Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մարգարե


Մարգարե

Մարդ, որը կանչվել է Աստծո կողմից և խոսում է նրա անունից: Որպես Աստծո սուրհանդակ՝ մարգարեն Աստծո կողմից ստանում է պատվիրաններ, մարգարեություններ և հայտնություններ: Նրա պատասխանատվությունն է՝ հայտնի դարձնել Աստծո կամքը և նրա իրական բնույթը մարդկությանը և ցույց տալ այն գործերի իմաստը, որոնք նա կատարում է նրանց համար: Մարգարեն դատապարտում է մեղքը և կանխավ ասում է հետևանքների մասին: Նա արդարության քարոզիչ է: Երբեմն մարգարեները կարող են ոգեշնչվել կանխավ պատմելու ապագան՝ մարդկության օգտի համար: Այնուամենայնիվ, նրա առաջնային պատասխանատվությունն է՝ վկայել Քրիստոսի մասին: Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահն Աստծո մարգարեն է երկրի վրա: Առաջին Նախագահության անդամները և Տասներկու Առաքյալները հաստատվում են՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: