Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Իսաքար


Իսաքար

Հակոբի և Լիայի որդին Հին Կտակարանում (Ծն. Լ.17–18; ԼԵ.23; ԽԶ.13): Նրա հետնորդները դարձան Իսրայելի տասներկու ցեղերից մեկը:

Իսաքարի ցեղը

Հակոբի օրհնությունն Իսաքարին կարելի է գտնել Ծննդոց ԽԹ.14–15-ում: Քանանում հաստատվելուց հետո, այդ ցեղը ստացավ Պաղեստինի ամենահարուստ հողերից մեկը, այդ թվում՝ Եզդրելոնի հովիտը: Իսաքարի սահմաններում էին գտնվում հրեական մի քանի կարևոր պատմական վայրեր, օրինակ՝ Կարմելը, Մակեդդովը, Դոթայիմը, Գեղբուեն, Հեզրայելը, Թաբորը և Նազարեթը (Հես. ԺԹ.17–23):