Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Խաչ


Խաչ

Փայտե կառույց, որի վրա խաչվեց Հիսուս Քրիստոսը (Մար. ԺԵ.20–26): Ներկայումս շատերն աշխարհում մտածում են դրա մասին՝ որպես Քրիստոսի խաչելության և քավիչ զոհաբերության խորհրդանիշ. այնուամենայնիվ, Տերը հաստատել է իր խաչելության և զոհաբերության իր իսկ խորհրդանիշները՝ հաղորդության հացը և ջուրը (Մատ. ԻԶ.26–28; ՎևՈՒ 20.40, 75–79): Սուրբ գրքերում՝ իրենց խաչը վերցնողները նրանք են, ովքեր այնքան սիրում են Հիսուս Քրիստոսին, որ հրաժարվում են ամեն անաստվածությունից ու ամեն աշխարհիկ ցանկությունից և պահում են նրա պատվիրանները (ՋՍԹ Մատ. ԺԶ.25–26):