Հակոբ 5
    Footnotes

    Գլուխ 5

    Հակոբը մեջ է բերում Զենոսի այլաբանությունը՝ ընտանի և վայրի ձիթենիների վերաբերյալ – Դրանք նմանեցվում են Իսրայելին ու հեթանոսներին – Իսրայելի ցրումը և հավաքումը կանխորոշված է – Ակնարկություններ են արվում Նեփիացիների և Լամանացիների և Իսրայելի ողջ տան մասին – Հեթանոսները կպատվաստվեն Իսրայելին – Վերջ ի վերջո այգին կայրվի: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

    1 Ահա, իմ եղբայրնե՛ր, դուք չե՞ք հիշում, որ կարդացել եք մարգարե աԶենոսի խոսքերը, որոնք նա խոսել էր Իսրայելի տան մասին՝ ասելով.

    2 Ականջ արա, ո՜վ Իսրայելի տուն, և լսիր խոսքերն իմ՝ Տիրոջ մի մարգարեի:

    3 Քանզի ահա, այսպես է ասում Տերը. Ես կհամեմատեմ քեզ, ո՜վ Իսրայելի ատուն, մի ընտանի բձիթենու հետ, որը մի մարդ վերցրեց և խնամեց իր գայգում. և այն աճեց, և ծերացավ, և սկսեց դփտել:

    4 Եվ եղավ այնպես, որ այգու տերն առաջ գնաց, և նա տեսավ, որ իր ձիթենին սկսել էր փտել. և նա ասաց. Ես կէտեմ այն, և կփորեմ նրա շուրջը, և կսնուցեմ այն, որ միգուցե այն կարողանա մատղաշ և նուրբ ընձյուղներ արձակել և չչորանա:

    5 Եվ եղավ այնպես, որ նա էտեց այն, և փորեց նրա շուրջը, և խնամեց այն՝ համաձայն իր խոսքի:

    6 Եվ եղավ այնպես, որ շատ օրեր անց, այն սկսեց մի քանի փոքր մատղաշ ու նուրբ ճյուղեր արձակել. բայց ահա, նրա հիմնական կատարը սկսեց չորանալ:

    7 Եվ եղավ այնպես, որ այգու տերը տեսավ այդ, և նա ասաց իր ծառային. Ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ այս ծառը. ուստի, գնա և պոկիր ավայրի ձիթենու ճյուղերից և բեր դրանք այստեղ՝ ինձ մոտ. և մենք կպոկենք այն հիմնական ճյուղերը, որոնք սկսում են չորանալ, և մենք կգցենք դրանք կրակը, որ դրանք այրվեն:

    8 Եվ, ահա, ասում է այգու Տերը. Ես հեռացնում եմ այս մատղաշ և նուրբ ճյուղերից շատերը, և ես կպատվաստեմ դրանք որտեղ որ կամենամ. և նշանակություն չունի՝ եթե լինի այնպես, որ այս ծառի արմատը չչորանա, ես կարող եմ պահպանել դրա պտուղն ինձ համար, ուստի ես կվերցնեմ այս մատղաշ և նուրբ ճյուղերը և կպատվաստեմ դրանք որտեղ որ կամենամ:

    9 Վերցրու դու վայրի ձիթենու ճյուղերը և պատվաստիր դրանք նրանց ատեղում. և սրանք, որոնք ես պոկել եմ, ես կգցեմ կրակը և կայրեմ, որպեսզի դրանք չզբաղեցնեն իմ այգու տարածքը:

    10 Եվ եղավ այնպես, որ այգու Տիրոջ ծառան արեց այգու Տիրոջ խոսքի համաձայն, և պատվաստեց ավայրի ձիթենու ճյուղերը:

    11 Եվ այգու Տերը դրա շուրջը փորել տվեց, և էտեց, և սնուցեց՝ ասելով իր ծառային. Ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ այս ծառը. այն պատճառով, որ միգուցե ես կարողանայի պահպանել դրա արմատները, որ դրանք չչորանային, որպեսզի ես կարողանայի պահպանել դրանք ինձ համար, ես արեցի այս բանը:

    12 Ուստի, գնա՛ քո ճանապարհով, հետևի՛ր ծառին և սնուցի՛ր այն՝ իմ խոսքերի համաձայն:

    13 Իսկ սրանք ես ակդնեմ իմ այգու ամենաստորին մասում, որտեղ որ կամենամ, դա քեզ համար նշանակություն չունի. և ես դա անում եմ, որպեսզի ես կարողանամ պահպանել ինձ համար ծառի բնական ճյուղերը. և նաև, որպեսզի ես ինձ համար կարողանամ ամբարել դրա պտուղը՝ եկող ժամանակի համար. քանզի ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ այս ծառը և դրա պտուղը:

    14 Եվ եղավ այնպես, որ այգու Տերը գնաց իր ճանապարհով և թաքցրեց ընտանի ձիթենու բնական ճյուղերն այգու ամենաստորին մասերում՝ մի մասը մեկում և մի մասը մյուսում, ըստ իր կամքի ու հաճության:

    15 Եվ եղավ այնպես, որ մի երկար ժամանակ անցավ և այգու Տերն ասաց իր ծառային. Արի՛, եկ գնա՛նք ներքև՝ այգի, որպեսզի կարողանանք աշխատել այգում:

    16 Եվ եղավ այնպես, որ այգու Տերը և նաև ծառան գնացին ներքև՝ այգում աշխատելու: Եվ եղավ այնպես, որ ծառան ասաց իր Տիրոջը. Ահա, նայի՛ր այստեղ. տե՛ս ծառը:

    17 Եվ եղավ այնպես, որ այգու Տերը նայեց ու տեսավ ծառը, որին պատվաստվել էին վայրի ձիթենու ճյուղերը. և այն շիվեր էր արձակել և սկսել էր ապտուղ տալ: Եվ նա տեսավ, որ այն բարի էր. և դրա պտուղը նման էր բնական պտղին:

    18 Եվ նա ասաց ծառային. Տե՛ս, վայրի ծառի ճյուղերն իրենց են վերցրել դրա արմատի խոնավությունը, այնպես որ նրա արմատը տվել է մեծ ուժ. և դրա արմատի մեծ ուժի պատճառով վայրի ճյուղերն առաջ են բերել ընտանի պտուղ: Եվ, եթե մենք պատվաստած չլինեինք այս ճյուղերը, դրա ծառը չորացած կլիներ: Եվ այժմ, ահա, ես կամբարեմ շատ պտուղ, որը դրա ծառն է տվել. և նրա պտուղը ես կամբարեմ եկող ժամանակի համար, իմ սեփական անձի համար:

    19 Եվ եղավ այնպես, որ այգու Տերն ասաց ծառային. Արի՛ գնանք այգու ամենաստորին մասը և տեսնենք, թե ծառի բնական ճյուղերն արդյոք չե՞ն տվել շատ պտուղ նույնպես, որպեսզի ես կարողանամ ամբարել դրա պտուղը եկող ժամանակի համար, իմ սեփական անձի համար:

    20 Եվ եղավ այնպես, որ նրանք առաջ գնացին՝ ուր Տերը թաքցրել էր ծառի բնական ճյուղերը, և նա ասաց ծառային՝ Տե՛ս սրանք. և նա տեսավ աառաջինը, որ այն շատ պտուղ էր տվել. և նա տեսավ նաև, որ այն բարի էր: Եվ նա ասաց ծառային. Վերցրու դրա պտղից և հավաքիր եկող ժամանակի համար, որպեսզի ես կարողանամ ամբարել այն իմ սեփական անձի համար. քանզի ահա, ասաց նա, այսքան երկար ժամանակ ես խնամում եմ այն, և այն շատ պտուղ է տվել:

    21 Եվ եղավ այնպես, որ ծառան ասաց իր տիրոջը. Ի՞նչպես եկար դու այստեղ՝ տնկելու այս ծառը, կամ այս ծառի ճյուղը: Քանզի ահա, սա քո ողջ այգու տարածքում ամենաանբերրի տեղն էր:

    22 Եվ այգու Տերն ասաց նրան. Խորհուրդ մի՛ տուր ինձ. ես գիտեի, որ դա հողի անբերրի տեղն է. ուստի ես ասացի քեզ, ես խնամել եմ այն այսքան երկար ժամանակ, և դու տեսնում ես, որ այն շատ պտուղ է առաջ բերել:

    23 Եվ եղավ այնպես, որ այգու Տերն ասաց իր ծառային. Նայիր այստեղ. ահա, ես տնկել եմ ծառի մեկ այլ ճյուղ նույնպես, և դու գիտես, որ այս տեղի հողն ավելի անբերրի է, քան առաջինը: Բայց ահա, ծա՛ռը: Ես խնամել եմ այն այսքան երկար ժամանակ, և այն շատ պտուղ է տվել. հետևաբար, հավաքի՛ր այն և ամբարի՛ր եկող ժամանակի համար, որ ես կարողանամ պահպանել այն՝ իմ սեփական անձի համար:

    24 Եվ եղավ այնպես, որ այգու Տերն ասաց կրկին իր ծառային. Նայի՛ր այստեղ և տե՛ս մեկ այլ աճյուղ ևս, որը ես եմ տնկել. տե՛ս, որ ես այն նույնպես խնամել եմ, և այն պտուղ է առաջ բերել:

    25 Եվ նա ասաց ծառային. Նայի՛ր այստեղ և տես վերջինը: Ահա, այս ես տնկել եմ ալավ հողակտորի վրա. և այսքան երկար ժամանակ ես խնամում եմ այն, և միայն ծառի մի մասն է առաջ բերել ընտանի պտուղ, և ծառի բմյուս մասն առաջ է բերել վայրի պտուղ. ահա, ես խնամել եմ այս ծառը մյուսների պես:

    26 Եվ եղավ այնպես, որ այգու Տերն ասաց ծառային. Պոկիր ճյուղերը, որոնք բարի ապտուղներ չեն տվել և գցիր դրանք կրակի մեջ:

    27 Բայց ահա, ծառան ասաց նրան. Եկ էտենք այն և փորենք շուրջը, և սնուցենք այն մի քիչ ավելի երկար, որպեսզի միգուցե այն կարողանա բարի պտուղ առաջ բերել քեզ համար, որպեսզի դու կարողանաս ամբարել այն՝ եկող ժամանակի համար:

    28 Եվ եղավ այնպես, որ այգու Տերը և այգու Տիրոջ ծառան խնամեցին այգու ողջ պտուղը:

    29 Եվ եղավ այնպես, որ մի երկար ժամանակ էր անցել, և այգու Տերն ասաց իր ածառային. Արի՛, եկ իջնենք այգի, որ կարողանանք այգում նորից աշխատել: Քանզի, ահա, բժամանակը մոտենում է, և գվերջը շուտով գալիս է. ուստի, ես պետք է պտուղ ամբարեմ եկող ժամանակի համար, իմ սեփական անձի համար:

    30 Եվ եղավ այնպես, որ այգու Տերը և ծառան գնացին ներքև՝ այգի. և նրանք եկան դեպի ծառը, որի բնական ճյուղերը կտրել էին, և վայրի ճյուղեր էին պատվաստել. և ահա, ամեն ատեսակի պտուղ ծանրաբեռնել էր ծառը:

    31 Եվ եղավ այնպես, որ այգու Տերը ճաշակեց պտղից՝ ամեն տեսակից իր քանակին համապատասխան: Եվ այգու Տերն ասաց. Ահա, այսքան երկար ժամանակ մենք խնամել ենք այս ծառը, և ես ամբարել եմ ինձ համար շատ պտուղ՝ եկող ժամանակի համար:

    32 Բայց, ահա, այս անգամ այն շատ պտուղ է առաջ բերել, և չկա ամեկը, որ բարի լինի: Եվ ահա, կա ամեն տեսակի վատ պտուղ. և դա ինձ ոչ մի օգուտ չի բերում, չնայած մեր ողջ աշխատանքին. և այժմ ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ այս ծառը:

    33 Եվ այգու Տերն ասաց ծառային. Ի՞նչ անենք ծառի համար, որ ես նորից լավ պտուղ պահպանեմ՝ իմ սեփական անձի համար:

    34 Եվ ծառան ասաց իր տիրոջը. Ահա, քանի որ դու պատվաստեցիր վայրի ձիթենու ճյուղերը, դրանք սնուցեցին արմատները, այնպես որ դրանք կենդանի են, և դրանք չեն չորացել. ուստի, դու տեսնում ես, որ դրանք դեռ լավն են:

    35 Եվ եղավ այնպես, որ այգու Տերն ասաց իր ծառային. Ծառը ոչ մի օգուտ չի բերում ինձ, և դրա արմատները ոչ մի օգուտ չեն բերում ինձ, քանի դեռ այն չար պտուղ պիտի առաջ բերի:

    36 Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ արմատները բարի են, և իմ անձնական նպատակի համար եմ ես պահպանել դրանք. և դրանց մեծ ուժի պատճառով նրանք առայժմ վայրի ճյուղերից առաջ են բերել լավ պտուղ:

    37 Բայց, ահա, վայրի ճյուղերն աճել են և ախեղդել նրա արմատները. և որովհետև վայրի ճյուղերն ընկճել են նրա արմատները, այն առաջ է բերել շատ չար պտուղ. և քանի որ այն առաջ է բերել այդքան շատ չար պտուղ, դու տեսնում ես, որ այն սկսում է փչանալ. և այն շուտով հասունացած կլինի, այնպես որ կարող է կրակը գցվել, եթե մենք ինչ-որ բան չանենք դրա հետ՝ այն պահպանելու համար:

    38 Եվ եղավ այնպես, որ այգու Տերն ասաց իր ծառային. Եկ գնանք ներքև՝ այգու ամենաստորին մասերը և տեսնենք, թե արդյո՞ք բնական ճյուղերը նույնպես չար պտուղ են առաջ բերել:

    39 Եվ եղավ այնպես, որ նրանք գնացին ներքև՝ այգու ամենաստորին մասերը: Եվ եղավ այնպես, որ նրանք տեսան, որ բնական ճյուղերի պտուղը նույնպես դարձել էր ոչ պիտանի. այո, աառաջինը և երկրորդը, և նաև վերջինը. և բոլորը դարձել էին անպետք:

    40 Եվ վերջինիս ավայրի պտուղը հաղթել էր ծառի այն մասին, որն առաջ էր բերել բարի պտուղ, մինչև իսկ ճյուղը չորացել էր և մահացել:

    41 Եվ եղավ այնպես, որ այգու Տերը լաց եղավ և ասաց ծառային. Էլ աի՞նչ կարող էի ես անել իմ այգու համար:

    42 Ահա, ես գիտեի, որ այգու ողջ պտուղը, բացի սրանցից, դարձել էր ոչ պիտանի: Եվ այժմ սրանք, որոնք մի ժամանակ տվել էին բարի պտուղ, նույնպես դարձան անպետք. և այժմ իմ այգու բոլոր ծառերը ոչ մի բանի պիտանի չեն, բացի կտրվելուց և կրակը գցվելուց:

    43 Եվ տե՛ս, այս վերջինը, որի ճյուղը չորացել է, ես տնկել էի հողի ալավ տեղում. այո, այսինքն՝ այնտեղ, որն ընտիր էր ինձ համար՝ իմ այգու հողի բոլոր մասերից առավել:

    44 Եվ դու տեսնում ես, որ ես նաև կտրեցի այն, ինչը ազբաղեցնում էր հողի այս տեղը, որ ես կարողանայի դրա փոխարեն տնկել այս ծառը:

    45 Եվ դու տեսնում ես, որ դրա մի մասն առաջ էր բերել լավ պտուղ, իսկ դրա մյուս մասն առաջ էր բերել վայրի պտուղ. և քանի որ ես չպոկեցի դրա ճյուղերը և չգցեցի դրանք կրակի մեջ, ահա, դրանք հաղթել են լավ ճյուղերին, այնպես որ այն չորացել է:

    46 Եվ այժմ, ահա, չնայած ողջ խնամքին, որը մենք տարել ենք իմ այգուն, դրա ծառերը դարձել են ոչ պիտանի, այնպես որ դրանք լավ պտուղ չեն տալիս. և սրանք ես հույս ունեի պահպանել, որ եկող ժամանակի համար ամբարեի դրա պտուղն՝ իմ սեփական անձի համար: Բայց ահա, դրանք դարձան վայրի ձիթենու պես, և դրանք ոչ մի արժեք չունեն, բացի ակտրվելուց և կրակը գցվելուց. և դա վշտացնում է ինձ, որ ես պետք է կորցնեմ դրանք:

    47 Բայց էլ ի՞նչ կարող էի անել ես իմ այգում: Մի՞թե ես թուլացրել եմ իմ ձեռքն այնպես, որ չեմ խնամել այն: Ո՛չ, ես խնամել եմ այն, և փորել եմ դրա շուրջը, և էտել եմ այն, և գոմաղբել եմ այն. և ես աառաջ եմ մեկնել իմ ձեռքը, համարյա ողջ օրվա ընթացքում, և բվերջը մոտենում է: Եվ ինձ վշտացնում է, որ ես պետք է կտրեմ իմ այգու բոլոր ծառերը և գցեմ դրանք կրակը, որ դրանք այրվեն: Ի՞նչն էր, որ փչացրեց իմ այգին:

    48 Եվ եղավ այնպես, որ ծառան ասաց իր տիրոջը. Արդյոք քո այգու ամբարտավանությունը չէ՞ պատճառը, դրա ճյուղերը չե՞ն, որ հաղթեցին արմատներին, որոնք լավն են: Եվ քանի որ ճյուղերը հաղթել են դրա արմատներին, ահա, դրանք աճեցին ավելի արագ, քան արմատների ուժն էր՝ վերցնելով ուժն իրենց: Ահա, ես ասում եմ, արդյոք սա՞ չէր պատճառը, որ այգու ծառերը դարձան ոչ պիտանի:

    49 Եվ եղավ այնպես, որ այգու Տերն ասաց ծառային. Եկ գնանք և կտրենք այգու ծառերը և գցենք դրանք կրակի մեջ, որպեսզի դրանք չզբաղեցնեն իմ այգու տարածքը, քանզի ես արեցի ամեն ինչ: Է՞լ ինչ կարող էի ես անել իմ այգու համար:

    50 Բայց, ահա, ծառան ասաց այգու Տիրոջը. Խնայիր այն աևս մի քիչ:

    51 Եվ Տերն ասաց. Այո՛, ես կխնայեմ նրան մի քիչ էլ, քանզի ինձ վշտացնում է, որ ես պիտի կորցնեմ իմ այգու ծառերը:

    52 Ուստի, եկ վերցնենք սրանց աճյուղերը, որոնք ես տնկել եմ իմ այգու ամենաստորին մասում և եկ պատվաստենք դրանք ծառին, որից դրանք աճել էին. և եկ պոկենք ծառից այն ճյուղերը, որոնց պտուղն ամենադառն է և ծառի բնական ճյուղերը պատվաստենք դրանց տեղում:

    53 Եվ այս ես կանեմ, որպեսզի ծառը չչորանա, որ միգուցե ես կարողանամ պահպանել ինձ համար դրա արմատները՝ իմ անձնական նպատակի համար:

    54 Եվ, ահա, ծառի բնական ճյուղերի արմատները, որոնք ես տնկել եմ որտեղ կամեցել եմ, դեռ կենդանի են. ուստի, որպեսզի ես կարողանամ պահպանել դրանք նաև իմ սեփական նպատակի համար, ես կվերցնեմ այս ծառի ճյուղերից, և ես դրանք ակպատվաստեմ դրանց: Այո, ես կպատվաստեմ դրանց վրա իրենց մայր ծառի ճյուղերը, որպեսզի ես կարողանամ պահպանել արմատները նույնպես՝ իմ սեփական անձի համար, որպեսզի երբ դրանք բավականաչափ ուժեղ լինեն, միգուցե ինձ համար լավ պտուղ առաջ բերեն, և ես դեռ կարողանամ իմ այգու պտղով փառք ունենալ:

    55 Եվ եղավ այնպես, որ նրանք վերցրեցին բնական ծառից, որը դարձել էր վայրի, և պատվաստեցին բնական ծառերին, որոնք նույնպես դարձել էին վայրի:

    56 Եվ նրանք նաև վերցրեցին բնական ծառերից, որոնք դարձել էին վայրի և պատվաստեցին իրենց մայր ծառի վրա:

    57 Եվ այգու Տերն ասաց ծառային. Մի՛ պոկեք վայրի ճյուղերը ծառերից, բացի նրանցից, որոնք ամենադառն են. և դրանց վրա դուք պիտի պատվաստեք՝ համաձայն նրա, ինչ որ ես ասացի:

    58 Եվ մենք նորից կխնամենք այգու ծառերը, և մենք կէտենք դրանց ճյուղերը. և մենք կպոկենք ծառերից այն ճյուղերը, որոնք հասունացած են, որոնք պետք է չորանան, և կգցենք դրանք կրակի մեջ:

    59 Եվ այս ես անում եմ, որ, միգուցե, դրանց արմատները կարողանան իրենց անխաթարության շնորհիվ վերցնել ուժ. և որ ճյուղերի փոփոխության շնորհիվ, բարին կարողանա հաղթել չարին:

    60 Եվ այն պատճառով, որ ես պահպանել եմ բնական ճյուղերը և դրանց արմատները, և որ բնական ճյուղերը նորից պատվաստել եմ իրենց մայր ծառին, և պահպանել եմ իրենց մայր ծառի արմատները, որ, միգուցե, իմ այգու ծառերը կարողանան նորից լավ ապտուղ առաջ բերել. և միգուցե ես կարողանամ ուրախություն ունենալ իմ այգու պտղով, և որպեսզի ես կարողանամ անչափ հրճվել, որ ես պահպանել եմ առաջին պտղի արմատներն ու ճյուղերը,

    61 Ուստի, առաջ գնա և ածառաներ կանչիր, որ մենք կարողանանք ջանասիրաբար բաշխատել այգում՝ մեր ողջ զորությամբ, որ մենք կարողանանք ուղի պատրաստել, որ ես կարողանամ բնական պտուղ առաջ բերել նորից, բնական պտուղ, որը բարի է և ամենաարժեքավորը՝ մյուս բոլոր պտուղներից առավել:

    62 Ուստի, եկեք գնանք և աշխատենք մեր ողջ կարողությամբ այս վերջին անգամ, քանզի, ահա, վերջը մոտենում է, և այս վերջին անգամն է, որ ես կէտեմ իմ այգին:

    63 Պատվաստեք ճյուղերը. սկսեք ավերջիններից, որ նրանք կարողանան լինել առաջինը, և որ առաջինները կարողանան լինել վերջինը, և փորեք ծառերի շուրջը՝ և՛ ծերի, և՛ երիտասարդի, և՛ առաջինի, և՛ վերջինի. և՛ վերջինի, և՛ առաջինի, որ բոլորը կարողանան սնվել ևս մեկ անգամ՝ վերջին անգամ:

    64 Ուստի, փորեք դրանց շուրջը և էտեք դրանք, և մեկ անգամ ևս գոմաղբեք դրանք, վերջին անգամ, քանզի վերջը մոտենում է: Եվ եթե լինի այնպես, որ այս վերջին պատվաստներն աճեն և առաջ բերեն բնական պտուղը, այն ժամանակ դուք պետք է ճանապարհ պատրաստեք դրանց համար, որպեսզի դրանք կարողանան աճել:

    65 Եվ երբ դրանք սկսեն աճել, դուք պետք է մաքրեք այն ճյուղերը, որոնք առաջ են բերում դառը պտուղ՝ լավերի ուժին և դրանց չափին համապատասխան. և դուք չպետք է ամաքրեք դրանց վատը բոլորը միանգամից, որ չլինի թե դրանց արմատները պատվաստի համար շատ ուժեղ լինեն և պատվաստը չորանա, և ես կորցնեմ իմ այգու ծառերը:

    66 Քանզի ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ իմ այգու ծառերը. ուստի, դուք պետք է մաքրեք վատը՝ լավի աճելու հետ մեկտեղ, որ արմատները և կատարը կարողանան լինել հավասար ուժով, մինչև լավը հաղթի վատին, և վատը կտրվի և գցվի կրակի մեջ, որ դրանք չզբաղեցնեն իմ այգու տարածքը. և այսպես ես վատն իմ այգուց կվերացնեմ:

    67 Եվ բնական ծառի ճյուղերը կրկին բնական ծառին կպատվաստեմ.

    68 Եվ բնական ծառի ճյուղերը կպատվաստեմ ծառի բնական ճյուղերին. և, այսպիսով, դրանք նորից ի մի կբերեմ, որ դրանք առաջ բերեն բնական պտուղ, և դրանք կլինեն մեկ:

    69 Եվ վատը դեն ակգցվի, այո, նույնիսկ այգու ողջ հողից. քանզի ահա, միայն այս մեկ անգամ ես կէտեմ իմ այգին:

    70 Եվ եղավ այնպես, որ այգու Տերն ուղարկեց իր ածառային. և ծառան գնաց և արեց, ինչպես Տերը պատվիրել էր նրան և բերեց ուրիշ ծառաներ. և նրանք բքիչ էին:

    71 Եվ այգու Տերն ասաց նրանց. Գնացեք և աաշխատեք այգում ձեր զորությամբ: Քանզի ահա, սա բվերջին անգամն է, որ ես պետք է խնամեմ իմ այգին. քանզի վերջը մոտ է՝ առ ձեռն, և ժամանակը սրընթաց գալիս է. և եթե դուք ինձ հետ աշխատեք ձեր զորությամբ, դուք գուրախություն կունենաք պտղով, որը ես ինձ համար կամբարեմ եկող ժամանակի համար, որը շուտով կգա:

    72 Եվ եղավ այնպես, որ ծառաները գնացին և աշխատեցին իրենց զորությամբ. և այգու Տերը նույնպես աշխատում էր նրանց հետ. և նրանք բոլոր բաներում հնազանդվում էին այգու Տիրոջ պատվիրաններին:

    73 Եվ այգում սկսեց կրկին բնական պտուղ լինել. և բնական ճյուղերը սկսեցին աճել ու բուռն փթթել. և վայրի ճյուղերը սկսեցին պոկել ու դեն գցել. և նրանք պահում էին դրա արմատը և կատարը հավասար՝ դրա ուժին համապատասխան:

    74 Եվ այսպե՛ս նրանք աշխատեցին, ամենայն փութաջանությամբ, համաձայն այգու Տիրոջ պատվիրանների, մինչև որ վատը դուրս գցվեց այգուց, և Տերը պահպանեց իր համար ծառերը, որոնք նորից դարձան բնական պտղով. և դրանք դարձան ամեկ մարմնի պես. և պտուղները հավասար էին. և այգու Տերը պահպանել էր իր համար բնական պտուղը, որն ամենաարժեքավորն էր նրա համար՝ սկզբից ի վեր:

    75 Եվ եղավ այնպես, որ երբ այգու Տերը տեսավ, որ իր պտուղը լավն էր, և որ իր այգին այլևս ապականված չէր, նա մոտ կանչեց իր ծառաներին և ասաց նրանց. Ահա, այս վերջին անգամ մենք խնամեցինք իմ այգին. և դուք տեսնում եք, որ ես արեցի՝ ըստ իմ կամքի. և ես պահպանեցի բնական պտուղը, որ այն լավն է, նույնիսկ, ճիշտ ինչպես սկզբում էր: Եվ աօրհնված եք դուք. քանզի դուք ջանասեր եղաք՝ ինձ հետ այգում աշխատելիս, և պահեցիք իմ պատվիրանները, և ինձ համար նորից բերեցիք բբնական պտուղը, այնպես որ իմ այգին այլևս ապականված չէ, և վատը դեն է գցված, ահա, դուք պետք է ինձ հետ իմ այգու պտղի համար ուրախություն ունենաք:

    76 Քանզի ահա, աերկար ժամանակ, իմ սեփական անձի համար ես կամբարեմ իմ այգու պտուղն այն ժամանակի համար, որը սրընթաց գալիս է. և վերջին անգամ եմ ես խնամել իմ այգին, և էտել այն, և փորել դրա շուրջը, և գոմաղբել այն. ուստի, ես կամբարեմ պտուղն իմ իսկ անձի համար երկար ժամանակ՝ համաձայն նրա, ինչ ես խոսեցի:

    77 Եվ երբ ժամանակը գա, երբ չար պտուղը նորից գա իմ այգին, այն ժամանակ ես հավաքել կտամ լավը և վատը. և լավը ես կպահեմ ինձ համար, իսկ վատը դեն կգցեմ իր ուրույն տեղը: Եվ ապա կգա աժամանակը և վերջը. և ես բայրել կտամ իմ այգին կրակով: