Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Աղոթք
նախորդ հաջորդ

Աղոթք

Ակնածալից հաղորդակցություն Աստծո հետ, որի ընթացքում մարդ շնորհակալություն է հայտնում և օրհնություններ է խնդրում: Աղոթքներն ուղղվում են Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով: Աղոթքները կարող են ասվել կա՛մ բարձրաձայն, կա՛մ լուռ: Մարդու մտքերը նույնպես կարող են աղոթք լինել, եթե ուղղված են Աստծուն: Արդարների երգը կարող է աղոթք լինել Աստծուն (ՎևՈՒ 25.12):

Աղոթքի նպատակը ոչ թե Աստծո կամքը փոխելն է, այլ ապահով դարձնելը մեր և ուրիշների օրհնությունները, որոնք Աստված կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որ ստանանք:

Մենք աղոթում ենք Հորը՝ Քրիստոսի անունով (Հովհ. ԺԴ.13–14; ԺԶ.23–24): Մենք իրոք կարողանում ենք աղոթել Քրիստոսի անունով, երբ մեր ցանկությունները Քրիստոսի ցանկություններն են (Հովհ. ԺԵ.7; ՎևՈՒ 46.30): Ապա մենք խնդրում ենք այն բաները, որոնք ճշմարիտ են, և այդպիսով, հնարավոր է, որ Աստված շնորհի (3 Նեփի 18.20): Որոշ աղոթքներ անպատասխան են մնում, որովհետև ոչ մի կերպ Քրիստոսի ցանկությունը չեն արտահայտում, այլ մարդու եսասիրության արդյունքն են (Հակ. Դ.3; ՎևՈՒ 46.9): Իսկապես, եթե մենք անարդար բաներ ենք խնդրում Աստծուց, այն դատապարտություն կդառնա մեզ համար (ՎևՈՒ 88.65):