Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Խոստովանել, Խոստովանություն


Խոստովանել, Խոստովանություն

Սուրբ գրքերում խոստովանել բառն օգտագործվում է առնվազն երկու իմաստով. Մի իմաստով՝ խոստովանել նշանակում է հայտնի դարձնել հավատքն ինչ-որ բանի հանդեպ, ինչպես օրինակ՝ խոստովանել, որ Հիսուսը Քրիստոսն է (Մատ. Ժ.32; Հռովմ. Ժ.9; Ա Հովհ. Դ.1–3; ՎևՈՒ 88.104):

Մեկ այլ իմաստով՝ խոստովանել նշանակում է ընդունել մեղավորությունը, ինչպես օրինակ՝ մեղքերը խոստովանել: Բոլոր մարդկանց պարտականությունն է՝ իրենց բոլոր մեղքերը խոստովանել Տիրոջը և ներում ստանալ նրանից (ՎևՈՒ 58.42–43): Անհրաժեշտության դեպքում մեղքերը պետք է խոստովանել այն անձին կամ անձանց, որոնց հանդեպ մեղանչել ենք: Լուրջ մեղքերը պետք է խոստովանել Եկեղեցու պաշտոնյային (մեծ մասամբ, եպիսկոպոսին):