Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հռութ


Հռութ

Հին Կտակարանում՝ Իսրայելացի Նոեմիի և Ելիմելեքի Մովաբացի հարսը: Իր ամուսնու մահից հետո Հռութն ամուսնացավ Նոեմիի ազգական Բոոսի հետ: Նրանց որդի Ովբեդը դարձավ Դավթի և Քրիստոսի նախահայրը: Հռութի պատմությունը գեղեցիկ կերպով ցույց է տալիս ոչ Իսրայելացու դարձի գալը դեպի Իսրայելի փարախը: Հռութը թողեց իր նախկին աստծուն և նախկին կյանքը, որպեսզի միանա հավատքի ընտանիքին՝ ծառայելով Իսրայելի Աստծուն (Հռութ Ա.16):

Հռութի գիրքը

Ա գլուխը նկարագրում է Ելիմելեքի ու նրա ընտանիքի կյանքը Մովաբում: Իրենց ամուսինների մահից հետո, Նոեմին և Հռութը գնացին Բեթլեհեմ: Բ գլուխը բացատրում է, որ Հռութը հասկ էր ժողովում Բոոսի արտերում: Գ գլուխը պատմում է, թե ինչպես Նոեմին Հռութին խորհուրդ տվեց գնալ կալը և պառկել Բոոսի ոտքերի մոտ: Դ գլուխը պատմում է, թե ինչպես Հռութն ամուսնացավ Բոոսի հետ: Նրանք ունեցան որդի՝ Ովբեդին, որի ազգատոհմից էին Դավիթը և Քրիստոսը: