Սուրբ գրություններ
3 Նեփի 20


Գլուխ 20

Հիսուսը հրաշքով հաց ու գինի է մատակարարում և կրկին ժողովրդին սպասավորում հաղորդությունը – Հակոբի մնացորդը կգա Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությանը և կժառանգի Ամերիկյան աշխարհամասը – Հիսուսը Մովսեսի պես մարգարե է, և Նեփիացիները մարգարեների զավակներ են – Տիրոջ ժողովրդի մնացածը կհավաքվի Երուսաղեմում: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ եղավ այնպես, որ նա պատվիրեց բազմությանը և նաև իր աշակերտներին, որ նրանք դադարեն աղոթելը: Եվ նա պատվիրեց նրանց, որ չդադարեն աաղոթել իրենց սրտերում:

2 Եվ նա պատվիրեց նրանց, որ նրանք բարձրանան ու ոտքի կանգնեն: Եվ նրանք բարձրացան ու ոտքի կանգնեցին:

3 Եվ եղավ այնպես, որ նա կրկին կտրեց հացը և օրհնեց այն, և տվեց աշակերտներին, որ ուտեն:

4 Եվ երբ նրանք կերան, նա պատվիրեց նրանց, որ կտրեն հացը և տան բազմությանը:

5 Եվ երբ նրանք տվեցին բազմությանը, նա տվեց նրանց նաև գինի, որ խմեն, և պատվիրեց նրանց, որ նրանք տան բազմությանը:

6 Արդ, ո՛չ ահաց, ո՛չ էլ գինի կար բերված աշակերտների կողմից, ոչ էլ բազմության կողմից.

7 Բայց նա իրոք նրանց հաց ատվեց, որ ուտեն, և նաև գինի, որ խմեն:

8 Եվ նա ասաց նրանց. Նա, ով աուտում է այս հացը, ուտում է իմ մարմնից՝ իր հոգու համար. և նա, ով խմում է այս գինուց, խմում է իմ արյունից՝ իր հոգու համար. և նրա հոգին երբեք չպիտի քաղցի, ոչ էլ ծարավի, այլ պիտի հագենա:

9 Արդ, երբ բազմությունը՝ բոլորը, կերան և խմեցին, ահա, նրանք լցվեցին Հոգով. և նրանք բացականչեցին միաձայն, և փառք տվեցին Հիսուսին, որին նրանք և՛ տեսան, և՛ լսեցին:

10 Եվ եղավ այնպես, որ երբ նրանք բոլորը փառք տվեցին Հիսուսին, նա ասաց նրանց. Ահա, այժմ ես ավարտում եմ պատվիրանը, որը Հայրը պատվիրել է ինձ՝ այս ժողովրդի վերաբերյալ, որոնք Իսրայելի տան մի մնացորդ են:

11 Դուք հիշում եք, որ ես խոսեցի ձեզ հետ և ասացի, որ երբ աԵսայիայի բխոսքերը կատարվեն, ահա դրանք գրված են, դուք ունեք դրանք ձեր առջև, ուստի քննեք դրանք,

12 Եվ ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երբ դրանք կատարվեն, ա՛յդ ժամանակ է իրականացումն աուխտի, որը Հայրն արել էր իր ժողովրդի հետ, ո՛վ Իսրայելի տուն:

13 Եվ այն ժամանակ ամնացածները, որոնք բցրված կլինեն ամենուրեք աշխարհի երեսին, պիտի գհավաքվեն արևելքից ու արևմուտքից, և հարավից ու հյուսիսից. և նրանք կբերվեն Տիրոջ՝ իրենց Աստծո դիմացությանը, որը փրկագնել է նրանց:

14 Եվ Հայրը պատվիրել է ինձ, որ ես տամ ձեզ այս աերկիրը՝ ձեր ժառանգության համար:

15 Եվ ես ասում եմ ձեզ, որ եթե հեթանոսները աչապաշխարեն, այն օրհնությունից հետո, որ նրանք կստանան՝ իմ ժողովրդին ցրելուց հետո,

16 Այն ժամանակ, դո՛ւք, որ Հակոբի տան մի մնացորդ եք, առաջ կգնաք նրանց մեջ. և դուք կլինեք նրանց մեջ, ովքեր կլինեն բազմաթիվ. և դուք կլինեք նրանց մեջ, ինչպես աառյուծը անտառի գազանների մեջ, և ինչպես կորյունը ոչխարների հոտերի մեջ, որը, եթե անցնում է նրանց միջով, և՛ բոտնատակ է անում, և՛ պատառ-պատառ է անում, և ոչ մեկը չի կարող ազատել:

17 Քո ձեռքը պիտի բարձրացած լինի քո հակառակորդների վրա, և բոլոր քո թշնամիները պիտի բնաջնջվեն:

18 Եվ ես ի մի ակհավաքեմ իմ ժողովրդին, ինչպես մի մարդ ժողովում է որաները կալի մեջ:

19 Քանզի ես կդարձնեմ իմ ժողովրդին, որի հետ Հայրը ուխտել է, այո, ես քո աեղջյուրը կդարձնեմ երկաթե և քո սմբակները կդարձնեմ արույրե: Եվ դու շատ ժողովուրդների ջարդուփշուր կանես. և ես նրանց վաստակը կնվիրաբերեմ Տիրոջը, և նրանց ստացվածքը՝ ամբողջ աշխարհի Տիրոջը: Եվ ահա, ես եմ նա, ով անում է այդ:

20 Եվ կլինի այնպես, ասում է Հայրը, որ իմ արդարադատության ասուրը կկախվի նրանց վրա այն օրը. և եթե նրանք չապաշխարեն, այն կընկնի նրանց վրա, ասում է Հայրը, այո, նույնիսկ հեթանոսների բոլոր ազգերի վրա:

21 Եվ կլինի այնպես, որ ես կհաստատեմ իմ աժողովրդին, ո՛վ Իսրայելի տուն:

22 Եվ ահա, այս ժողովրդին ես կհաստատեմ այս երկրում՝ ի կատարումն աուխտի, որը ես արել եմ քո հոր՝ Հակոբի հետ. և այն պիտի լինի բՆոր Երուսաղեմ: Եվ երկնքի զորությունները պիտի լինեն այս ժողովրդի մեջ. այո, հիրավի, գես կլինեմ ձեր մեջ:

23 Ահա, ես եմ նա, որի մասին Մովսեսը խոսեց՝ ասելով. Տերը՝ ձեր Աստվածը, ինձ նման մի ամարգարե կբարձրացնի ձեզ համար՝ ձեր եղբայրներից. նրան պիտի դուք լսեք բոլոր բաներում, ինչ որ նա կասի ձեզ: Եվ կլինի այնպես, որ ամեն հոգի, որ չի լսի այդ մարգարեին՝ պիտի արտաքսվի մարդկանց միջից:

24 Ճշմարիտ եմ ասում ձեզ, այո, և աբոլոր մարգարեները, սկսած Սամուելից, և նրանք, որ հաջորդել են այնուհետև, բոլոր նրանք, ովքեր խոսել են, վկայել են իմ մասին:

25 Եվ ահա, դուք եք մարգարեների զավակները. և դուք Իսրայելի տնից եք. և դուք այն աուխտից եք, որ Հայրն արել էր ձեր հայրերի հետ՝ ասելով Աբրահամին. Եվ բքո սերնդով երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն:

26 Հայրը նախ ինձ բարձրացնելով ձեզ համար և ուղարկելով՝ օրհնելու ձեզ, հեռու աշրջելով ձեզանից ամեն մեկին իր անօրինություններից. և դա՝ որովհետև դուք ուխտի զավակներն եք,

27 Եվ նրանից հետո, երբ դուք օրհնվել եք, այն ժամանակ Հայրը կատարում է ուխտը, որը նա արել էր Աբրահամի հետ՝ ասելով. աՔո սերնդով երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն՝ դուրս թափելով հեթանոսների վրա Սուրբ Հոգին՝ իմ միջոցով, մի օրհնություն՝ բհեթանոսների վրա, որը կդարձնի նրանց բոլորից ավելի զորեղ, մինչև իսկ իմ ժողովրդին ցրելը, ո՛վ Իսրայելի տուն:

28 Եվ նրանք ախարազան պիտի լինեն այս երկրի ժողովրդի համար: Այնուամենայնիվ, երբ նրանք ստացած կլինեն իմ ավետարանի լրիվությունը, այնուհետև, եթե նրանք կարծրացնեն իրենց սրտերն իմ դեմ, ես կվերադարձնեմ նրանց անօրինություններն իրենց իսկ գլխին, ասում է Հայրը:

29 Եվ ես ակհիշեմ ուխտը, որն արել եմ իմ ժողովրդի հետ. և ես ուխտել եմ նրանց հետ, որ ի մի եմ բհավաքելու նրանց, ինձ իսկ հարմար ժամանակ, որ ես կրկին նրանց եմ տալու իրենց հայրերի գերկիրը՝ իրենց ժառանգության համար, որը դԵրուսաղեմի հողն է, որը նրանց խոստացված երկիրն է հավիտյան, ասում է Հայրը:

30 Եվ կլինի այնպես, որ ժամանակը կգա, երբ իմ ավետարանի լրիվությունը կքարոզվի նրանց.

31 Եվ նրանք ակհավատան ինձ, որ ես եմ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, և կաղոթեն Հորը՝ իմ անունով:

32 Այն ժամանակ նրանց ապահապանները կբարձրացնեն իրենց ձայնը և միաձայն կերգեն. քանզի նրանք կտեսնեն դեմ հանդիման:

33 Այն ժամանակ Հայրը նրանց կրկին ի մի կհավաքի և կտա նրանց Երուսաղեմը՝ որպես իրենց ժառանգության հող:

34 Այն ժամանակ նրանք կպոռթկան ուրախությամբ. աԵրգեք միասին, դո՛ւք, Երուսաղեմի ամայացած վայրեր. քանզի Հայրը մխիթարել է իր ժողովրդին, նա փրկագնել է Երուսաղեմը:

35 Հայրը բոլոր ազգերի աչքի առաջ մերկացրել է իր սուրբ բազուկը. և աշխարհի բոլոր ծայրերը պիտի տեսնեն Հոր փրկությունը. և Հայրը և ես մեկ ենք:

36 Եվ այն ժամանակ կիրականանա այն, ինչը գրված է. աԶարթնիր, զարթնիր կրկին, և հագիր զորությունդ, ո՜վ Սիոն. հագիր գեղեցիկ հանդերձներդ, ո՜վ Երուսաղեմ, սո՛ւրբ քաղաք, քանզի այսուհետև այլևս քո մեջ չի մտնի անթլփատը և անմաքուրը:

37 Թափ տուր փոշին քեզանից. ելիր, նստիր, ո՜վ Երուսաղեմ. արձակիր պարանոցիդ կապերը, ո՜վ Սիոնի գերի աղջիկ:

38 Քանզի այսպես է ասում Տերը. Դուք ոչնչի համար ծախվեցիք, և դուք պիտի փրկագնվեք առանց փողի:

39 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ իմ ժողովուրդը պիտի իմանա իմ անունը. այո, այն օրը նրանք պիտի իմանան, որ ես եմ նա, որ խոսում է:

40 Եվ այն ժամանակ նրանք պիտի ասեն. աՈրքա՜ն գեղեցիկ են սարերի վրա ոտքերը նրա, որ բերում է ավետիք նրանց, որ բհրատարակում է խաղաղություն. որ բերում է նրանց ավետիք բարիքի, որ հրատարակում է փրկություն. որ ասում է Սիոնին՝ Քո Աստվածն է թագավորում:

41 Եվ այն ժամանակ մի աղաղակ կլսվի. աՀեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս եկեք այնտեղից, մի դիպչեք նրան, ինչն բանմաքուր է. դո՛ւրս գնացեք նրա միջից. եղե՛ք գմաքուր, դո՛ւք, որ կրում եք Տիրոջ սպասները:

42 Քանզի դուք աչպիտի դուրս գնաք հապճեպ, ոչ էլ գնաք փախչելով. քանզի Տերը ձեր առաջից կգնա, և Իսրայելի Աստվածը պիտի լինի ձեր թիկնապահը:

43 Ահա, իմ ծառան պիտի վարվի խելամտորեն. նա պիտի բարձրացվի և փառաբանվի, և լինի շատ բարձր:

44 Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա՝ նրա տեսքն այնպես խաթարված էր, ավելի շատ, քան որևէ մարդունը, և նրա կերպարանքը՝ ավելի շատ, քան մարդկանց որդիներինը,

45 Այսպես պիտի նա ացողի շատ ազգերի. թագավորները պիտի փակեն իրենց բերանները նրա առջև, քանզի այն, ինչ չէր ասվել իրենց, նրանք պիտի տեսնեն. և այն, ինչ նրանք չէին լսել, նրանք պիտի հասկանան:

46 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, բոլոր այս բաները պիտի անկասկած գան, ճիշտ ինչպես Հայրը պատվիրել է ինձ: Այն ժամանակ այս ուխտը, որը Հայրը ուխտել է իր ժողովրդի հետ, պիտի կատարվի. և այն ժամանակ աԵրուսաղեմը պիտի կրկին բնակեցվի իմ ժողովրդով, և այն պիտի լինի նրանց ժառանգության հողը: