Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եհովա


Եհովա

Իսրայելի Աստծո ուխտի անունը կամ հատուկ անունը: Այն նշանակում է «հավերժական Ես Եմ» (Ել. Գ.14; Հովհ. Ը.58): Եհովան նախամահկանացու Հիսուս Քրիստոսն է և եկավ երկիր՝ որպես Մարիամի որդի (Մոսիա 3.8; 15.1; 3 Նեփի 15.1–5): Հին Կտակարանում հանդիպող Տեր բառը սովորաբար նշանակում է Եհովա:

Եհովան Քրիստոսն է

Հին մարգարեները ճանաչում էին Եհովային (Ել. Զ.3; Աբր. 1.16): Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ Քրիստոսը Հին Կտակարանի Եհովան էր (Ել. ԺԷ.6; Ա Կոր. Ժ.1–4): Հարեդի եղբայրը, Մորմոնի Գրքում, տեսավ նախամահկանացու Քրիստոսին և երկրպագեց նրան (Եթեր 3.13–15): Մորոնին նույնպես Քրիստոսին անվանել է Եհովա (Մոր. 10.34): Կիրթլենդի Տաճարում Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին տեսան հարություն առած Եհովային (ՎևՈՒ 110.3–4):