2 Նեփի 7
նախորդ հաջորդ

Գլուխ 7

Եսայիան խոսում է Մեսիայի պես – Մեսիան կունենա ուսումնավարժ լեզու – Նա կտա իր թիկունքը զարկողներին – Նա ամոթապարտ չի լինի – Համեմատեք Եսայիայի Ծ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Այո, քանզի այսպես է ասում Տերը. Ե՞ս եմ արձակել քեզ կամ ե՞ս եմ վտարել քեզ հավիտյան: Քանզի այսպես է ասում Տերը. Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի թուղթը: Ո՞ւմ համար եմ արձակել ես ձեզ, կամ իմ պարտապաններից որի՞ն եմ ծախել ձեզ: Այո, ո՞ւմ եմ ես ծախել ձեզ: Ահա, ձեր անօրինությունների համար եք դուք ձեզ ածախել և ձեր օրինազանցությունների համար է ձեր մայրն արձակվել:

2 Ուստի, երբ ես եկա, ոչ մի մարդ չկար. երբ ես ականչեցի, այո՛, պատասխանող չկար: Ո՜վ Իսրայելի տուն, մի՞թե իմ ձեռքը խիստ կարճացել է, որ այն չի կարող փրկագնել կամ մի՞թե ես զորություն չունեմ՝ ազատելու: Ահա, իմ կշտամբանքով ես չորացնում եմ բծովերը, ես դարձնում եմ նրանց գգետերն անապատ և նրանց դձկները՝ հոտած, որովհետև ջրերը ցամաքել են, և նրանք ծարավից սատկում են:

3 Ես երկինքները ախավար եմ հագցնում և բքուրձը նրանց ծածկոց դարձնում:

4 Տեր Աստված տվել է ինձ ուսումնավարժ ալեզու, որպեսզի ես իմանամ, թե ինչպես մի խոսք խոսեմ քեզ հետ ճիշտ ժամանակին, ո՜վ Իսրայելի տուն: Երբ դուք հոգնած եք, նա արթնացնում է՝ առավոտից առավոտ: Նա արթնացնում է իմ ականջը՝ լսելու ուսումնավարժների պես:

5 Տեր Աստված բացել է իմ աականջը, և ես ապստամբ չէի, ոչ էլ մեջքս շրջեցի:

6 Ես տվեցի թիկունքս ազարկողին և այտերս նրանց, ովքեր փետեցին մազերս: Ես չթաքցրեցի երեսս նախատինքից և թքից:

7 Քանզի Տեր Աստված կօգնի ինձ, հետևաբար, ես ամոթապարտ չեմ լինի: Ուստի, ես դարձրեցի երեսս կայծքարի նման, և ես գիտեմ, որ չեմ ամաչելու:

8 Եվ Տերը մոտ է, և նա արդարացնում է ինձ: Ո՞վ կհակառակվի ինձ: Եկեք միասին կանգնենք: Ո՞վ է իմ հակառակորդը: Թո՛ղ մոտ գա ինձ, և ես կզարկեմ նրան իմ բերանի ուժով:

9 Քանզի Տեր Աստված կօգնի ինձ: Եվ բոլոր նրանք, ովքեր ակդատապարտեն ինձ, ահա, նրանք բոլորը պիտի մաշվեն, ինչպես հանդերձը, և ցեցը պիտի ամբողջովին ուտի նրանց:

10 Ո՞վ է ձեր միջից, որ վախենում է Տիրոջից, որ հնազանդվում է նրա ծառայի աձայնին, որը քայլում է խավարում և լույս չունի:

11 Ահա, դո՛ւք, ամենքդ, որ կրակ եք վառում և ինքներդ ձեզ կայծերով շուրջանակի շրջապատում, քայլեք աձեր կրակի լույսով և կայծերով, որոնք դուք եք վառել: Սա կունենաք դուք իմ ձեռքից՝ դուք կպառկեք վշտի մեջ: