ լցնեն աշխարհի երեսը քաղաքներով:

22 Քանզի ես վեր կելնեմ նրանց դեմ, ասում է Զորաց Տերը և կկտրեմ Բաբելոնից աանունը և մնացորդը, որդուն և բեղբորորդուն, ասում է Տերը:

23 Ես այն նաև կդարձնեմ ասեփականություն ձկնկուլների համար, և ջրի լճակներ. և ես կավլեմ այն կործանման ավելով, ասում է Զորաց Տերը:

24 Զորաց Տերը երդվել է՝ ասելով. Անշուշտ, ինչպես մտածել եմ, այնպես էլ կլինի. և ինչպես նպատակադրվել եմ, այնպես էլ կկատարվի,

25 Որ ես կբերեմ աԱսորեստանցուն իմ երկիրը և իմ բսարերի վրա ոտնակոխ կանեմ նրան. այն ժամանակ նրա գլուծը կհեռանա նրանց վրայից և նրա բեռը կհեռանա նրանց ուսերի վրայից:

26 Սա է նպատակը, որ նպատակադրված է ողջ աշխարհի վրա. և սա է այն ձեռքը, որ մեկնված է բոլոր աազգերի վրա:

27 Քանզի Զորաց Տերն է նպատակադրել, և ո՞վ է խափանելու: Եվ նրա ձեռքը մեկնված է, և ո՞վ է ետ դարձնելու:

28 Այն ատարում, որ թագավոր բԱքազը մեռավ, եղավ այս պատգամը:

29 Մի ուրախացիր, ողջ Փղշտացիների երկիր, որովհետև նրա գավազանը, որը զարկում էր քեզ, կոտրված է. քանզի օձի արմատից քարբ է դուրս գալու և նրա պտուղը՝ թռչող, կիզող օձ է լինելու:

30 Եվ աղքատի առաջնեկը կկերակրվի, և կարիքավորը կպառկի ապահովության մեջ. իսկ ես կսպանեմ քո արմատը սովով, և նա կկոտորի քո մնացորդին:

31 Ողբա, ո՛վ դուռ. աղաղակիր, ո՛վ քաղաք. դո՛ւ, ողջ Փղշտացիների երկիր, քայքայված ես. քանզի հյուսիսից մի ծուխ կգա, և ոչ ոք մենակ չի լինի նրա նշած ժամին:

32 Ի՞նչ կպատասխանեն այն ժամանակ ազգերի սուրհանդակները: Որ Տերը հիմնադրել է աՍիոնը, և նրա ժողովրդի բաղքատը պիտի գապավինի նրան: