Հակոբ 1
    Footnotes

    Նեփիի եղբոր
    Հակոբի գիրքը

    Նրա քարոզի խոսքերն իր եղբայրներին: Նա կարկամեցնում է մի մարդու, որը ջանում է տապալել Քրիստոսի վարդապետությունը: Մի քանի խոսք Նեփիի ժողովրդի պատմության վերաբերյալ:

    Գլուխ 1

    Հակոբը և Հովսեփը ջանում են համոզել մարդկանց՝ հավատալ Քրիստոսին և պահել նրա պատվիրանները – Նեփին մահանում է – Ամբարշտությունը գերակշռում է Նեփիացիների մեջ: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

    1 Քանզի եղավ այնպես, որ հիսունևհինգ տարի էր անցել այն ժամանակից, երբ Լեքին թողեց Երուսաղեմը. ուստի, Նեփին ինձ՝ աՀակոբիս, մի բպատվիրան տվեց գփոքր թիթեղների վերաբերյալ, որոնց վրա այս բաները փորագրված են:

    2 Եվ նա ինձ՝ Հակոբիս, պատվիրան տվեց, որ ես պետք է գրեմ այս թիթեղների վրա մի քանիսն այն բաներից, որոնք ես համարում էի ամենաարժեքավորը. որ ես, թեկուզև թեթևակի, չպետք է անդրադառնայի այս ժողովրդի պատմությանը, որը կոչվում է Նեփիի ժողովուրդ:

    3 Քանզի նա ասաց, որ իր ժողովրդի պատմությունը պետք է փորագրվի իր մյուս թիթեղների վրա, և որ ես պետք է պահպանեի այս թիթեղները և իմ հետնորդներին փոխանցեի՝ սերնդե-սերունդ:

    4 Եվ, եթե լիներ քարոզչություն, որը սրբազան էր, կամ հայտնություն, որը մեծ էր, կամ մարգարեություն, որ ես պիտի փորագրեի դրանց ագլուխներն այս թիթեղների վրա, և անդրադառնայի դրանց, որքան հնարավոր է շատ, ի սեր Քրիստոսի և ի սեր մեր ժողովրդի:

    5 Քանզի հավատքի և մեծ անհանգստության պատճառով, մեզ, իսկապես, հայտնի էր դարձվել մեր ժողովրդի վերաբերյալ, թե ինչեր պետք է ապատահեին նրանց հետ:

    6 Եվ մենք ունեինք նաև բազմաթիվ հայտնություններ և շատ մարգարեության ոգի. ուստի, մենք գիտեինք աՔրիստոսի մասին, և նրա արքայության, որը պիտի գար:

    7 Ուստի, մենք աշխատում էինք ջանասիրաբար մեր ժողովրդի մեջ, որպեսզի կարողանայինք համոզել նրանց՝ ագալ Քրիստոսի մոտ և ճաշակել Աստծո բարությունից, որպեսզի նրանք կարողանային մտնել նրա բհանգիստը, որպեսզի չլիներ թե ինչ-որ ձևով նա երդվեր իր ցասման մեջ, որ նրանք չպետք է գմտնեին ներս, ինչպես դսադրանքի ժամանակ, փորձության օրերին, մինչ Իսրայելի զավակներն եանապատում էին:

    8 Ուստի, մենք կամենում էինք Աստծուց, որ կարողանայինք համոզել բոլոր մարդկանց՝ աչապստամբել Աստծո դեմ, բդրդելով նրան բարկության, այլ որ բոլոր մարդիկ հավատային Քրիստոսին և ըմբռնեին նրա մահը, և կրեին նրա գխաչը, և տանեին աշխարհի ծաղրը. ուստի, ես՝ Հակոբս, վերցնում եմ ինձ վրա՝ կատարելու իմ եղբայր Նեփիի պատվիրանները:

    9 Եվ Նեփին սկսեց ծերանալ, և նա տեսավ, որ շուտով պիտի ամահանար. ուստի, նա բօծեց մի մարդու՝ այնուհետև լինելու թագավոր և կառավարիչ իր ժողովրդի վրա, համաձայն գթագավորների թագավորումների:

    10 Ժողովուրդը, չափազանց սիրելով Նեփիին, նա լինելով մեծ պաշտպան նրանց համար, տիրապետելով Լաբանի ասրին՝ նրանց պաշտպանության համար, և իր բոլոր օրերում աշխատած լինելով նրանց բարօրության համար,–

    11 Ուստի, ժողովուրդը փափագում էր հիշողության մեջ պահպանել նրա անունը: Եվ ով որ թագավորեր նրա տեղը, ժողովրդի կողմից պիտի կոչվեր երկրորդ Նեփի, երրորդ Նեփի, և այսպես շարունակ, համաձայն թագավորների թագավորումների. և այսպես էին նրանք կոչվում ժողովրդի կողմից, ինչ անուն էլ որ նրանք ունենային:

    12 Եվ եղավ այնպես, որ Նեփին մահացավ:

    13 Արդ, ժողովուրդը, որոնք աԼամանացիներ չէին, բՆեփիացիներ էին. այնուամենայնիվ, նրանք կոչվում էին Նեփիացիներ, Հակոբացիներ, Հովսեփացիներ, գԶորամացիներ, Լամանացիներ, Լեմուելացիներ և Իսմայելացիներ:

    14 Բայց ես՝ Հակոբս, այսուհետ չեմ տարբերակի նրանց այդ անուններով, այլ ես ակկոչեմ նրանց Լամանացիներ, որոնք ջանում են կործանել Նեփիի ժողովրդին, և նրանք, ովքեր բարյացակամ են Նեփիի հանդեպ, ես կկոչեմ բՆեփիացիներ կամ Նեփիի գժողովուրդ՝ համաձայն թագավորների թագավորումների:

    15 Եվ այժմ եղավ այնպես, որ Նեփիի ժողովուրդը երկրորդ թագավորի թագավորության ներքո սկսեցին իրենց սրտերում կարծրանալ և իրենց թույլ տվեցին որոշ չափով ամբարիշտ արարքներ, նման Դավթին հնում, և Սողոմոնին՝ նրա որդուն, ցանկանալով բազմաթիվ ականայք ու հարճեր:

    16 Այո, և նրանք նաև սկսեցին փնտրել շատ ոսկի և արծաթ, և սկսեցին ինչ-որ չափով բարձրամտանալ հպարտությունից:

    17 Ուստի ես՝ Հակոբս, տվեցի նրանց այս խոսքերը, երբ ես սովորեցնում էի նրանց ատաճարում, սկզբում ստացած լինելով իմ բհանձնարարությունը Տիրոջից:

    18 Քանզի ես՝ Հակոբս, և իմ եղբայր Հովսեփը, Նեփիի ձեռքով անվիրաբերվել էինք այս ժողովրդի քահանաներ և ուսուցիչներ:

    19 Եվ մենք մեծարեցինք մեր ապաշտոնը Տիրոջ համար, վերցնելով մեր վրա բպատասխանատվությունը, որ մարդկանց մեղքերը մեր գլխին դրվեն, եթե մենք չսովորեցնենք նրանց Աստծո խոսքը ողջ ջանասիրությամբ. ուստի, աշխատելով մեր զորությամբ, նրանց գարյունը չէր կարող գալ մեր հանդերձների վրա. հակառակ դեպքում նրանց արյունը կգար մեր հանդերձների վրա, և մենք անբիծ չէինք համարվի վերջին օրը: