Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ովսե


Ովսե

Հին կտակարանի մարգարե, որը մարգարեացել է Իսրայելի հյուսիսային թագավորությունում՝ Հերոբովամ Բ-ի թագավորության վերջում: Նա ապրել է Իսրայելի մեղսագործության հետևանքով ազգի անկման և խորտակման ժամանակ:

Ովսեի գիրքը

Գրքի հիմնական թեման Աստծո սերն է իր ժողովրդի հանդեպ: Նրա բոլոր խրատները հասցվել են սիրով, և Իսրայելի վերականգնումը կլինի նրա սիրո շնորհիվ (Ովսե Բ.19; ԺԴ.4): Ի հակադրություն դրա, Ովսեն ցույց է տալիս Իսրայելի ուխտադրժությունն ու անհավատարմությունը: Այնուամենայնիվ, Աստված ի զորու է նայել հեռու՝ դեպի Իսրայելի վերջնական փրկագնումը (Ովսե ԺԱ.12–ԺԴ.9):