1 Նեփի 2
նախորդ հաջորդ

Գլուխ 2

Լեքին իր ընտանիքը տանում է անապատ՝ Կարմիր ծովի մոտ – Նրանք թողնում են իրենց ունեցվածքը – Լեքին զոհ է մատուցում Տիրոջը և սովորեցնում իր որդիներին պահել պատվիրանները – Լամանը և Լեմուելը տրտնջում են իրենց հոր դեմ – Նեփին հնազանդ է և աղոթում է հավատքով. Տերը խոսում է նրա հետ, և նա ընտրվում է կառավարելու իր եղբայրներին: Մոտ 600թ. Ք.ծ.ա.:

1 Քանզի ահա, եղավ այնպես, որ Տերը, այո, ուղղակի երազում խոսեց հորս հետ և ասաց նրան. Օրհնվա՛ծ ես դու, Լե՛քի, այն բաների համար, որ դու արել ես. և քանզի դու հավատարիմ եղար ու հայտնեցիր այս ժողովրդին այն բաները, որոնք ես պատվիրեցի քեզ, ահա, նրանք ջանում են ազրկել քեզ կյանքից:

2 Եվ եղավ այնպես, որ Տերը ապատվիրեց հորս, ուղղակի բերազում, որ նա պետք է գվերցներ իր ընտանիքը և հեռանար անապատ:

3 Եվ եղավ այնպես, որ նա ահնազանդ էր Տիրոջ խոսքին, այդ պատճառով արեց, ինչպես որ Տերը պատվիրեց նրան:

4 Եվ եղավ այնպես, որ նա հեռացավ անապատ: Եվ նա թողեց իր տունը և իր ժառանգության հողը և իր ոսկին և իր արծաթը և իր թանկարժեք իրերը, և իր հետ ոչինչ չվերցրեց, բացի իր ընտանիքից և պարենից և վրաններից, ու ահեռացավ անապատ:

5 Եվ նա իջավ աԿարմիր ծովի ափի մոտի եզերքով. և նա ճամփորդում էր անապատում՝ այն եզերքով, որն ավելի մոտ էր Կարմիր ծովին. և նա ճամփորդում էր անապատում իր ընտանիքի հետ, որը բաղկացած էր իմ մայր Սարիայից ու ավագ եղբայրներիցս, որոնք էին՝ բԼամանը, Լեմուելը և Սամը:

6 Եվ եղավ այնպես, որ, երբ նա երեք օր ճամփորդել էր անապատում, նա խփեց իր վրանը մի ահովտում, ջրի գետի ափին:

7 Եվ եղավ այնպես, որ նա կառուցեց մի ազոհասեղան բքարերից, և ընծա մատուցեց Տիրոջը, և գգոհություն հայտնեց Տիրոջը՝ մեր Աստծուն:

8 Եվ եղավ այնպես, որ նա կոչեց գետի անունը Լաման, և այն թափվում էր Կարմիր ծովը. իսկ հովիտը գետաբերանի եզրին մոտ էր:

9 Եվ, երբ հայրս տեսավ, որ գետի ջրերը թափվում էին Կարմիր ծովի ակունքը, նա դիմեց Լամանին՝ ասելով. Երանի՜ թե դու կարողանայիր նմանվել այս գետին՝ անընդհատ վազող դեպի բոլոր արդարության ակունքը:

10 Եվ նա նաև ասաց Լեմուելին. Երանի՜ թե դու կարողանայիր նմանվել այս հովտին՝ կայուն ու հաստատուն, անխախտ՝ Տիրոջ պատվիրանները պահելիս:

11 Եվ այս նա ասաց Լամանի և Լեմուելի խստապարանոցության պատճառով. քանզի ահա, նրանք ատրտնջում էին շատ բաների վերաբերյալ իրենց բհոր դեմ, քանի որ նա գտեսիլատես մարդ էր և դուրս էր բերել նրանց Երուսաղեմի հողից՝ թողնելով իրենց ժառանգության հողը և իրենց ոսկին և իրենց արծաթը և իրենց թանկարժեք բաները, որ մեռնի անապատում: Եվ սա, ասում էին նրանք, նա արել էր իր սրտի խենթ երևակայությունների պատճառով:

12 Եվ այսպես Լամանը և Լեմուելը, լինելով ավագները, տրտնջում էին իրենց հոր դեմ: Եվ նրանք տրտնջում էին, որովհետև աչգիտեին գործերն այն Աստծո, որը ստեղծել էր իրենց:

13 Նրանք ոչ էլ հավատում էին, որ Երուսաղեմը, այդ մեծ քաղաքը, կարող է ակործանվել՝ համաձայն մարգարեների խոսքերի: Եվ նրանք նման էին այն հրեաներին, որոնք Երուսաղեմում էին, որոնք ջանում էին զրկել հորս կյանքից:

14 Եվ եղավ այնպես, որ հայրս, լցված լինելով Հոգով, խոսեց նրանց հետ Լեմուելի հովտում, ազորությամբ, այնպես որ նրանց մարմինները բդողացին նրա առջև: Եվ նա այնպես կարկամեցրեց նրանց, որ նրանք չհամարձակվեցին խոսել նրա դեմ. ուստի, արեցին, ինչպես նա պատվիրեց:

15 Եվ իմ հայրը բնակվում էր վրանում:

16 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, լինելով չափազանց երիտասարդ, այնուամենայնիվ, լինելով հաղթանդամ կազմվածքով, և նաև ունենալով մեծ իղձեր՝ իմանալու Աստծո ախորհուրդները, ուստի, ես կանչեցի առ Տերը. և ահա, նա բայցելեց ինձ և այնպես գփափկացրեց իմ սիրտը, որ ես դհավատացի բոլոր այն խոսքերին, որոնք ասվել էին եհորս կողմից. այդ պատճառով ես չապստամբեցի նրա դեմ՝ իմ եղբայրների նման:

17 Եվ ես խոսեցի Սամի հետ, իմաց տալով նրան այն բաները, որոնք Տերը հայտնել էր ինձ իր Սուրբ Հոգու միջոցով: Եվ եղավ այնպես, որ նա հավատաց իմ խոսքերին:

18 Բայց, ահա, Լամանը և Լեմուելը չկամեցան ականջ դնել իմ խոսքերին. և ավշտացած լինելով նրանց սրտերի կարծրության պատճառով, ես կանչեցի առ Տերը նրանց համար:

19 Եվ եղավ այնպես, որ Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով. Օրհնված ես դու, Նեփի, քո ահավատքի համար, քանի որ դու փնտրեցիր ինձ ջանասիրաբար՝ սրտի խոնարհությամբ:

20 Եվ որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք ակբարգավաճեք և կառաջնորդվեք խոստումի բերկիր. այո, այսինքն՝ մի երկիր, որը ես պատրաստել եմ ձեզ համար. այո, մի երկիր, որն ընտիր է բոլոր մյուս երկրներից առավել:

21 Եվ որքան որ քո եղբայրները կապստամբեն քո դեմ, նրանք ակկտրվեն Տիրոջ ներկայությունից:

22 Եվ որքան որ դու կպահես իմ պատվիրանները, դու կդարձվես աղեկավար և ուսուցիչ քո եղբայրների վրա:

23 Քանզի ահա, այն օրը, երբ նրանք կապստամբեն իմ դեմ, ես ականիծեմ նրանց, նույնիսկ դառն անեծքով, և նրանք իշխանություն չեն ունենա քո սերնդի վրա, քանի դեռ նրանք էլ չեն ապստամբել իմ դեմ:

24 Եվ եթե լինի այնպես, որ նրանք ապստամբեն իմ դեմ, նրանք ախարազան կլինեն քո սերնդի համար՝ բզարթնեցնելու նրանց մեջ հիշելու սովորույթը: