2 Նեփի 9
նախորդ հաջորդ

Գլուխ 9

Հրեաները կժողովվեն բոլոր իրենց խոստումի երկրներում – Քավությունն ազատագնում է մարդուն Անկումից – Մեռելների մարմինները դուրս կգան գերեզմանից, իսկ նրանց հոգիները՝ դժոխքից և դրախտից – Նրանք կդատվեն – Քավությունը փրկում է մահից, դժոխքից, դևից և անվերջ տանջանքից – Արդարները փրկվում են Աստծո արքայությունում – Մեղքերի համար տույժեր են սահմանվում – Իսրայելի Սուրբը դռան պահապանն է: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես կարդացի այս բաները, որպեսզի դուք իմանաք Տիրոջ աուխտերի մասին, որ նա ուխտել է ողջ Իսրայելի տան հետ,

2 Որոնք նա խոսել է հրեաներին, իր սուրբ մարգարեների բերանով, նույնիսկ սկզբից ի վեր, սերնդե-սերունդ, մինչև գա ժամանակը, երբ նրանք ետ ակբերվեն դեպի ճշմարիտ եկեղեցին, և Աստծո հոտը. երբ նրանք բկժողովվեն տուն՝ դեպի իրենց ժառանգության գհողերը և կհաստատվեն բոլոր իրենց խոստումի երկրներում:

3 Ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես խոսում եմ ձեզ հետ այս բաները, որպեսզի դուք կարողանաք ուրախանալ և աբարձրացնել ձեր գլուխները հավիտյան, այն օրհնությունների շնորհիվ, որոնք Տեր Աստված կպարգևի ձեր զավակներին:

4 Քանզի ես գիտեմ, որ դուք՝ ձեզանից շատերը, շատ եք պրպտել՝ իմանալու գալիք բաների մասին. ուստի, ես գիտեմ, որ դուք իմանում եք, որ մեր մարմինը պետք է հալումաշ լինի ու մեռնի. այնուամենայնիվ, մեր ամարմիններում մենք կտեսնենք Աստծուն:

5 Այո, ես գիտեմ, որ դուք իմանում եք, որ մարմնում նա իրեն ցույց կտա նրանց՝ Երուսաղեմում, որտեղից մենք եկել ենք. քանզի հարկ է, որ դա տեղի ունենա նրանց մեջ. քանզի դա պետք է մեծ աՍտեղծողին, որ նա՝ մարմնում, հանդուրժում է, որ ինքը ենթակա դառնա մարդուն և մեռնի բբոլոր մարդկանց համար, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ենթակա դառնալ իրեն:

6 Քանզի ինչպես մահն անցավ բոլոր մարդկանց վրա՝ իրագործելու մեծ Ստեղծողի ողորմած ածրագիրը, պետք է անպայման լինի բհարության մի զորություն և հարությունը պիտի անպայման գա մարդուն՝ գանկումի պատճառով. և անկումը եկավ օրինազանցության հետևանքով, և որովհետև մարդիկ դարձան ընկած, նրանք դկտրվեցին Տիրոջ ներկայությունից:

7 Ուստի, պետք է անպայման լինի մի աանսահման բքավություն, մինչև չլինի մի անսահման քավություն, այս ապականությունը չի կարող հագնել անապականություն: Ուստի, գառաջին դատաստանը, որը եկավ մարդու վրա, պետք է անպայման դմնացած լիներ մի անվերջ ժամանակաընթացքի համար: Եվ եթե այդպես լիներ, այս մարմինը պետք է վայր դրվեր՝ փտելու և քայքայվելու իր մայր հողում՝ այլևս չբարձրանալու:

8 Օ՜հ, աիմաստությունն Աստծո, նրա բողորմությունը և գշնորհը: Քանզի, ահա, եթե դմարմինն այլևս չբարձրանա, մեր հոգիները պետք է դառնան ենթակա այն հրեշտակին, որն եընկել էր Հավերժական Աստծո ներկայությունից և դարձել զդև՝ այլևս չբարձրանալու:

9 Եվ մեր հոգիները պետք է որ դարձած լինեին նրա նման, և մենք՝ դևեր դարձած, դևի համար ահրեշտակներ, բզրկված լինելով մեր Աստծո ներկայությունից՝ գստերի հոր հետ մնալու, թշվառության մեջ, ինչպես ինքը. այո, այն էակի, որը դխաբեց մեր առաջին ծնողներին, որը եփոխակերպվում է՝ իբրև լույսի զհրեշտակ, և դրդում մարդկանց զավակներին՝ սպանության էգաղտնի խմբակցությունների և խավարի ամեն տեսակի գաղտնի գործերի:

10 Օ՜հ, որքան մեծ է բարությունը մեր Աստծո, որն այս սարսափելի հրեշի ճանկից, մեր փախուստի համար, ուղի է պատրաստում. այո, այն հրեշի՝ ամահի ու բդժոխքի, որը ես կոչում եմ մահը մարմնի, և նաև մահը հոգու:

11 Եվ մեր Աստծո՝ Իսրայելի Սուրբի աազատության ուղու պատճառով, այս բմահը, որի մասին ես խոսել եմ, որը ժամանակավոր է, կազատի իր մեռելներին. մահ, որը գերեզմանն է:

12 Եվ այս ամահը, որի մասին ես խոսեցի, որը հոգևոր մահն է, կազատի իր մեռելներին. հոգևոր մահը, որը բդժոխքն է. ուստի, մահը և դժոխքը պիտի ազատեն իրենց մեռելներին, և դժոխքը պիտի ազատի իր գերյալ ոգիներին, և գերեզմանը պիտի ազատի իր գերյալ մարմիններին, և մարդկանց մարմիններն ու գոգիները դկվերականգնվեն մեկը մյուսի հետ. և դա՝ Իսրայելի Սուրբի հարության զորությամբ է:

13 Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ածրագիրը: Քանզի մյուս կողմից Աստծո բդրախտը պիտի ազատի արդարների ոգիները, և գերեզմանը՝ ազատի արդարի մարմինը. և ոգին ու մարմինը կրկին գկվերականգնվի միմյանց հետ, և բոլոր մարդիկ դառնան անապական և դանմահ, և նրանք ապրող հոգիներ են՝ ունենալով մեզ պես եկատարյալ զգիտակցություն մարմնում, միայն թե մեր գիտելիքը կլինի կատարյալ:

14 Ուստի, մենք կունենանք կատարյալ ագիտելիք մեր ողջ բհանցանքի և մեր անմաքրության և մեր գմերկության մասին. իսկ արդարները կունենան կատարյալ իմացություն իրենց վայելքի և իրենց դարդարության, եհանդերձավորված լինելով զմաքրությամբ, այո, նույնիսկ արդարության էպարեգոտով:

15 Եվ կլինի այնպես, որ երբ բոլոր մարդիկ անցած կլինեն այս առաջին մահից դեպի կյանք, այնպես որ նրանք դարձած կլինեն անմահ, նրանք պիտի հայտնվեն Իսրայելի Սուրբի աատյանի առաջ. և հետո գալիս է բդատաստանը, և հետո պետք է նրանք դատվեն՝ ըստ Աստծո սուրբ դատաստանի:

16 Եվ, անկասկած, ինչպես կենդանի է Տերը, քանզի Տեր Աստված է խոսել այս, և սա նրա հավերժական ախոսքն է, որը չի կարող բանցնել, որ նրանք, ովքեր արդար են, արդար էլ կլինեն, և նրանք, ովքեր գկեղտոտ են, դկեղտոտ էլ կլինեն. ուստի, նրանք, ովքեր կեղտոտ են, եդևն ու նրա հրեշտակներն են, և նրանք կգնան նրանց համար պատրաստված զհավիտենական կրակի մեջ. և նրանց տանջանքը կրակի և ծծմբի էլճի պես է, որի բոցը բարձրանում է վեր հավիտյանս հավիտենից և չունի վերջ:

17 Օ՜, մեծությունն ու աարդարադատությունը մեր Աստծո: Քանզի նա իրագործում է բոլոր իր խոսքերը, և դրանք դուրս են եկել նրա բերանից, և նրա օրենքը պետք է կատարվի:

18 Բայց, ահա, արդարները՝ ասրբերն Իսրայելի Սուրբի, նրանք, ովքեր հավատացել են Իսրայելի Սուրբին, նրանք, ովքեր դիմացել են աշխարհի բխաչերին, և արհամարհել դրա ամոթը, նրանք գկժառանգեն Աստծո դարքայությունը, որը պատրաստված էր նրանց համար, աշխարհի եհիմնադրումից ի վեր, և նրանց ուրախությունը լիակատար կլինի զհավիտյան:

19 Օ՜, մեր Աստծո՝ Իսրայելի Սուրբի ողորմության մեծությունը: Քանզի նա աազատում է իր սրբերին այդ բսարսափելի հրեշից՝ դևից և մահից և գդժոխքից, և այդ կրակի ու ծծմբի լճից, որն անվերջ տանջանք է:

20 Օ՜, որքան մեծ է ասրբությունը մեր Աստծո: Քանզի նա բգիտի բոլոր բաները, և չկա որևէ բան, որ նա չիմանա:

21 Եվ նա գալիս է աշխարհ, որպեսզի ափրկի բոլոր մարդկանց, եթե նրանք ականջ դնեն նրա ձայնին. քանզի ահա, նա տանում է բոլոր մարդկանց բցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և՛ երեխաների, որոնք պատկանում են գԱդամի ընտանիքին:

22 Եվ նա տանում է այս, որպեսզի հարությունը կարողանա անցնել բոլոր մարդկանց վրա, որպեսզի բոլորը կարողանան կանգնել նրա առջև այն մեծ և դատաստանի օրը:

23 Եվ նա պատվիրում է բոլոր մարդկանց, որ նրանք պետք է աապաշխարեն և բմկրտվեն իր անունով՝ ունենալով կատարյալ հավատք առ Իսրայելի Սուրբը, այլապես նրանք չեն կարող փրկվել Աստծո արքայության մեջ:

24 Եվ եթե նրանք չապաշխարեն և չհավատան նրա աանունին, և չմկրտվեն նրա անունով, և բչհամբերեն մինչև վերջ, նրանք պետք է գնզովվեն. քանզի Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբն է խոսել սա:

25 Այդ պատճառով, նա տվել է աօրենք. և որտեղ բչկա տրված օրենք, չկա և պատիժ. և որտեղ չկա պատիժ, չկա դատապարտություն. և որտեղ չկա դատապարտություն, Իսրայելի Սուրբի ողորմություններն օրինական պահանջ ունեն նրանց վրա՝ քավության պատճառով. քանզի նրանք ազատվում են նրա զորությամբ:

26 Քանզի աքավությունը բավարարում է նրա բարդարադատության պահանջները բոլոր նրանց համար, ովքեր գչունեն իրենց տրված դօրենք, այնպես որ նրանք ազատվում են այն սարսափելի հրեշից՝ մահից ու դժոխքից, և դևից և կրակի ու ծծմբի լճից, որն անվերջ տանջանք է. և նրանք վերականգնվում են այն Աստծո մոտ, որը նրանց եշունչ է տվել, որը Սուրբն է Իսրայելի:

27 Բայց վա՜յ նրան, ում աօրենքը տրված է, այո, որն ունի Աստծո բոլոր պատվիրանները, մեզ նման, և որը զանց է անում դրանք, և որը վատնում է իր փորձության օրերը, քանզի սոսկալի է նրա վիճակը:

28 Ա՜խ, այդ խորամանկ ածրագիրը այն չար մեկի: Ա՜խ, բսնափառությունը, անկայունությունը և հիմարությունը մարդու: Երբ նրանք գուսյալ են, նրանք կարծում են, թե դիմաստուն են, և նրանք չեն լսում Աստծո եխորհուրդը, քանզի նրանք այն մի կողմ են դնում՝ ենթադրելով, որ իրենք իմանում են ինքնուրույն, ուստի նրանց իմաստությունը հիմարություն է, և այն նրանց օգուտ չի բերում: Եվ նրանք կկորչեն:

29 Բայց ուսյալ լինելը լավ է, եթե նրանք աականջ են դնում Աստծո բխորհուրդներին:

30 Բայց վա՜յ ահարուստներին, ովքեր հարուստ են, ինչ աշխարհի բաներին է վերաբերում: Քանզի, որովհետև նրանք հարուստ են, նրանք արհամարհում են բաղքատներին և հալածում են հեզերին, և նրանց սրտերն իրենց գանձերի վրա են. ուստի, նրանց գանձն իրենց աստվածն է: Եվ, ահա, նրանց գանձը նույնպես կոչնչանա իրենց հետ:

31 Եվ վա՜յ խուլերին, որոնք չեն կամենում ալսել. քանզի նրանք կկորչեն:

32 Վա՜յ կույրերին, որոնք չեն կամենում տեսնել. քանզի նրանք նույնպես կկորչեն:

33 Վա՜յ սրտով չթլփատվածներին, քանզի իրենց անօրինությունների գիտակցությունը պիտի ջախջախի նրանց վերջին օրը:

34 Վա՜յ աստախոսին, քանզի նա վայր պիտի գցվի բդժոխք:

35 Վա՜յ մարդասպանին, որը ասպանում է միտումնավոր, քանզի նա բկմեռնի:

36 Վա՜յ նրանց, ովքեր ապոռնկություն են անում, քանզի նրանք վար պիտի գցվեն դժոխք:

37 Այո, վա՜յ նրանց, ովքեր ապաշտում են կուռքերի, քանզի բոլոր դևերի դևը զմայլվում է նրանցով:

38 Եվ, ի վերջո, վա՜յ բոլոր նրանց, ովքեր մեռնում են իրենց մեղքերի մեջ. քանզի նրանք պիտի ավերադառնան Աստծո մոտ, և տեսնեն նրա երեսը, և մնան իրենց մեղքերի մեջ:

39 Ո՛վ իմ սիրելի եղբայրներ, հիշեք այն Սուրբ Աստծո դեմ օրինազանցելու սարսափելիությունը և նաև այն ախորամանկ մեկի հորդորներին անձնատուր լինելու սարսափելիությունը: Հիշեք, բմարմնական մտածելակերպով լինելը գմահ է, իսկ հոգևոր մտածելակերպով լինելը՝ դկյանք եհավերժական:

40 Ո՛վ իմ սիրելի եղբայրներ, ականջ դրեք իմ խոսքերին, հիշե՛ք Իսրայելի Սուրբի մեծությունը: Մի՛ ասեք, թե ես ծանր բաներ խոսեցի ձեր դեմ. քանզի եթե անեք, դուք կհայհոյեք աճշմարտության դեմ. քանզի, ես խոսել եմ ձեր Արարչի խոսքերը: Ես գիտեմ, որ ճշմարտության խոսքերը բխիստ են ամեն անմաքրության դեմ. բայց արդարները չեն վախենում դրանցից, քանզի նրանք սիրում են ճշմարտությունը և չեն սասանվում:

41 Օ՜հ, ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, աեկեք դեպի Տերը՝ դեպի Սուրբը: Հիշեք, որ նրա շավիղներն արդար են: Ահա, բճանապարհը մարդու համար գնեղ է, բայց այն ձգվում է ուղիղ հունով նրա առջև, և դդռան պահապանը Սուրբն է Իսրայելի. և այնտեղ նա չի պահում ոչ մի ծառա. և չկա ուրիշ ոչ մի ճանապարհ, բացի այդ դռնից. քանզի նա չի կարող խաբվել, քանզի Տեր Աստված է նրա անունը:

42 Եվ ով որ թակի, նրա համար կբացի նա. և աիմաստունները և ուսյալները և նրանք, որ հարուստ են, ովքեր բփքված են իրենց ուսումի և իրենց իմաստության և իրենց հարստության պատճառով, այո, այդ նրանք են, ում նա արհամարհում է. և մինչև նրանք դեն չնետեն այս բաները և իրենք իրենց գհիմար չհամարեն Աստծո առաջ և վայր չիջնեն դհամեստության խորքերը, նա չի բացի նրանց համար:

43 Սակայն բաներն իմաստունի և խոհեմի ակթաքցվեն նրանցից հավիտյան,– այո՛, այն երջանկությունը, որը պատրաստված է սրբերի համար:

44 Օ՜, իմ սիրելի՛ եղբայրներ, հիշեք իմ խոսքերը: Ահա, ես հանում եմ իմ հանդերձները և թափ տալիս ձեր առաջ. ես աղոթում եմ իմ փրկության Աստծուն, որ նա նայի ինձ իր աամենատես աչքով. ուստի, դուք կիմանաք վերջին օրը, երբ բոլոր մարդիկ կդատվեն իրենց գործերի համար, որ Իսրայելի Աստվածը վկա էր, որ ես բթոթափեցի ձեր անօրինություններն իմ հոգուց, և որ ես նրա առաջ կանգնած եմ պայծառությամբ և գզերծ եմ ձեր արյունից:

45 Օ՜, իմ սիրելի՛ եղբայրներ, ետ դարձեք ձեր մեղքերից. թոթափեք նրա աշղթաները, ով կամենում է կապել ձեզ ամուր. եկեք դեպի այն Աստվածը, որը ձեր փրկության բվեմն է:

46 Պատրաստեք ձեր հոգիներն այն փառավոր օրվա համար, երբ արդարին աարդարադատություն կարվի, այսինքն՝ բդատաստանի օրը, որպեսզի դուք չընկրկեք սոսկալի վախից. որպեսզի դուք չհիշեք ձեր սոսկալի գհանցանքը կատարելությամբ և պարտադրվեք բացականչել. Սու՜րբ, սու՜րբ են քո դատաստանները, ո՜վ Տեր Աստված դԱմենազոր,– բայց ես գիտեմ իմ հանցանքը. ես զանց եմ արել քո օրենքը, և իմ օրինազանցություններն իմն են. և դևը տիրացել է ինձ, այնպես որ ես զոհ եմ նրա սարսափելի թշվառությանը:

47 Բայց ահա, իմ եղբայրնե՛ր, արդյոք անհրաժե՞շտ է, որ ես արթնացնեմ ձեզ այս բաների սարսափելի իրականության համար: Տակնուվրա կանեի՞ ես ձեր հոգիները, եթե ձեր մտքերը մաքուր լինեին: Կլինեի՞ պարզ ձեզ հետ, համաձայն ճշմարտության պարզության, եթե դուք ազատված լինեիք մեղքից:

48 Ահա, եթե դուք լինեիք սուրբ, ես կխոսեի ձեզ հետ սրբության մասին. բայց քանի որ դուք սուրբ չեք, և դուք ինձ վրա նայում եք՝ որպես ուսուցչի, անպայման անհրաժեշտ է, որ ես ասովորեցնեմ ձեզ բմեղքի հետևանքները:

49 Ահա, իմ հոգին նողկում է մեղքից, և իմ սիրտը հրճվում է արդարությամբ. և ես ակգովերգեմ իմ Աստծո սուրբ անունը:

50 Եկեք, իմ եղբայրնե՛ր, ամեն ոք, ով ծարավ է, եկեք դեպի աջրերը. և նա, ով փող չունի, եկեք առեք և կերեք. այո՛, եկեք առեք գինի ու կաթ, առանց բփողի և առանց գնի:

51 Ուստի, փող մի ծախսեք այն բանի համար, ինչն արժեք չունի, ոչ էլ ձեր աաշխատանքն այն բանի համար, որ չի կարող բավարարել: Լսեք ինձ ջանասիրաբար և հիշեք խոսքերը, որոնք ես խոսել եմ. և եկեք դեպի Սուրբն Իսրայելի, բճաշակեք այն, ինչը չի ոչնչանում, ոչ էլ կարող է ապականվել, և թող ձեր հոգին զվարճանա պարարտությունով:

52 Ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, հիշեք ձեր Աստծո խոսքերը. շարունակ աղոթե՛ք նրան ցերեկով, և ագոհություն հայտնեք նրա սուրբ անվանը գիշերով: Թող ձեր սրտերը հրճվեն:

53 Եվ ահա, որքա՜ն մեծ են Տիրոջ աուխտերը և որքան մեծ՝ նրա բարեհաճությունները մարդկանց զավակների հանդեպ. և նրա մեծության, նրա շնորհի ու բողորմության շնորհիվ, նա խոստացել է մեզ, որ մեր սերունդները լիովին չեն կործանվի՝ ըստ մարմնի, այլ որ նա կպահպանի նրանց, և ապագա դարերում նրանք մի արդար գճյուղ կդառնան Իսրայելի տան համար:

54 Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, ես կխոսեի ավելին, բայց վաղը կհայտարարեմ ես ձեզ մնացածն իմ խոսքերի: Ամեն: