1 Նեփի 10
նախորդ հաջորդ

Գլուխ 10

Լեքին կանխագուշակում է, որ հրեաները գերի կտարվեն Բաբելոնացիների կողմից – Նա պատմում է հրեաների մեջ մի Մեսիայի, մի Փրկչի, մի Քավչի գալստյան մասին – Լեքին պատմում է նաև այն մեկի գալստյան մասին, որը պետք է մկրտի Աստծո Գառին – Լեքին պատմում է Մեսիայի մահվան և հարության մասին – Նա համեմատում է Իսրայելի ցրվելը և հավաքվելը ձիթենու հետ – Նեփին խոսում է Աստծո Որդու, Սուրբ Հոգու պարգևի և նաև արդարակեցության անհրաժեշտության մասին: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ ես՝ Նեփիս, շարունակում եմ տալ աայս թիթեղների վրա իմ գործերի և իմ թագավորության ու ծառայության պատմությունը. ուստի, որպեսզի շարունակեմ իմ պատմությունը, ես որոշ բաներ պետք է խոսեմ իմ հոր գործերի մասին և նաև իմ եղբայրների մասին:

2 Քանի որ, ահա, եղավ այնպես, որ հայրս իր աերազի խոսքերի պատմելուն վերջ դնելուց հետո, և նաև, հորդորելով նրանց մեծագույն ջանասիրության, նա խոսեց նրանց հետ հրեաների վերաբերյալ,

3 Որ հետագայում, երբ նրանք կործանվեն, նույնիսկ, այն մեծ քաղաք աԵրուսաղեմը, և շատերը գերի բտարվեն գԲաբելոն, Տիրոջ հարմար և ուրույն ժամանակին, նրանք նորից դկվերադառնան, այո, այսինքն՝ ետ կբերվեն գերությունից. և գերությունից ետ բերվելուց հետո, նրանք նորից կտիրանան իրենց ժառանգության հողին:

4 Այո, այսինքն՝ Երուսաղեմից իմ հոր հեռանալու ժամանակից ավեց հարյուր տարի անց, մի բմարգարեի Տեր Աստված կբարձրացնի հրեաների միջից, իսկապես, մի գՄեսիայի, կամ, այլ խոսքով, աշխարհի մի Փրկչի:

5 Եվ նա խոսեց նաև մարգարեների վերաբերյալ, թե որքա՜ն շատերն էին ավկայել այս բաների մասին՝ այս Մեսիայի, կամ աշխարհի այս Քավչի վերաբերյալ, որի մասին նա խոսել էր:

6 Ուստի, ողջ մարդկությունը կորած և աընկած վիճակում էր և ընդմիշտ կմնա, եթե չապավինի այս Քավչին:

7 Եվ նա խոսեց նաև մի ամարգարեի մասին, որը պիտի գա Մեսիայից առաջ՝ պատրաստելու Տիրոջ ճանապարհը,–

8 Այո, մինչև անգամ նա կգնա առաջ և կկանչի անապատում. աՊատրաստ արեք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ արեք նրա շավիղները. քանի որ ձեր միջև կանգնած է մեկը, որին դուք չգիտեք. և նա ավելի հզոր է, քան ես, ում կոշիկի կապն արձակելու արժանի չեմ: Եվ շատ խոսեց հայրս այս բանի վերաբերյալ:

9 Եվ հայրս ասաց, որ նա պիտի մկրտի աԲեթաբարայում՝ Հորդանանի կողմերում. և նա նաև ասաց, որ նա պիտի բմկրտի ջրով. որ, նա նույնիսկ Մեսիային պիտի մկրտի ջրով:

10 Եվ, Մեսիային ջրով մկրտելուց հետո, նա պիտի ճանաչի ու վկայի, որ նա մկրտել է Աստծո աԳառին, որը վեր պիտի առնի աշխարհի մեղքերը:

11 Եվ եղավ այնպես, որ իմ հայրն այս խոսքերն ասելուց հետո, խոսեց իմ եղբայրների հետ ավետարանի վերաբերյալ, որը պիտի քարոզվի հրեաների մեջ, և նաև հրեաների աանհավատության մեջ բընկնելու մասին: Եվ նրանք Մեսիային գսպանելուց հետո, որը պիտի գա, և հետո, երբ նա սպանվի, նա պիտի դբարձրանա մեռելներից և եՍուրբ Հոգու միջոցով իրեն հայտնի դարձնի հեթանոսներին:

12 Այո, հայրս իսկապես շատ խոսեց հեթանոսների վերաբերյալ և նաև Իսրայելի տան վերաբերյալ, որ նրանց կարելի է նմանեցնել աձիթենու, որի ճյուղերը կկտրվեն և բկցրվեն ողջ երկրի երեսով:

13 Ուստի, ասաց նա, անհրաժեշտ է, որ մենք բոլորս միաբան առաջնորդվենք դեպի խոստումի աերկիր, ի կատարումն Տիրոջ խոսքի, որ մենք պետք է ցրվենք ողջ երկրի երեսով:

14 Եվ Իսրայելի տան ցրվելուց հետո նրանք նորից ակհավաքվեն. կամ, ի վերջո, բհեթանոսները Ավետարանի լրիվությունը ստանալուց հետո, գձիթենու բնական ճյուղերը, կամ Իսրայելի տան մնացորդը, կպատվաստվի կամ կգա ճշմարիտ Մեսիայի՝ իրենց Տիրոջ և իրենց Քավչի իմացությանը:

15 Եվ այս խոսելաձևով հայրս մարգարեացավ ու խոսեց եղբայրներիս հետ և էլ ավելի շատ բաներ, որոնք ես չեմ գրում այս գրքում. քանի որ գրել եմ դրանց մասին իմ ամյուս գրքում՝ այնքան, որքան նպատակահարմար էր ինձ:

16 Եվ բոլոր այս բաները, որոնց մասին ես խոսեցի, կատարվեցին, երբ հայրս բնակվում էր վրանում, Լեմուելի հովտում:

17 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, լսած լինելով իմ հոր բոլոր ախոսքերն այն բաների մասին, որոնք նա տեսել էր բտեսիլքում, և նաև այն բաները, որ նա խոսել էր՝ Սուրբ Հոգու զորությամբ, այն զորությամբ, որը նա ստացել էր Աստծո Որդու հանդեպ ունեցած հավատքի միջոցով,– և Աստծո Որդին գՄեսիան էր, որը պիտի գար,– ես՝ Նեփիս, նույնպես փափագեցի, որ տեսնեի և լսեի, և իմանայի այս բաների մասին Սուրբ Հոգու զորությամբ, որն Աստծո դպարգևն է բոլոր նրանց, ովքեր եջանասիրաբար փնտրում են իրեն, ինչպես ժամանակներում զհին, այնպես էլ այն ժամանակ, երբ նա իրեն հայտնի կդարձնի մարդկանց զավակներին:

18 Քանզի նա անույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան. և ուղին պատրաստված է բոլոր մարդկանց համար՝ աշխարհի հիմնադրումից ի վեր, եթե այնպես լինի, որ նրանք ապաշխարեն և գան դեպի նա:

19 Քանզի նա, ով ջանասիրաբար փնտրում է, կգտնի. և Աստծո ախորհուրդները հայտնի կդառնան նրանց՝ բՍուրբ Հոգու զորությամբ, ինչպես այս ժամանակներում, այնպես էլ ժամանակներում հին, և ինչպես ժամանակներում հին, այնպես էլ ժամանակներում գալիք. ուստի, Տիրոջ գընթացքը մեկ հավերժական շրջան է:

20 Հետևաբար, հիշիր, ո՛վ մարդ, քո բոլոր արածների համար դու կբերվես ադատաստանի:

21 Ուստի, եթե դուք ջանացել եք գործել ամբարշտորեն ձեր ափորձության օրերում, ուրեմն, դուք կհամարվեք բանմաքուր՝ Աստծո ատյանի առջև. և ո՛չ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ. ուստի, դուք պետք է վտարվեք հավիտյան:

22 Եվ Սուրբ Հոգին տալիս է ինձ իրավունք, որ ես պետք է ասեմ այս բաները և չուրանամ: