Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Տեսանող
նախորդ հաջորդ

Տեսանող

Անձ, որն Աստծո կողմից լիազորված է՝ հոգևոր աչքերով տեսնելու այնպիսի բաներ, որոնք Աստված թաքցրել է աշխարհից (Մովսես 6.35–38): Նա հայտնող է և մարգարե (Մոսիա 8.13–16): Մորմոնի Գրքում՝ Ամոնն ուսուցանել է, որ միայն տեսանողը կարող է օգտագործել հատուկ մեկնիչները, կամ Ուրիմն ու Թումիմը (Մոսիա 8.13; 28.16): Տեսանողը գիտի անցյալը, ներկան և ապագան: Հնում մարգարեներին հաճախ անվանում էին տեսանող (Ա Թագ. Թ.9; Բ Թագ. ԻԴ.11):

Ջոզեֆ Սմիթը վերջին օրերի մեծ տեսանողն է եղել (ՎևՈՒ 21.1; 135.3): Բացի այդ, Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Խորհուրդը ևս հաստատվում են, որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: