1 Նեփի 9
նախորդ հաջորդ

Գլուխ 9

Նեփին ստեղծում է երկու կարգի հիշատակարաններ – Յուրաքանչյուրը կոչվում է Նեփիի թիթեղներ – Մեծ թիթեղները պարունակում են աշխարհիկ պատմությունը, փոքրերը հիմնականում վերաբերում են սրբազան բաներին: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ բոլոր այս բաները հայրս տեսավ, և լսեց, և խոսեց, երբ նա բնակվում էր վրանում՝ Լեմուելի ահովտում, և նաև շատ մեծ այլ բաներ, որոնք չեն կարող գրվել այս թիթեղների վրա:

2 Եվ այժմ, ինչպես ես ասացի այս թիթեղների վերաբերյալ, ահա, դրանք այն թիթեղները չեն, որոնց վրա ես տալիս եմ իմ ժողովրդի պատմության լրիվ արձանագրությունը. որովհետև աթիթեղներին, որոնց վրա ես գրում եմ իմ ժողովրդի լրիվ պատմությունը, ես տվել եմ Նեփի անունը. ուստի, դրանք կոչվում են Նեփիի թիթեղներ՝ իմ իսկ անունով. և այս թիթեղները նույնպես կոչվում են Նեփիի թիթեղներ:

3 Սակայն ես պատվիրան եմ ստացել Տիրոջից, որ ես պետք է պատրաստեմ այս թիթեղները, այն հատուկ անպատակով, որպեսզի այնտեղ փորագրվի իմ ժողովրդի բծառայության պատմությունը:

4 Մյուս թիթեղների վրա պետք է փորագրվի թագավորների թագավորության պատմությունը և իմ ժողովրդի պատերազմներն ու հակառակությունները. ուստի, այս թիթեղները, մեծ մասամբ, ծառայության մասին են. իսկ ամյուս թիթեղները, մեծ մասամբ, թագավորների թագավորության և իմ ժողովրդի պատերազմների ու հակառակությունների մասին:

5 Ուստի, Տերը պատվիրել է ինձ պատրաստել այս թիթեղները՝ իր աիմաստուն նպատակի համար, թե ինչ նպատակի՝ ես չգիտեմ:

6 Բայց Տերը ագիտի բոլոր բաները՝ ի սկզբանե. ուստի, նա պատրաստում է ուղի՝ կատարելու իր բոլոր գործերը մարդկանց զավակների մեջ. քանզի, ահա, նա ունի ողջ բզորությունը՝ ի կատարումն իր բոլոր խոսքերի: Եվ դա այդպե՛ս է: Ամեն: