Խորը հարգանքի և պատվի տիտղոս Հայր Աստծո և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար: Այդ տիտղոսը վերաբերում է նրանց դիրքին՝ որպես գերագույն, սիրող տերեր իրենց ստեղծածների վրա:
Տիրոջ համար դժվար բան չկա, Ծն. ԺԸ.14 .
Տերը խոսեց Մովսեսի հետ դեմառդեմ, Ել. ԼԳ.11 .
Սիրիր Տիրոջը՝ քո Աստծուն, Բ Օր. Զ.5 (Մատ. ԻԲ.37 ; Մար. ԺԲ.30 ).
Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու, Հես. ԻԴ.15 .
Տերն է իմ հովիվը, Սաղ. ԻԳ.1 .
Տերը զորավոր է և ուժեղ. պատերազմի մեջ ուժեղ, Սաղ. ԻԴ.8 .
Տեր Եհովան է իմ զորությունը, Ես. ԺԲ.2 (2 Նեփի 22.2 ).
Ես՝ Տերս եմ քո Փրկիչը և քո Քավիչը, Ես. Կ.16 .
Տիրոջը՝ քո Աստծուն երկրպագիր, Մատ. Դ.10 (Ղուկ. Դ.8 ).
Տերն ինչ մեծ բաներ արեց քեզ, Մար. Ե.19 .
Մեկ Տեր կա՝ Հիսուս Քրիստոսը, Ա Կոր. Ը.6 .
Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, Եփես. Դ.5 .
Ինքը՝ Տերը, վայր կգա երկնքից, Ա Թես. Դ.15 .
Ես կգնամ և կանեմ այն բաները, որոնք պատվիրել է Տերը, 1 Նեփի 3.7 .
Տերն արդարությամբ կդատի աղքատներին, 2 Նեփի 30.9 .
Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսրայելացիներին ազատեց ճորտությունից, Ալմա 29.11 .
Ոչինչ չի կարող մարդկանց փրկել, բացի ապաշխարությունից և հավատքից առ Տերը, Հել. 13.6 (Մոսիա 3.12 ).
Լսեք ձեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը, ՎևՈՒ 15.1 .
Միշտ փնտրեք Տիրոջ երեսը, ՎևՈՒ 101.38 .
Երկրորդ գալստի ժամանակ Տիրոջ զգեստները կարմիր կլինեն, ՎևՈՒ 133.48 (Ես. ԿԳ.1–4 ).
Աբրահամը խոսեց Տիրոջ հետ դեմառդեմ, Աբր. 3.11 .
Մենք հավատում ենք, որ ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս, ՀՀ 1.4 .