Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հեսու


Հեսու

Հին Կտակարանի մարգարե և առաջնորդ՝ Մովսեսին հաջորդողը: Նա ծնվեց Եգիպտոսում, նախքան Իսրայելի զավակների ազատվելը (Թվ. ԺԴ.26–31): Քաղեբի հետ միասին, նա այն տասներկու լրտեսների թվում էր, որոնք ուղարկվել էին Քանան: Միայն նրանք լավ հաշվետվություն տվեցին այդ երկրի մասին (Թվ. ԺԳ.8, 17–33; ԺԴ.1–10): Նա մահացավ 110 տարեկանում (Հես. ԻԴ.29): Հեսուն բարեպաշտ մարգարե-ռազմիկի մեծ օրինակ էր:

Հեսուի գիրքը

Այս գիրքն անվանվել է Հեսուի անունով, քանի որ նա այդտեղ գլխավոր անձն էր և ոչ թե այն պատճառով, որ նա դրա հեղինակն էր: Ա–ԺԲ գլուխները նկարագրում են Քանանի նվաճումը: ԺԳ–ԻԴ գլուխները պատմում են այդ երկիրն Իսրայելի ցեղերի մեջ բաժանելու մասին և Հեսուի վերջին խորհուրդների մասին:

Հեսուի գրքի երկու նշանակալից հատվածներ են՝ նրան տրված Տիրոջ պատվիրանը՝ մտորել սուրբ գրքերի վրա (Հես. Ա.8), և Հեսուի կոչը ժողովրդին՝ հավատարիմ լինել Տիրոջը (Հես. ԻԴ.15):