Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Նոր Կտակարան


Նոր Կտակարան

Ոգեշնչված գրությունների հավաքածու (սկզբնապես՝ հունարեն լեզվով) Հիսուս Քրիստոսի, Առաքյալների և Հիսուս Քրիստոսի այլ հետևորդների կյանքի ու ծառայության մասին: Նոր Կտակարանը հիմնականում կազմված է Ավետարաններից, Առաքյալների Գործքից, Պողոսի թղթերից, ընդհանրական թղթերից և Հայտնության գրքից:

Չորս Ավետարանները՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերը, հիշատակարաններ են Քրիստոսի կյանքի վերաբերյալ: Գործք գիրքը հիշատակարան է Եկեղեցու պատմության և Առաքյալների մասին, հատկապես Պողոսի միսիոներական ճամփորդությունների մասին՝ Քրիստոսի մահից հետո: Պողոսի նամակները հրահանգներ են տալիս Եկեղեցու ղեկավարներին ու անդամներին: Մյուս նամակները գրվել են մյուս Առաքյալների կողմից և լրացուցիչ խորհուրդներ են տալիս վաղ Սրբերին: Հայտնության գիրքը, որը գրվել է Հովհաննես Առաքյալի կողմից, մեծամասամբ մարգարեություններ է պարունակում վերջին օրերի վերաբերյալ: