Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ովսաննա


Ովսաննա

Եբրայերենից եկած բառ, որը նշանակում է «փրկի՛ր, աղաչո՜ւմ ենք» և օգտագործվում է գովք ասելիս և աղերսելիս:

Տաղավարահարաց տոնին, որը փառաբանում էր Տիրոջ կողմից Իսրայելին ազատելը և խոստումի երկիր բերելը, ժողովուրդը երգում էր ՃԺԸ Սաղմոսի բառերը և թափահարում արմավենու ճյուղեր: Տիրոջ հանդիսավոր մուտքի ժամանակ Երուսաղեմ, բազմությունը գոչում էր «Ովսաննա» և արմավենու ճյուղեր փռում, որ Հիսուսը դրանց վրայով անցնի, այդպիսով ցույց տալով իրենց իմացությունը, որ Հիսուսը նույն Տերն է, որը հնում ազատել էր Իսրայելին (Սաղ. ՃԺԸ.25–26; Մատ. ԻԱ.9, 15; Մար. ԺԱ.9–10; Հովհ. ԺԲ.13): Այդ մարդիկ Քրիստոսին ընդունում էին, որպես երկար սպասված Մեսիա: Ովսաննա բառը դարձել է Մեսիայի փառաբանում բոլոր սերունդների ընթացքում (1 Նեփի 11.6; 3 Նեփի 11.14–17): Ովսաննա բացականչությունն ընդգրկվեց Կիրթլենդի Տաճարի նվիրագործման մեջ (ՎևՈՒ 109.79) և ներկայումս ժամանակակից տաճարների նվիրագործման մի մասն է: