Սուրբ գրություններ
2 Նեփի 33


Գլուխ 33

Նեփիի խոսքերը ճշմարիտ են – Դրանք վկայում են Քրիստոսի մասին – Նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, կհավատան Նեփիի խոսքերին, որոնք կկանգնեն որպես վկայություն արդարադատության դատարանի առջև: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ ես՝ Նեփիս, չեմ կարող գրել բոլոր բաները, որոնք ուսուցանվում էին իմ ժողովրդի մեջ. ոչ էլ ես այնպես ազորեղ եմ գրելում, ինչպես խոսելում. քանզի, երբ մարդ բխոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն, մինչև մարդկանց զավակների սրտերը:

2 Բայց ահա, կան շատերը, որ ակարծրացնում են իրենց սրտերը Սուրբ Հոգու դեմ, այնպես որ այն տեղ չի ունենում այնտեղ. ուստի, նրանք դեն են նետում շատ բաներ, որոնք գրված են և համարում դրանք՝ որպես դատարկ բաներ:

3 Բայց ես՝ Նեփիս, գրել եմ, ինչ որ գրել եմ, և ես համարում եմ դա մեծ աարժեքի և հատկապես իմ ժողովրդի համար: Քանզի ես անընդհատ բաղոթում եմ նրանց համար ցերեկով, և իմ աչքերը թացացնում են իմ բարձը գիշերով՝ նրանց համար. և ես կանչում եմ առ իմ Աստված հավատքով, և ես գիտեմ, որ նա կլսի իմ աղաղակը:

4 Եվ ես գիտեմ, որ Տեր Աստված կնվիրագործի իմ աղոթքներն իմ ժողովրդի օգտի համար: Եվ խոսքերը, որոնք ես գրել եմ տկարության մեջ, աուժեղ կդարձվեն նրանց համար. քանզի այն նրանց բհամոզում է բարիք անել. այն նրանց հայտնի է դարձնում իրենց հայրերի մասին. և այն խոսում է Հիսուսի մասին և համոզում է նրանց հավատալ նրան և համբերել մինչև վերջ, որը կյանք է գհավերժական:

5 Եվ այն ախիստ է խոսում ընդդեմ մեղքի՝ համաձայն ճշմարտության բպարզության. ուստի, ոչ մի մարդ չի բարկանա խոսքերի վրա, որոնք ես գրել եմ, եթե նա չլինի դևի ոգով:

6 Ես հրճվում եմ պարզությամբ. ես հրճվում եմ ճշմարտությամբ. ես հրճվում եմ իմ Հիսուսով, քանզի նա ափրկագնել է իմ հոգին դժոխքից:

7 Ես ագթություն ունեմ իմ ժողովրդի հանդեպ և մեծ հավատք՝ Քրիստոսում, որ ես կհանդիպեմ շատ անբիծ հոգիների նրա ատյանում:

8 Ես գթություն ունեմ ահրեայի հանդեպ,– ես ասում եմ հրեա, որովհետև ի նկատի ունեմ նրանց, որտեղից ես եկել եմ:

9 Ես գթություն ունեմ նաև ահեթանոսների հանդեպ: Բայց ահա, սրանցից ոչ մեկի համար չեմ կարող հուսալ, մինչև նրանք բչհաշտվեն Քրիստոսի հետ, և չմտնեն գնեղ դռնով, և դչքայլեն եանձուկ արահետով, որ տանում է դեպի կյանք, և չշարունակեն արահետով մինչև փորձության օրվա վերջը:

10 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ և նաև հրեաներ, և բոլոր աշխարհի ծայրեր, լսեք այս խոսքերը և ահավատացեք Քրիստոսին. և եթե դուք չեք հավատում այս խոսքերին, հավատացեք Քրիստոսին: Եվ եթե դուք հավատաք Քրիստոսին, դուք կհավատաք այս բխոսքերին, քանզի դրանք Քրիստոսի գխոսքերն են, և նա է դրանք տվել ինձ. և դրանք դսովորեցնում են բոլոր մարդկանց, որ նրանք պետք է բարիք անեն:

11 Եվ եթե դրանք Քրիստոսի խոսքերը չեն, ինքներդ դատեք, քանզի վերջին օրը Քրիստոսը ցույց կտա ձեզ, ազորությամբ և մեծ փառքով, որ դրանք իր խոսքերն են. և ես և դուք կկանգնենք երես առ երես նրա բդատարանի առաջ, և դուք կիմանաք, որ չնայած իմ տկարությանը, ինձ պատվիրվել է, նրա կողմից, գրել այս բաները:

12 Եվ ես աղոթում եմ Հորը, Քրիստոսի անունով, որ մեզանից շատերը, եթե ոչ բոլորը, կարողանան փրկվել նրա աարքայությունում այն մեծ և վերջին օրը:

13 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, բոլոր նրանք, ովքեր Իսրայելի տնից են, և դուք, բոլոր աշխարհի ծայրեր, ես խոսում եմ ձեզ հետ ինչպես ձայնը մեկի, որն աաղաղակում է փոշու միջից. Մնաք բարով, մինչև այն մեծ օրվա գալը:

14 Եվ դո՛ւք, որ չեք ճաշակի Աստծո բարիքից և չեք հարգի հրեաների ախոսքերը և նաև իմ բխոսքերը, և այն խոսքերը, որոնք դուրս կգան Աստծո Գառի բերանից, ահա, ես հղում եմ ձեզ հավիտենական մնաք բարով, քանզի այս խոսքերը գկդատապարտեն ձեզ վերջին օրը:

15 Քանզի, ինչ ես կնքում եմ երկրի վրա, կբերվի ձեր դեմ ադատաստանի աթոռի առաջ. քանզի այսպես է պատվիրել ինձ Տերը, և ես պետք է հնազանդվեմ: Ամեն: