Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ելից


Ելից

Գիրք Հին Կտակարանում, Մովսեսի կողմից գրված, որը նկարագրում է Իսրայելացիների ելքը Եգիպտոսից: Իսրայելացիների վաղ պատմությունը, ինչպես հիշատակված է Ելիցում, կարելի է բաժանել երեք մասի՝ (1) ժողովրդի ստրուկ դառնալը Եգիպտոսում. (2) Մովսեսի ղեկավարությամբ Եգիպտոսից նրանց հեռանալը. և (3) Իրենց կրոնական և քաղաքական կյանքում Աստծո ծառայությանը նվիրվելը:

Առաջին մասը՝ Ա–ԺԵ գլուխները, մեկնաբանում են Իսրայելի հարստահարումը Եգիպտոսում. Մովսեսի վաղ պատմությունը և կանչվելը. Ելիցը և Զատկի հաստատումը. երթը դեպի Կարմիր ծով, Փարավոնի զորքերի կործանումը և Մովսեսի հաղթության երգը:

Երկրորդ մասը՝ ԺԵ–ԺԸ գլուխները, պատմում է Իսրայելի փրկագնման և Կարմիր ծովից դեպի Սինայ սարը ճամփորդության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին. Մեռայի դառը ջրերը, լորեր ու մանանա տալը, Հանգստության օրը պահելը, ջրի հրաշք պարգևը Ռափիդիմում և այնտեղի պատերազմն Ամաղեկացիների հետ. Հոթորի գալը ճամբար և նրա խորհուրդը ժողովրդի քաղաքացիական հարցերի կառավարման վերաբերյալ:

Երրորդ մասը՝ ԺԹ–Խ գլուխները, վերաբերում են Աստծո ծառայությանն Իսրայելի նվիրաբերվելուն՝ Սինայի հանդիսավոր դեպքերի ժամանակ: Տերն իր ժողովրդին առանձնացրեց՝ որպես քահանաների թագավորություն և սուրբ ազգ. նա տվեց Տասը Պատվիրանները. նա հրահանգներ տվեց խորանի վերաբերյալ, դրա կահավորանքի և դրանում երկրպագելու վերաբերյալ: Ապա հետևում է պատմությունը ժողովրդի մեղքի՝ ոսկե հորթին երկրպագելու և, ի վերջո, խորանի կառուցման և նրա ծառայություններին նախապատրաստվելու մասին: