1 Նեփի 5
նախորդ հաջորդ

Գլուխ 5

Սարիան դժգոհում է Լեքիի դեմ – Երկուսն էլ ուրախանում են իրենց որդիների վերադարձի վրա – Նրանք զոհեր են մատուցում – Արույրե թիթեղները պարունակում են Մովսեսի և մարգարեների գրվածքները – Թիթեղները հաստատում են Լեքիի ինքնությունը՝ որպես Հովսեփի հետնորդ – Լեքին մարգարեանում է իր սերնդի և թիթեղների պահպանման վերաբերյալ: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ հետո, երբ մենք վերադարձանք անապատ՝ մեր հոր մոտ, ահա, նա լցվեց ուրախությամբ և իմ մայրը՝ աՍարիան, նույնպես չափազանց ուրախացավ, քանի որ մեր պատճառով, իսկապես, սուգ էր արել:

2 Քանի որ նա ենթադրել էր, որ մենք մահացել էինք անապատում. և նաև դժգոհել էր իմ հոր դեմ, ասելով նրան, որ նա տեսիլատես մարդ էր, ասելով. Ահա, դու դուրս ես բերել մեզ մեր ժառանգության հողից, և իմ որդիներն այլևս չկան, և մենք մեռնում ենք անապատում:

3 Եվ այս խոսելաձևով էր մայրս դժգոհել հորս դեմ:

4 Եվ եղել էր այնպես, որ հայրս խոսել էր նրա հետ՝ ասելով. Ես գիտեմ, որ ես ատեսիլատես մարդ եմ. քանի որ, եթե ես տեսած չլինեի Աստծո բաները բտեսիլքում, ես իմացած չէի լինի Աստծո բարությունը, այլ մնացած կլինեի Երուսաղեմում և կմեռնեի եղբայրներիս հետ:

5 Բայց ահա, ես ձեռք եմ բերել խոստումի աերկիր, բաներ, որոնցով ցնծում եմ. այո, և ես բգիտեմ, որ Տերը կազատի իմ որդիներին Լաբանի ձեռքից և ետ կբերի կրկին մեզ մոտ՝ անապատ:

6 Եվ այս խոսելաձևով էր իմ հայրը՝ Լեքին, հանգստացրել իմ մորը՝ Սարիային, մեր վերաբերյալ, մինչ մենք ճամփորդում էինք անապատով դեպի Երուսաղեմի հողը՝ ձեռք բերելու հրեաների հիշատակարանը:

7 Եվ երբ մենք վերադարձանք իմ հոր վրանը, ահա, նրանց ուրախությունը լիակատար էր, և մայրս սփոփվեց:

8 Եվ նա խոսեց՝ ասելով. Հիմա ես անկասկած գիտեմ, որ Տերն է ապատվիրել ամուսնուս փախչել անապատ. այո, և ես անկասկած գիտեմ նաև, որ Տերն է պահպանել իմ որդիներին ու ազատել նրանց Լաբանի ձեռքից և տվել նրանց զորություն, որի միջոցով նրանք կարողացան բիրագործել այն, ինչ Տերը պատվիրել էր նրանց: Եվ այս խոսելաձևով խոսեց նա:

9 Եվ եղավ այնպես, որ նրանք չափազանց ուրախացան, և ազոհ ու ողջակեզներ մատուցեցին Տիրոջը. և բգոհություն հայտնեցին Իսրայելի Աստծուն:

10 Եվ Իսրայելի Աստծուն գոհություն հայտնելուց հետո, իմ հայրը՝ Լեքին, վերցրեց հիշատակարանները, որոնք փորագրված էին արույրե աթիթեղների վրա և ուսումնասիրեց դրանք սկզբից սկսած:

11 Եվ նա տեսավ, որ դրանք պարունակում էին Մովսեսի հինգ ագրքերը, որոնք տալիս էին աշխարհի ստեղծման պատմությունը, ինչպես նաև Ադամի ու Եվայի, որոնք մեր առաջին ծնողներն էին.

12 Եվ նաև հրեաների մի ահիշատակարան, սկսած սկզբից ընդհուպ մինչև Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկիզբը.

13 Եվ նաև սուրբ մարգարեների մարգարեությունները, սկսած սկզբից ընդհուպ մինչև աՍեդեկիայի թագավորության սկիզբը. և նաև շատ մարգարեություններ, որոնք խոսվել էին բԵրեմիայի բերանով:

14 Եվ եղավ այնպես, որ իմ հայրը՝ Լեքին, արույրե աթիթեղների վրա գտավ նաև իր հայրերի տոհմաբանությունը. ուստի, նա իմացավ, որ ինքը բՀովսեփի հետնորդն էր. այո, այսինքն, այն Հովսեփի, որը գՀակոբի որդին էր, որը դվաճառվել էր Եգիպտոս, և որը Տիրոջ ձեռքով եպահպանվել էր, որպեսզի կարողանար իր հորը՝ Հակոբին և նրա ողջ գերդաստանը պահել սովից ոչնչանալուց:

15 Եվ նրանք նույնպես դուրս էին աբերվել գերությունից և Եգիպտոսի երկրից, այն նույն Աստծո կողմից, որը պահպանել էր նրանց:

16 Եվ այսպիսով, իմ հայրը՝ Լեքին, հայտնաբերեց իր հայրերի տոհմաբանությունը: Եվ Լաբանը նույնպես աՀովսեփի հետնորդն էր, այդ պատճառով, նա և նրա հայրերը պահել էին հիշատակարանները:

17 Եվ արդ, երբ հայրս տեսավ բոլոր այս բաները, նա լցվեց Հոգով և սկսեց մարգարեանալ իր սերնդի վերաբերյալ,

18 Որ այս արույրե թիթեղները կհասնեն բոլոր այն ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին, որոնք իր սերնդից են:

19 Ուստի, նա ասաց, որ այս արույրե թիթեղները աերբեք չեն ոչնչանա. ոչ էլ այլևս կխամրեն ժամանակից: Եվ նա մարգարեացավ շատ բաներ իր սերնդի վերաբերյալ:

20 Եվ եղավ այնպես, որ առ այժմ ես և հայրս պահել էինք այն պատվիրանները, որոնք Տերը պատվիրել էր մեզ:

21 Եվ մենք ձեռք էինք բերել այն հիշատակարանները, որոնք Տերը պատվիրել էր մեզ, և ուսումնասիրել ու գտել, որ դրանք բաղձալի էին. այո, նույնիսկ շատ մեծ աարժեքի էին մեզ համար, այնպես որ մենք կկարողանայինք բպահպանել Տիրոջ պատվիրանները մեր զավակների համար:

22 Ուստի, Տիրոջ իմաստությամբ էր, որ մենք պետք է տանեինք դրանք մեզ հետ, երբ ճամփորդում էինք անապատով դեպի խոստումի երկիր: