1 Նեփի 20
նախորդ հաջորդ

Գլուխ 20

Տերը հայտնում է իր նպատակները Իսրայելին – Իսրայելն ընտրվել է չարչարանքի հնոցում և պետք է դուրս գա Բաբելոնից – Համեմատեք Եսայիա ԽԸ: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

1 Ականջ դրեք ու լսեք սա, ո՜վ Հակոբի տուն, որ կոչվում եք Իսրայելի անունով և դուրս եք եկել Հուդայի ջրերից կամ ամկրտության ջրերից, որ երդվում եք Տիրոջ անունով և հիշատակում Իսրայելի Աստծուն, սակայն նրանք չեն երդվում ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ էլ արդարությամբ:

2 Այնուամենայնիվ, նրանք իրենց ասուրբ քաղաքիցն են կոչում, բայց չեն բապավինում Իսրայելի Աստծուն, որը Զորաց Տերն է. այո՛, Զորաց Տեր է նրա անունը:

3 Ահա, ես աառաջվա բաները սկզբից էի հայտարարել. և դրանք դուրս էին եկել իմ բերանից, և ես ցույց տվեցի դրանք: Ես ցույց տվեցի դրանք հանկարծակի:

4 Եվ ես դա արեցի, որովհետև գիտեի, որ ադու համառ ես, և քո պարանոցը երկաթե ջլերից է, իսկ ճակատդ՝ արույրից.

5 Եվ ես հենց սկզբից էի հայտարարել քեզ. մինչև այն իրականանալը, ես դրանք ցույց տվեցի քեզ, և ես դրանք ցույց տվեցի վախից, որ չլիներ թե ասեիր.– Իմ ակուռքն արեց դրանք, և իմ քանդակած արձանը, և իմ ձուլած արձանը հրամայեց դա:

6 Դու տեսար ու լսեցիր այս բոլորը. և դուք չե՞ք հայտարարելու դրանք: Եվ որ ես ցույց եմ տվել քեզ նոր բաներ այս ժամանակից, նույնիսկ ծածուկ բաներ, և դու չգիտեիր դրանք:

7 Դրանք ստեղծվել են այժմ, և ոչ թե սկզբից, նույնիսկ այն օրվանից առաջ, երբ դու չէիր լսել դրանք, դրանք հայտարարվեցին քեզ, որ չլինի թե դու ասեիր.– Ահա, ես գիտեի դրանք:

8 Այո, և դու չես լսում. այո, ոչ էլ գիտես. այո, այդ ժամանակից քո ականջը բացված չէր. քանզի ես գիտեի, որ դու նենգաբար կվարվեիր, և աօրինազանց էիր կոչվում՝ արգանդից:

9 Այնուամենայնիվ, հանուն իմ աանվան, ես ետ կպահեմ իմ զայրույթը, և իմ փառքի համար, ես պիտի ետ պահեմ ինձ քեզանից, որպեսզի չբնաջնջեմ քեզ:

10 Քանի որ, ահա, ես զտել եմ քեզ, ես ընտրել եմ քեզ աչարչարանքի հնոցում:

11 Հանուն իմ սեփական օգտի, այո, հանուն իմ սեփական օգտի կանեմ ես այս, քանզի ես չեմ հանդուրժի, որ իմ աանունը կեղտոտվի, և ես բչեմ տա իմ փառքն ուրիշի:

12 Ականջ դիր ինձ, ո՛վ Հակոբ, և իմ անվանած Իսրայել, քանզի ես եմ նա. ես աառաջինն եմ, և ես նաև վերջինն եմ:

13 Իմ ձեռքն է ադրել նաև երկրի հիմքը, և իմ աջ ձեռքը՝ տարածել երկինքները: Ես կանչում եմ նրանց, և նրանք միասին ոտքի են կանգնում:

14 Դո՛ւք, բոլո՛րդ, ժողովվեք և լսեք. նրանց միջից ո՞վ է հայտարարել այս բաներն իրենց: Տերը սիրեց նրան. այո, և նա ակկատարի իր խոսքը, որ նա հայտարարել է նրանց միջոցով. և նա կկատարի իր կամքը բԲաբելոնի վրա, և նրա բազուկը պետք է գա Քաղդեացիների վրա:

15 Տերը նաև ասում է. Ես՝ Տերս, այո, ես եմ խոսել. այո, ես կանչել եմ նրան՝ հայտարարելու, ես բերել եմ նրան, և նա հաջողակ պիտի դարձնի իր ճանապարհը:

16 Եկեք ինձ մոտ. ես ագաղտնի չեմ խոսել. սկսած սկզբից, այն ժամանակից ի վեր, երբ այն հայտարարվեց, խոսել եմ ես. և Տեր Աստված ու նրա Հոգին է ուղարկել ինձ:

17 Եվ այսպես է ասում Տերը՝ քո աՔավիչը՝ Սուրբն Իսրայելի. Ես եմ ուղարկել նրան, Տերս՝ քո Աստվածը, որը սովորեցնում է քեզ օգտակարը, որն բառաջնորդում է քեզ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս. ե՛ս եմ արել դա:

18 Երանի՜ թե ականջ դրած լինեիր իմ ապատվիրաններին,– այդ դեպքում քո խաղաղությունը կլիներ գետի պես և քո արդարությունը՝ ծովի ալիքների պես:

19 Քո ասերունդը նույնպես ավազի պես կլիներ. քո որովայնի զավակունքը՝ այնտեղի խիճի պես. նրա անունը չէր կտրվի, ոչ էլ կործանվի իմ առաջից:

20 աԴուրս եկեք Բաբելոնից, փախեք Քաղդեացիներից, գովերգող ձայնով հայտարարեք դուք, պատմեք սա, արտասանեք մինչև աշխարհի ծայրը. ասացեք՝ Տերը քավել է իր բծառա Հակոբին:

21 Եվ նրանք աչծարավեցին. նա առաջնորդեց նրանց անապատներով. նա բժայռից ջուր դուրս հոսեցրեց նրանց համար. նա ժայռն էլ ճեղքեց, և ջրերը դուրս բխեցին:

22 Եվ չնայած նա արեց այս բոլորը և ավելի մեծ բաներ նույնպես, չկա ախաղաղություն ամբարիշտի համար, ասում է Տերը: