Սուրբ գրություններ
1 Նեփի 11


Գլուխ 11

Նեփին տեսնում է Տիրոջ Հոգին և տեսիլքում ցույց է տրվում կենաց ծառը – Նա տեսնում է Աստծո Որդու մորը և իմանում Աստծո բարեհաճության մասին – Նա տեսնում է Աստծո Գառի մկրտությունը, ծառայությունը և խաչելությունը – Նա տեսնում է նաև Գառի Տասներկու Առաքյալների կանչվելը և ծառայությունը: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Քանզի եղավ այնպես, հետո, երբ ես փափագեցի իմանալ այն բաները, որ հայրս տեսել էր, և հավատալով, որ Տերը կարող էր դրանք հայտնի դարձնել ինձ, երբ նստած ախորհում էի սրտումս, ես Տիրոջ Հոգով բտարվեցի հեռու, այո, մի չափազանց բարձր գլեռ, որը ես նախկինում երբեք չէի տեսել, և որի վրա երբեք ոտք չէի դրել:

2 Եվ Հոգին ասաց ինձ. Ահա՛, ի՞նչ ես փափագում դու:

3 Եվ ես ասացի. Ես փափագում եմ տեսնել այն բաները, որոնք ատեսել է հայրս:

4 Եվ Հոգին ասաց ինձ. Հավատո՞ւմ ես, որ հայրդ տեսել է ածառը, որի մասին նա պատմել է:

5 Եվ ես ասացի. Այո, դու գիտես, որ ես ահավատում եմ իմ հոր բոլոր խոսքերին:

6 Եվ երբ ես ասացի այս խոսքերը, Հոգին բացականչեց բարձր ձայնով՝ ասելով. Ովսա՜ննա Տիրոջը՝ բարձրյալ Աստծուն. քանզի նա է Աստված ողջ աերկրի վրա, այո, իսկապես՝ ամենի վրա: Եվ օրհնված ես դու, Նեփի, որովհետև դու բհավատում ես ամենաբարձրյալ Աստծո Որդուն. ուստի, դու կտեսնես բաները, որոնք դու փափագեցիր:

7 Եվ ահա այս բանը կտրվի քեզ՝ իբրև անշան, որ ծառը տեսնելուց հետո, որը կրում էր պտուղը, որը քո հայրը ճաշակել էր, դու կտեսնես նաև մի մարդու՝ երկնքից իջնելիս, և դու նրա ականատեսը կլինես. և ականատես լինելուց հետո, դու պիտի բարձանագրես, որ նա Աստծո Որդին է:

8 Եվ եղավ այնպես, որ Հոգին ասաց ինձ՝ Նայի՛ր: Եվ ես նայեցի ու տեսա մի ծառ. և դա նման էր այն ածառին, որը տեսել էր հայրս. և նրա գեղեցկությունն անհամեմատ վեր էր. այո, գերազանցելով ամեն գեղեցկություն, և նրա բճերմակությունը գերազանցում էր սփռված ձյան ճերմակությանը:

9 Եվ եղավ այնպես, որ ծառը տեսնելուց հետո, ես ասացի Հոգուն. Ես տեսնում եմ, որ դու ինձ ցույց տվեցիր ծառը, որը բոլորից աարժեքավորն է:

10 Եվ նա ասաց ինձ. Ի՞նչ ես փափագում դու:

11 Եվ ես ասացի նրան. Իմանալ դրա ամեկնաբանությունը,– քանզի ես խոսում էի նրա հետ, ինչպես մարդն է խոսում. քանզի ես տեսա, որ նա մարդու բտեսք ուներ. բայց, այնուամենայնիվ, ես գիտեի, որ դա Տիրոջ Հոգին էր, և նա խոսում էր ինձ հետ, ինչպես մի մարդ խոսում է մեկ ուրիշի հետ:

12 Եվ եղավ այնպես, որ նա ասաց ինձ՝ Նայի՛ր: Եվ ես նայեցի, որ տեսնեի նրան. բայց չտեսա, քանզի նա հեռացել էր իմ ներկայությունից:

13 Եվ եղավ այնպես, որ ես նայեցի ու տեսա մեծ քաղաք Երուսաղեմը և նաև ուրիշ քաղաքներ: Եվ ես տեսա Նազարեթ քաղաքը. և աՆազարեթ քաղաքում ես մի բկույս տեսա և նա չափազանց գեղեցիկ էր ու սպիտակ:

14 Եվ եղավ այնպես, որ ես տեսա աերկինքները բաց. և մի հրեշտակ իջավ ներքև ու կանգնեց իմ առջև. և նա ասաց ինձ. Նե՛փի, ի՞նչ ես տեսնում դու:

15 Եվ ես ասացի նրան. Մի կույս՝ մնացած բոլոր կույսերից գեղեցկագույն ու մաքուր:

16 Եվ նա ասաց ինձ. Գիտե՞ս դու Աստծո բարեհաճության մասին:

17 Եվ ես ասացի նրան. Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների իմաստը:

18 Եվ նա ասաց ինձ. Նայի՛ր, ակույսը, որին դու տեսնում ես, Աստծո Որդու բմայրն է՝ մարմնական ձևով:

19 Եվ եղավ այնպես, որ ես տեսա, որ նա Հոգով տարվեց հեռու. և նա որոշ ժամանակի ընթացքում աՀոգով հեռու տարվելուց հետո, հրեշտակը խոսեց ինձ հետ, ասելով՝ Նայի՛ր:

20 Եվ ես նայեցի ու կրկին տեսա կույսին՝ մի աերեխա գրկած իր ձեռքերում:

21 Եվ հրեշտակն ասաց ինձ. Ահա Աստծո աԳառը, այո, հիրավի, Հավերժական բՀոր գՈրդին: Իմացա՞ր իմաստը դծառի, որ հայրդ տեսել էր:

22 Եվ ես պատասխանեցի նրան՝ ասելով. Այո, դա Աստծո ասերն է, որը տարածվում է ամենուր՝ մարդկանց զավակների սրտերում. հետևաբար, ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի:

23 Եվ նա խոսեց ինձ հետ՝ ասելով. Այո, և հոգու համար աամենաբերկրալին:

24 Եվ այս խոսքերն ասելուց հետո, նա ասաց ինձ՝ Նայի՛ր: Եվ ես նայեցի ու տեսա Աստծո Որդուն՝ մարդկանց զավակների միջով առաջ ագնալիս. և ես տեսա շատերին՝ նրա ոտքերն ընկնելիս և նրան երկրպագելիս:

25 Եվ եղավ այնպես, որ ես հասկացա, որ երկաթյա աձողը, որը տեսել էր հայրս, Աստծո խոսքն էր, որը տանում էր դեպի բկենաց ջրերի ակունքը կամ դեպի կենաց գծառը. որ ջրերը Աստծո սիրո պատկերումն են. և ես հասկացա նաև, որ կենաց ծառը Աստծո սիրո մի պատկերում էր:

26 Եվ հրեշտակն ասաց ինձ կրկին. Նայիր և տես Աստծո աբարեհաճությունը:

27 Եվ ես նայեցի ու ատեսա աշխարհի Քավչին, որի մասին խոսել էր հայրս, և ես նաև տեսա բմարգարեին, որը պետք է պատրաստեր ճանապարհը նրա առջև: Եվ Աստծո Գառը գնաց առաջ և գմկրտվեց նրա կողմից, և նրա մկրտվելուց հետո ես տեսա երկինքները բաց, և Սուրբ Հոգին վայր իջավ երկնքից՝ դաղավնու տեսքով ու մնաց նրա վրա:

28 Եվ ես տեսա, որ նա առաջ գնաց՝ ծառայելով ժողովրդին՝ ազորությամբ ու մեծ փառքով. և բազմություններ էին հավաքվել ի մի՝ լսելու նրան. և ես տեսա, որ նրանք դուրս գցեցին նրան իրենց միջից:

29 Եվ ես տեսա նաև ատասներկու ուրիշների՝ նրան հետևելիս: Եվ եղավ այնպես, որ նրանք իմ երեսի առաջից հեռու տարվեցին Հոգով, և ես նրանց չտեսա:

30 Եվ եղավ այնպես, որ հրեշտակը խոսեց ինձ հետ կրկին՝ ասելով՝ Նայի՛ր: Եվ ես նայեցի ու տեսա կրկին երկինքները բաց, և տեսա ահրեշտակներ իջնելիս մարդկանց զավակների վրա. և նրանք ծառայում էին նրանց:

31 Եվ նա կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով՝ Նայի՛ր: Եվ ես նայեցի ու տեսա Աստծո Գառին՝ մարդկանց զավակների միջով առաջ գնալիս: Եվ ես տեսա մարդկանց բազմություններ, որոնք հիվանդ էին և որոնք չարչարված էին ամեն ձևի հիվանդություններից, և ադևերից ու բպիղծ ոգիներից. և հրեշտակը խոսեց և ցույց տվեց ինձ բոլոր այս բաները: Եվ նրանք գբուժվեցին՝ Աստծո Գառի զորությամբ. իսկ դևերն ու պիղծ ոգիները դուրս գցվեցին:

32 Եվ եղավ այնպես, որ հրեշտակը նորից խոսեց ինձ հետ՝ ասելով՝ Նայի՛ր: Եվ ես նայեցի ու տեսա Աստծո Գառին, որ նա բռնվեց մարդկանց կողմից. այո, հավիտենական Աստծո Որդին ադատվեց աշխարհի կողմից. և ես տեսա ու արձանագրում եմ:

33 Եվ ես՝ Նեփիս տեսա, որ նա ախաչ բարձրացվեց և բսպանվեց աշխարհի մեղքերի համար:

34 Եվ նրա սպանվելուց հետո ես տեսա երկրի բազմությունները, որ դրանք ի մի հավաքվեցին՝ կռվելու Գառի առաքյալների դեմ. քանզի այդպես անվանվեցին տասներկուսը՝ Տիրոջ հրեշտակի կողմից:

35 Եվ երկրի բազմությունն ի մի հավաքվեց. և ես տեսա, որ նրանք մի մեծ ու ընդարձակ աշենքում էին, նման այն շենքին, որ տեսել էր հայրս: Եվ Տիրոջ հրեշտակը նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. Ահա՛ աշխարհը և դրա իմաստությունը. այո, ահա Իսրայելի տունն ի մի է հավաքվել՝ կռվելու Գառի տասներկու առաքյալների դեմ:

36 Եվ եղավ այնպես, որ ես տեսա և արձանագրում եմ, որ մեծ ու ընդարձակ շենքն աշխարհի ահպարտությունն էր. և այն ընկավ և նրա անկումը չափազանց մեծ էր: Եվ Տիրոջ հրեշտակը նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. Այսպիսին կլինի բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների ու ժողովուրդների կործանումը, որոնք կկռվեն Գառի տասներկու առաքյալների դեմ: