Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հեզաբել


Հեզաբել

Ամբարիշտ մի կին Հին Կտակարանում, որը Փյունիկեի երկրից էր: Նա Աքաաբի՝ Իսրայելի թագավորի կինն էր (Գ Թագ. ԺԶ.30–31), որը թագավորել է Եղիա մարգարեի ժամանակ:

Հեզաբելի ամուսնությունն Աքաաբի հետ, ավելի շատ, քան որևէ այլ եզակի դեպք, եղավ Իսրայելի հյուսիսային թագավորության անկման պատճառը: Հեզաբելը, Եհովային երկրպագելու փոխարեն, իր երկրից Իսրայել բերեց կռապաշտության ամենավատ ձևերը (Գ Թագ. ԺԸ.13, 19):