Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Արարողություններ
նախորդ հաջորդ

Արարողություններ

Սրբազան ծեսեր և ծիսակարգեր: Արարողությունները բաղկացած են գործողություններից, որոնք հոգևոր իմաստ են կրում: Արարողությունները կարող են նշանակել նաև Աստծո օրենքներն ու կանոնները:

Եկեղեցու արարողությունների թվում են՝ հիվանդների սպասավորումը (Հակ. Ե.14–15), հաղորդության օրհնելը (ՎևՈՒ 20.77, 79), ընկղմամբ մկրտությունը (Մատ. Գ.16; ՎևՈՒ 20.72–74), երեխաներին օրհնելը (ՎևՈՒ 20.70), Սուրբ Հոգու շնորհումը (ՎևՈՒ 20.68; 33.15), քահանայություն շնորհելը (ՎևՈՒ 84.6–16; 107.41–52), տաճարային արարողությունները (ՎևՈՒ 124.39), նոր և հավիտենական ուխտով ամուսնանալը (ՎևՈՒ 132.19–20):

Փոխարինող արարողություն

Կրոնական արարողություն, որը կատարվում է ապրող մարդու կողմից՝ մեկ ուրիշի համար, որը մահացել է: Այդ արարողություններն ազդեցություն են ունենում միայն երբ անձինք, ում համար կատարվում են այդ արարողությունները, ընդունում են դրանք, պահում են դրանց հետ կապված ուխտերը և կնքվում են Խոստումի Սուրբ Հոգով: Նման արարողություններ այսօր կատարվում են տաճարում: