Ամբողջական, լրիվ և լիովին զարգացած. բացարձակ արդարակյաց: Կատարյալ կարող է նշանակել նաև անմեղ կամ անարատ: Միայն Քրիստոսն է եղել բացարձակապես կատարյալ: Քրիստոսի ճշմարիտ հետևորդները կարող են կատարյալ դառնալ նրա շնորհի և քավության միջոցով:
Արդ դուք կատարյալ եղեք, ճիշտ ինչպես ձեր Հայրը, որ Երկնքում է, Մատ. Ե.48 (3 Նեփի 12.48 ).
Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, Հակ. Գ.2 .
Հավատքը բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ, Ալմա 32.21, 26 .
Քավությունը կատարվեց, որպեսզի Աստված լինի կատարյալ Աստված, Ալմա 42.15 .
Մորոնին կատարյալ հասկացողությամբ մարդ էր, Ալմա 48.11–13, 17–18 .
Աստծո Հոգին տրվել է ամեն մարդու, որ դատի և կատարյալ գիտելիքով իմանա, թե արդյոք տվյալ բանն Աստծուց է, թե դևից, Մոր. 7.15–17 .
Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, Մոր. 10.32 .
Համբերությամբ շարունակեք, մինչև որ կատարյալ դարձվեք, ՎևՈՒ 67.13 .
Այդ նրանք են, ովքեր արդար մարդիկ են, Հիսուսի միջոցով կատարյալ դարձված, ՎևՈՒ 76.69 .
Եկեղեցու պաշտոնները Սրբերի կատարելության համար են, ՎևՈՒ 124.143 (Եփես. Դ.11–13 ).
Առանց մահացածների՝ ապրողները կատարյալ չեն, ՎևՈՒ 128.15, 18 .