Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հորդանան Գետ


Հորդանան Գետ

Հորդանան գետը հոսում է Գալիլեայի ծովից դեպի Մեռյալ ծովը: Գետի երկարությունը 160 կմ է, և այն սկիզբ է առնում Հերմոն սարից հոսող բազմաթիվ աղբյուրներից: Այն Իսրայելի ամենակարևոր գետն է:

Այս գետի հետ կապված երկու կարևոր իրադարձություններն են՝ գետի բաժանումը Տիրոջ կողմից՝ Իսրայելի անցման համար (Հես. Գ.14–17) և Հիսուս Քրիստոսի մկրտությունը (Մատ. Գ.13–17; 1 Նեփի 10.9):