2 Նեփի 15
նախորդ հաջորդ

Գլուխ 15

Տիրոջ այգին (Իսրայելը) կդառնա ամայի և նրա ժողովուրդը կցրվի – Վայեր կգան նրանց վրա իրենց ուրացած և ցրված վիճակում – Տերը դրոշակ կբարձրացնի և կժողովի Իսրայելը – Համեմատեք Եսայիայի Ե: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ ապա կերգեմ ես իմ սիրելիի համար սիրեկանիս աերգը նրա այգու մասին: Իմ սիրելին մի այգի ունի մի շատ մրգառատ բլրի վրա:

2 Եվ նա ցանկապատեց այն և դուրս թափեց այնտեղի քարերը և տնկեց այն ամենաընտիր աորթատունկերով. և կառուցեց մի աշտարակ նրա մեջտեղում, և նաև հնձան սարքեց նրանում, և սպասեց, որ այն խաղող պիտի առաջ բերեր, և այն առաջ բերեց վայրի խաղող:

3 Եվ արդ, ո՜վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի մարդիկ, ես աղաչում եմ՝ դատ արեք իմ և իմ այգու միջև:

4 Էլ ի՞նչ պետք է արված լիներ իմ այգում, որ ես չեմ արել նրա մեջ: Ուստի, երբ ես սպասում էի, որ այն առաջ բերեր խաղող, այն առաջ բերեց վայրի խաղող:

5 Եվ արդ, այժմ ես պատմեմ ձեզ, թե ինչ կանեմ իմ այգու հետ,– ես ակհանեմ նրա ցանկապատը և այն պիտի ուտվի ամբողջովին. և ես կքանդեմ նրա պատը և այն ոտնակոխ կարվի:

6 Եվ ես այն խոպան կթողնեմ. այն չի էտվի, ոչ էլ կփորվի. և այնտեղ ացախ ու փուշ կբուսնի. ես նաև հրամայելու եմ ամպերին, որ անձրևներ բչանձրևեն նրա վրա:

7 Քանզի Զորաց Տիրոջ աայգին Իսրայելի տունն է և Հուդայի մարդիկ՝ նրա հիանալի տնկիները. և նա սպասում էր բդատաստանի, և ահա՝ ճնշում. արդարության, բայց, ահա՝ մի աղաղակ:

8 Վա՜յ նրանց, ովքեր տունը ատան են կցում, մինչև որ տեղ չլինի, որպեսզի նրանք կարողանան բմենակ տեղավորվել երկրում:

9 Իմ ականջին, ասաց Զորաց Տերը, անշուշտ, շատ տներ ամայի կլինեն և մեծ ու գեղեցիկ քաղաքներ՝ առանց բնակչի:

10 Այո, տաս ակր այգին մեկ ամար կտա, և մեկ քոռ սերմը մեկ արդու կտա:

11 Վա՜յ նրանց, որ վեր են կենում վաղ առավոտյան, որպեսզի կարողանան թունդ խմիչքի ահետևից գնալ, որ շարունակում են մինչև գիշեր, և բգինին բորբոքում է նրանց:

12 Եվ քնար ու տավիղ, և թմբուկ ու սրինգ, և գինի կա նրանց խնջույքներում. բայց նրանք ահաշվի չեն առնում Տիրոջ գործը, ոչ էլ գնահատում են նրա ձեռքի աշխատանքը:

13 Այդ պատճառով է իմ ժողովուրդը գերության գնացել, որովհետև նրանք ահասկացողություն չունեն. և նրանց պատվավոր մարդիկ սովատանջ են և նրանց բազմությունը՝ ծարավից տոչորված:

14 Այդ պատճառով, դժոխքը լայնացրել է իրեն և բացել իր երախն անչափ. և նրանց փառքը ու նրանց բազմությունը, նրանց շքեղությունը և նա, որ հրճվում է, իջնելու են դրա մեջ:

15 Եվ ռամիկ մարդը ցած կբերվի, և հզոր մարդը կխոնարհեցվի, և ամբարտավանի աչքերը կխոնարհեցվեն:

16 Բայց Զորաց Տերը կբարձրանա ադատաստանով, և Աստված, որ սուրբ է, կսրբագործվի արդարությունով:

17 Այն ժամանակ ոչխարները կարածեն իրենց ձևով և պարարտների ամայի վայրերն օտարները պիտի ուտեն:

18 Վա՜յ նրանց, որ քաշում են անօրինությունն աունայնության պարաններով, և մեղքը՝ բկարծես սայլի թոկերով.

19 Որ ասում են. Թող նա աարագացնի, շտապեցնի իր գործը, որ մենք կարողանանք բտեսնել այն. և թող Իսրայելի Սուրբի խորհուրդը մոտենա և գա, որպեսզի մենք կարողանանք իմանալ այն:

20 Վա՜յ նրանց, որ չարը բարի են ակոչում և բարին՝ չար, որ բխավարը դնում են լույսի տեղ, և լույսը՝ խավարի տեղ, որ դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի:

21 Վա՜յ իրենց աչքում աիմաստունին և իրենց իսկ կարծիքով՝ խելամիտին:

22 Վա՜յ գինի խմելում զորեղին և մարդկանց, որ ուժեղ են թունդ խմիչք խառնելում.

23 Ովքեր արդարացնում են ամբարիշտին պարգևի համար և ահեռացնում են արդարի արդարությունը նրանից:

24 Հետևաբար, ինչպես ակրակը լափում է բհարդը, և բոցը խժռում է գմղեղը, նրանց արմատը կլինի փտածություն, և նրանց ծաղիկները փոշու պես վեր կգնան. որովհետև նրանք դեն նետեցին Զորաց Տիրոջ օրենքը և դարհամարհեցին Իսրայելի Սուրբի խոսքը:

25 Այդ պատճառով է բռնկվել Տիրոջ աբարկությունն իր ժողովրդի դեմ, և նա մեկնել է իր ձեռքը նրանց դեմ և զարկել է նրանց. և բլուրները դողում էին, և նրանց դիակները բզկտված էին փողոցների մեջտեղում: Այս բոլորի պատճառով նրա բարկությունը չի անցել, բայց նրա ձեռքը դեռ մեկնված է:

26 Եվ նա ադրոշակ կբարձրացնի հեռու ազգերին, և նա կսուլի նրանց երկրի բծայրից. և ահա, նրանք պիտի գգան սրընթաց արագությամբ՝ ոչ ոք չի հոգնի, ոչ էլ կսայթաքի նրանց միջից:

27 Ոչ մեկը չի ննջի կամ քնի, ոչ էլ նրանց մեջքի գոտին կարձակվի, ոչ էլ կոշիկների կապը կկտրվի.

28 Որոնց նետերը սուր կլինեն, և բոլոր նրանց աղեղները սրած, և նրանց ձիերի սմբակները կհամարվեն կայծքարի պես, և նրանց անիվները՝ ինչպես մրրիկ, նրանց մռնչյունը՝ առյուծի պես:

29 Նրանք կմռնչան ակորյունների պես. այո, նրանք կմռնչան և կհափշտակեն զոհին և հեռու կտանեն ապահով, և ոչ ոք չի ազատի:

30 Եվ այն օրը նրանք կմռնչան նրանց դեմ, ինչպես ծովի շառաչը. և եթե նրանք նայեն երկրին, կտեսնեն խավար և կսկիծ, և լույսը խավարած է նրա երկինքներում: